ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը քաղաքական դիվիդենտների համար 03/17/2017 13:06 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նա՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ, հանրության շրջանում առավել հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը համարեց ցավալի և նշեց, որ որոշ քաղաքական ուժերի ձեռքին այն չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:
«Ցավակցելով հարազատներին՝ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չի կարելի այդ ամենի հիման վրա հանրային տրամադրություն ձեւավորել: Հանրությունը վրդովված է, և դա նորմալ է, մենք գործ ունենք մարդկային հարաբերությունների, էմոցիոնալ գնահատականների հետ, և որոշ քաղաքական ուժեր փորձում են դա քաղաքականցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն: «Անկախ նրանից՝ դա Արթուր Սարգսյանն է, թե այլ քաղաքացիներ, տարբերություն չենք դնում, օրենքով ենք առաջնորդվում յուրաքանչյուր անձի դեպքում»,-նշեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն եւս մի քանի քաղաքական ուժերի նման որոշ ժամանակով դադարեցնելու է քարոզարշավը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, Արտակ Զաքարյանն ասաց, որ դեռեւս նման քննարկում չի եղել:
Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել:
Հաց Բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07:00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը շրջապատած ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող զինված խմբի անդամներին։ 2016 թվականի հուլիսի 31-ին զինված խմբի կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, իսկ 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։ Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/31/2024 08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:23 Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
- 10/31/2024 08:18 ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:16 Իշխանական պատգամավորները դժգոհ են․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:13 Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- 10/31/2024 08:09 Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:01 «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
- 10/31/2024 14:14 Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
- 10/31/2024 13:22 Կարծում եմ սա էլ չեք իմանա․ «Նյու Յորք պիցցան», մինչև պիցցայի անվանում դառնալը, ԱՄՆ-ում բավականին հայտնի քաղաք է․ Բաբայանը՝ կոնյակի մասին Փաշինյանի հայտարարության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/31/2024 22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
- 10/31/2024 16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին
- 10/31/2024 10:27 Խոշոր ավտովթար Վաղարշյան փողոցում․ կան տուժածներ
- 10/31/2024 10:21 Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից