ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց՝ նրա բացակայությամբ 03/17/2017 18:30 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստում որոշեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
Այդպիսով դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը, որը ներկայացվեց ու բավարարվեց անգամ նախապատրաստական փուլը չսկսած՝ Վահան Շիրխանյանի բացակայությամբ:
Դատախազ Գևորգ Սարգսյանը վրդովմունք հայտնեց, որ երրորդ նիստն է, ինչ նիստը պետք է հետաձգվի պաշտպանների չներկայանալու պատճառով, մինչդեռ ինքը դեռևս նախորդ դատական նիստից շատ կարևոր միջնորդություն ունի անելու, որը բխում է ամբաստանյալների շահերից:
Մեղադրողը միջնորդեց նշանակել հիշյալ փորձաքննությունը՝ Վահան Շիրխանյանի ներկայիս առողջական վիճակը և նրա դատարան ներկայանալու հնարավորությունը պարզելու համար: Նա հիշեցրեց, որ Վահան Շիրխանյանն արդեն վեցերորդ նիստն է չի ներկայանում դատարան:
Մեղադրողը, մասնավորապես, միջնորդում է փորձագետներին առաջադրել հետևալ հարցերը՝ արդյոք Վահան Շիրխանյանը տառապո՞ւմ է դատավարությանը մասնակցելուն խոչընդոտող հիվանդությամբ, եթե այո՝ ի՞նչ հիվանդությամբ, ի՞նչ ընթացք ունի հիվանդությունը, հիվանդությունը ենթակա՞ է բուժման, իսկ ամբաստանյալը՝ առողջացման և ի՞նչ ժամկետներում:
Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ Վահան Շիրխանյանը ոչ թե չի ներկայանում, այլ չի ներկայացվում դատարան: Պաշտպանը հայտարարեց՝ ապահովեք, որ պատգարակով Վահան Շիրխանյանին հասցնեն մինչև դատարանի դուռը: «Մենք երբևէ չենք ասել, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում մասնակցել դատավարությանը, նա չի կարողանում ինքնուրույն գալ դատարան», - ասաց պաշտպանը:
Կալանավորումը փոխելու, հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքը վերացնելու կարևոր հարցերը քննարկելու փոխարեն մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացնում, որի բավարարումն էլ ավելի է ձգձգելու դատավարությունը՝ հայտնի է, որ փորձաքննությունները մեկ ամիս և ավելի են տևում: Պաշտպանը միաժամանակ նկատեց՝ առավել ևս, որ դեռևս չի հաստատվել դատախազի՝ մեղադրանքը պաշտպանող պատշաճ անձ հանդիսանալու և որպես այդպիսին նման միջնորդություն անելու իրավասություն ունենալու հարցը: Միջնորդությունն ակնհայտ անհիմն է և ունի դատավարության հետ կապ չունեցող ինչ-որ մութ նպատակներ, նշեց Հայկ Ալումյանը:
Պաշտպանական կողմը կոչ արեց չներկայացնել, որ միջնորդությունն արվում է ամբաստանյալների շահերից ելնելով, այստեղ խոսք կարող է գնալ միայն գերատեսչական շահերի մասին:
Փաստաբան Էդուարդ Աղաջանյանն իր հերթին հավելեց, որ դեռ պետք է լուծում ստանան դատարանի ինքնաբացարկի, մեղադրողի բացարկի, պաշտպանների լիազորությունները ճանաչելու, այլ ընթացակարգեր, ուստի այս պահին միջնորդության վերաբերյալ որոշման կայացումը պետք է հետաձգվի:
Այդուհանդերձ, դատարանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը, դատավարությունն անորոշ ժամանակով հետաձգվեց:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը դատարանի այս որոշումը գնահատեց որպես անիմաստ, բացարձակ անօրինական՝ ընթացակարգային ու բովանդակային առումներով: Պաշտպանը, մասնավորապես, ընդգծեց՝ ինչպե՞ս կարելի էր Վահան Շիրխանյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու որոշում կայացնել՝ առանց նրա ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր կարծիքը լսելու: «Որոշումը բովանդակային առումով անօրինական է, որովհետև դատարանը որոշում է կայացրել պարզելու մի հարց, որը որևէ կողմի կողմից վիճահարույց չի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից