ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց «կարգավորվում» է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք. «Հայկական ժամանակ» 03/16/2017 09:44 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք:
Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է:
Փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցող որևէ ուժ մեծամասնություն կազմելու և միայնակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն՝ հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի: Ամենահավանականը համարվում է ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ կոալիցիան:
«Երկու օր առաջ, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանատու հայտարարություն արեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»: Նույն օրը Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանը ելույթում հայտարարեց. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»:
Սա սենսացիոն հայտարարություն է: Վերադարձից հետո Ծառուկյանը ոչ միայն իշխանությունների հասցեին որևէ ռադիկալ խոսք չի ասում, այլև մինչև վերջերս ուրիշներին թույլ չէր տալիս իր ներկայությամբ դա անել:
Ի՞նչ փոխվեց, ուրեմն, մեկ շաբաթվա ընթացքում, որ Ծառուկյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Արդեն գրել ենք, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները, որոնցում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, մեծ ռիսկ են պարունակում, քանի որ ցանկացած ուժ` տեսնելով, որ ընտրություններում հաղթելու ռեալ շանս ունի, կգնա իշխանությունը վերցնելու: Կանխատեսել էինք, սակայն, որ Ծառուկյանն այս իմաստով տարբերվում է բոլորից, որովհետև հայտնի իրադարձություններից հետո ոչ մի պարագայում Սերժ Սարգսյանին դեմ չի գնա:
Երկու օր առաջ արած նրա սենսացիոն հայտարարությունը, սակայն, կասկածներ է առաջացնում, որ նույնիսկ Ծառուկյանը չի կարողանում դիմակայել իշխանության գայթակղությանը, ինչը կարող ենք ենթադրել` ամեն անգամ բազմապատկվում է, երբ շրջաններում իրեն թագավորի պես են դիմավորում:
ՀՀԿ-ին հեռացնելու և իշխանափոխություն իրականացնելու միակ տարբերակը նույնպես դաշինքն է լինելու, այս անգամ ընդդիմադիր որևէ ուժի հետ: Սոցիոլոգիական հարցումներով և փորձագետների վերլուծություններով՝ «Ծառուկյան» դաշինքից և ՀՀԿ-ից հետո ամենաշատ ձայն ստանալու շանսերը «Ելք» դաշինքին են:
«Ելք»-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կոալիցիա բացառում են միայն ՀՀԿ-ի հետ: Ստացվում է, որ «Ելք»-ը չի բացառում, որ իշխանություն փոխելու համար կոալիցիա կկազմի այդ թվում նաև` «Ծառուկյան» դաշինքի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ ՀՀԿ-ին իշխանությունից կհեռացնի:
Չի բացառվում, որ հաջող գանգստերական քարոզարշավի շնորհիվ խորհրդարան անցնելով, այս երկուսին միանա նաև Օհանյանենց դաշինքը: Այսինքն, կարող է երկրում նոր իշխանություն ձևավորելու ռեալ հնարավորություն ստեղծվել, թեև ուժերի այսպիսի դասավորությանը, եթե նույնիսկ դա ստացվի, իշխանությունը կհակադրի ՀՀԿ-ՀՅԴ-«Հայկական վերածնունդ» կոալիցիան»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 16.03.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ