ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան է արտաքսվել 53-ամյա «օրենքով գողը» 03/17/2017 23:18 | Քրեական խրոնիկոն
Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությանը, այսօր առավոտյան ավիաչվերթով «Դոմոդեդովո»-ից Երևան է արտաքսվել 53-ամյա «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանը, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Հայկ Ղարաբաղսկի:
Նախօրեին քրեական հեղինակությունն, ով ազատ էր արձակվել «Վլադիմիրյան ցենտրալ»-ից, Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ծանոթացվել էր Ռուսաստան մուտք գործելու ցմահ արգելքի վերաբերյալ նախարար Կոլոկոլցևի որոշման հետ:
Գործակալության տվյալներով, Հայկ Նիկողոսյանը թագադրվել էր 90-ականների կեսերին Ռուդոլֆ Օհանովի կողմից և նկատելի դեր էր խաղում Կովկասյան Մինվոդիի համար Դեդ Հասանի հետ նրա երկպառակության մեջ: Ռուդիկի սպանությունից հետո գործնականում նրա բոլոր նախկին զինակիցները, ով չէր գնացել Հասանի մոտ խոնարհվելու, այս կամ այն պատճառով դափնեզրկվել էին: Ւնքը՝ Հայկոն, «թագ»-ը վայր է դրել Երևանում Ռաֆ Սվոյի մահվան տասներորդ տարելիցին, սակայն շարունակում էր վարել գողական չափանիշներով «ազնիվ» կենսակերպ և հույս էր փայփայում երբևէ վերականգնել իրավունքները:
Տիտղոսը վերադարձնելու հարմար դեպք ներկայացել էր ի դեմս Գուրամ Չիխլաիձեի, նույն ինքը Կվեժոեվիչի, ում «արհեստի գործընկերները» շատ տարիների ընթացքում կշտամբում էին նրա հոր՝ Կվեժոյի, համար վրեժխնդիր չլինելու համար:
Որպես Գուրամի ու Հայկոյի կապող օղակ նշվում է Խաչուլիկ մականունով Խաչատուր Ասատրյանը, ում հետևից արդեն իսկ ձգվում է երկար արյունոտ «տուտքը»: Գործակալության տվյալներով, հենց Խաչուլիկն է 2014թ. հունվարին ծրագրել ու կազմակերպել նախկին «օրենքով» գող Դավիդ Մելքաձեի, Դաթո Փոթիյսկու վերացումը, ում Գուրամը դեռևս մանկության տարիներին մատնացույց է արել որպես Կվեժոյին սպանողի: Մելքաձեի սպանության համար Գուրամը փոխարենը, իբրև թե, խոստացել է աջակցել Հայկոյի մտադրություններին:
Հանգամանքների զուգակցմամբ, Նովոկոսինոյում Դաթոյի վերացնելուց հետո մի քանի օր անց անհայտ անձինք գնդակահարել են Խաչուլիկին, իսկ Հայկոյի հարցը «առկախ» է մնացել անորոշ ժամանակով: Նիկողոսյանը դրանից հետո մոտ մեկ ամիս թաքնվում էր Ուկրաինայում «օրենքով» գող Սերգեյ Գլոնտիի՝ Գուգայի մոտ, սակայն հասկանալով, որ նա իր գործերում իրեն օգնական չէ, Մոսկվա է վերադարձել, որտեղ էլ ձերբակալվել է: Հայկոյի հետ միասին բռնել են նաև Բախշի Պետրոսյանին, ի դեմս ում օպերատիվ աշխատակիցները կարճ ժամանակ անց ճանաչել են Մելքաձեին սպանողին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ