ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը հայտնել էր, թե Կարենը տունը նվիրել է իրեն ծննդյան օրվա կապակցությամբ 03/17/2017 23:01 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործի դատաքննությունը. հարցաքննվեցին Կարենի ընկերը, հարևանուհին, իսկ փորձագետի սպանության մեջ մեղադրվողի եղբայրը՝ դատակոչված վկա Արթուր Զոհրաբյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց:
Դատակոչված վկա, «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը, ով սպանված Կարեն Վարդանյանի ընկներ է, հայտնեց, որ Կարենին ճանաչում է 2009թվականից, իսկ 2015թվականից նա իրե կազմակերպությունում աշխատել է որպես գլխավոր փորձագետ:
Ըստ ընկերոջ՝ Կարենը միամիտ է եղել և չի կարծել, որ մարդիկ ունակ են խաբելու, նա հակված էր նրան, որ մարդիկ ազնիվ են:
Վկայի խոսքով՝ Կարենն իրեն տեղեկացրել է, որ ցանկանում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ բիզնեսի հետ կապված շուկային ծանոթանալու, իսկ ինքը փորձել է նրան համոզել, որ բիզնես Կարենինը չէ։ Ուստիեւ բիզնես ծրագրի հետ կապված մանրամասներին Կարենը ընկերոջը չի իրազեկել՝ տեղյակ լինելով դրա վերաբերյալ ընկերոջ դիրքորոշմանը:
Եվ ահա հայտնել է, որ մարտի 17-ին 1 շաբաթով մեկնում է Դուբայ, իսկ կազմակերպության հետ կապի մեջ լինելու համար Կարենի հեռախոսահամարը ռոմինգին է միացվել, սակայն վերջինս մարտի 17-ից հետո անհասանելի է դարձել։ Ընկերները նախ կարծել են, որ տեխնիկական խնդիր կա և սպասել են, որ նա, այդուհանդերձ, կզանգի:
2016թ. մարտի 19-ին Կարեն՝ ֆեյսբուքյան էջում նրա Դուբայում գտնվելու վայրի մասին նշում է կատարվել, ինչը տեսել են ընկերները, բայց նա շարունակել է անհասանելի լինել:
Ընկերոջն այդ փաստը անհանգստացրել է, զանգահարել է Կարենի ընկերուհուն՝ Տաթևիկ Բեգլարյանին, որպեսզի որևէ տեղեկություն իմանա, սակայն նրանից մեկ այլ նորություն է իմացել, թե Գևորգ Զոհրաբյանը եկել է և ասել, որ Կարենի բնակարանը վաճառված է և խնդրել է բնակարանն ազատել Կարենի իրերից:
Իրավիճակը պարզելու համար Դանիել Իոնիսյանը և ևս մի քանի ընկերը գնացել են Կարենի տուն և հենց այնտեղ էլ տեսել Գևորգ Զոհրաբյանին, ով ասել է, թե Կարենն իր այդ բնակարանը նվիրել է իրեն ծննդյան կապակցությամբ, իսկ ինքն էլ վաճառել է այն:
Ընկներները Կարենի տանից վերցրել են համակարգիչը, բջջային հեռախոսները և հեռացել՝ փորձելով սեփական ուժերով պարզել, թե իրականում ինչ է կատարվել:
Ի վերջո Դանիելին հաջողվել է Կարենի համակարգչով մուտք գործել նրա ֆեյսբուքյան էջը, և հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրա՝ ենթադրյալ Դուբայում լինելու մասին ֆեյսբուքյան նշումն իրականում կատարվել է Երևանի Աջափնյակ թաղամասից:
Մի շարք հարցերի պարզաբանման համար, իրենց ընկերոջ անհետանալու մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:
Մինչ իրավապահները գործի կանցնեին՝ Դանիել Իոնիսյանը իր իսկ կազմակերպության անունով վերցված Կարենի հեռախոսազանգերի վերաբերյալ քաղվածքներն է ստանում, ինչի շնորհիվ հայտնի է դառնում նաև այն անձը, ում հետ Կարենը վերջին անգամ զրուցել է։ Այդ անձի անունը վկան դժվարացավ մտաբերել, սակայն նշեց, որ նրա հետ զրույցում տեղեկացել է, որ Կարենը երկաթգծի կայարանում ինչ-որ մեկ այլ անձի է սպասելիս եղել: Վկան նաև նշեց, որ Կարենի ընկերուհին ֆեյսբուքով նամակ է ստացել, որտեղ իբրև Կարենը նրանից ներողություն է խնդրում եւ ասում, որ նրան կտա բնակարանի վարձակալության գումար, իսկ վերադառնալուց հետո կգնեն այլ բնակարան:
Վկան պարզել է նաև, որ այդ գրառումը ևս կատարվել է Հայաստանից և ոչ թե Դուբայից: Ավելի ուշ իմացել են նաեւ, որ Կարենի տունը գրավադրված է:
Վկան վստահաբար նշեց, որը ընկերոջ սպանությունը կատարվել է, որպեսզի հետ չպահանջվի Կարենի բնակարանի գրավադրված գումարը. «չկա Կարենը, չկա գումար հետ վերադարձնելու պահանջ»:
Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչու է վկան համոզված, որ սպանությունը կատարվել է իր պաշտպանյալի կողմից, ինչին ի պատասխան վկան ասաց, որ Կարենը բնակարանը գրանցել էր Գևորգի անունով, որպեսզի կարողանա վարկ վերցնի բիզնես սկսելու համար, իսկ սպանությունը կատարվել է այն պատճառով, որ այդ գումարը հետ չպահանջվի:
Պաշտպանը նկատեց, թե վկայի մոտ են գտնվում Կարենի համակարգիչը, բջջային հեռախոսները, ապա հետաքրքրվեց, թե վկան կարո՞ղ էր Կարենի անունից նամակներ գրել, ինչին անմիջապես վկան հակադարձեց` փաստելով, որ այդ համակարգիչն իր մոտ է հայտնվել Կարենի ֆեյսբուքյան էջից նամակներ գրվելուց 6-7 օր անց, ուստիև տեխնիկապես էլ դա անհնար է:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Տաթևիկ Բեգլարյանը, ով սպանված Կարենի հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ և նրա սպանությունից մոտ կես տարի առաջ տեղափոխվել և բնակվել է նրա տանը:
Վկան հայտնեց, որ Երևանում բնակվելու տեղ չի ունեցել, իր մշտական բնակության վայրը գտնվում է Մոսկվայում, իսկ Երևանում ցանկացել է բնակարան վարձել, սակայն Կարենն իր մոր մահից հետո առաջարկել է բնակվել իր տանը:
Վկայի խոսքով Կարենի տանը բնակվելու ժամանակ այնտեղ պարբերաբար հաճախել է Գևորգը, նրա հարցին, թե ինչու է Գևորգը հաճախակի այցելում` Կարենն ասել է, որ ԲՈւՀ-ի հետ կապված հարցերով օգնում է նրան:
Վկան նաև հայտնեց, որ Կարենը Դուբայ մեկնելու մասին իրեն տեղեկացրել է դրանից մեկ օր առաջ և ասել է, որ մեկ շաբաթով է գնում:
2016թ. մարտի 17-ին Կարենը հավաքել է ճամպրուկը, հրաժեշտ տվել Տաթևիկին և տաքսի ավտոմեքենայով ուղևորվել օդանավակայան, իսկ երբ ֆեյսբուքում գրառում է կատարել, որ Դուբայում է` Տաթևիկը գրել է նրան՝ հարցրել է, թե արդյոք նրա մոտ ամեն ինչ կարգին է, ինչին Կարենը դրական է պատասխանել:
Կարենի ուղարկած նամակները Տաթևիկին կասկածելի են թվացել, քանի որ սխալներով են գրված եղել, ինչը Կարենին բնորոշ չի եղել, սկսել է անհանգստանալ, նորից հաղորդագրություն գրել Կարենին, ինչին նա չի պատասխանել:
Կարենի մեկնելուց 2 օր անց էլ Գևորգը գնացել է Կարենի տուն և Տաթևիկին ասել, որ բնակարանը վաճառել է և պետք է իրերը տեղափոխեն, իսկ ինքն էլ լքի տունը: Այդ ժամանակ ևս Տաթևիկը ֆեյսբուքով՝ գրել է Կարենին: Ապա նաեւ որոշել, որ Կարենի տան բանալիները Գևորգին չի տալու, այլ` Կարենի մորաքրոջը:
Այսօր հարցաքննվեց նաև Կարեն Վարդանյանի հարևանուհին` Մարգարիտա Կարսլյանը, ով ճանաչում է և՛ Կարենին և նրա սպանության մեջ մեղադրվող Գևորգ Զոհրաբյանին. նրանք բնակվել են նույն շենքում:
Վկայի խոսքով ՝2016թ. մարտի 17-ին Կարենը խնդրել է արդուկել իր հագուստները և ասել է, որ 1 շաբաթով Դուբայ է գնում՝ գործուղման:
Հարևանուհին էլ արդուկել է, որից հետո Կարենը գնացել է: Կարճ ժամանակ անց, երբ հարևանուհին դուրս է եկել տանից` իր մայրիկի տուն գնալու, Կարենին տեսել է դրսում, միմյանց ժպտացել են ու բաժանվել: Դա է եղել նրանց վերջին հանդիպումը:
Կարենին էլ բնութագրելիս, վկան հայտնեց, որ նա փորձում էր օգնել բոլորին, սակայն չէր սիրում իր տուն մարդկանց հրավիրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
- 01/27/2025 18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում