Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Evrensel.«Թուրքիան 12 օրում կոնֆլիկտի մեջ է մտել 6 եվրոպական երկրի հետ» 03/15/2017   15:30  |  Միջազգային լրահոս

Թուրքիայում ակնկալվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP)  Թուրքիայի և 6 եվրոպական երկրների միջև կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել: Այս մասին, Ermenihaber.am-ի տեղեկացմամբ,  գրում է թուրքական «Evrensel.net» լրատվակայքը:

Հանրաքվեից առաջ Թուրքիայի կառավարությունը փորձ արեց «այո»-ի քարոզչություն իրականացնել մի շարք եվրոպական երկրներում, որտեղ ընտրելու իրավունք ունեցող մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ են բնակվում: Սակայն եվրոպական երկրներն արգելեցին թուրք գործիչների քարոզչական գործունեությունն իրենց տարածքում, հնչեցին փոխադարձ քննադատություններ, սահմանվեցին պատժամիջոցներ: Աղբյուրի բնութագրմամբ՝ «ԱԶԿ-ի՝ հանրաքվեում դրական քվե ստանալու համառ ջանքերի արդյունքում 12 օրում Թուրքիան սրեց հարաբերությունները մի շարք երկրների հետ»:

Թուրքական  լրատվամիջոցը ներկայացնում է տարբեր եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ստեղծված լարվածության մանրամասները:

Գերմանիա

Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել:Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը Թուրքիայում գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումն էր, ում Էրդողանը «գործակալ» էր որակել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:

Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:

Կոնֆլիկտը  չմեղմվեց անգամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:

Հոլանդիա

Քարոզչական արշավների հետ կապված ամենամեծ ճգնաժամը ծագեց Թուրքիայի և Հոլանդիայի միջև:  Հոլանդիայի կառավարությունը նախապես զգուշացրել էր, որ թուրք գործիչները չեն կարող իր տարածքում նախընտրական քարոզարշավ իրականացնել: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այնուամենայնիվ, փորձ արեց Ռոտերդամում հավաք անցկացնել: Հոլանդիան  Չավուշօղլուին թույլ չտվեց վայրէջք կատարել իր տարածքում:

Նույն օրը արգելվեց նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Քայաի այցը Հոլանդիա: Վայրէջքի թույլտվություն չստանալով՝ Քայան ցամաքային ճանապարհով մուտք գործեց երկիր և ուղևորվեց դեպի Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարան: Սակայն Հոլանդիայի ոստիկանությունը կանգնեցրեց նրան և արտաքսեց երկրից:

Ի պատասխան՝ Թուրքիան հայտարարեց Հոլանդիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախագահ Էրդողանը Հոլանդիան անվանեց «ֆաշիզմի մնացորդ»:  Հոլանդիայում անվտանգության նկատառումներով փակվեցին Թուրքիայի ներկայացուցչությունները, իսկ Անկարայում Հոլանդիայի դեսպանը, ով արձակուրդի պատճառով մեկնել էր իր երկիր, չվերադարձավ Թուրքիա:

Ավստրիա

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը մարտի 5-ին հայտարարեց, որ ԱԶԿ-ի կողմից ողջ Եվրոպայում կազմակերպվող քարոզչական բոլոր միջոցառումները պետք է արգելվեն: Կերնը իր այդ տեսակետը հիմնավորեց այն հանգամանքով, որ Թուրքիայում թուլացել է օրենքի գերակայությունը: Ավստրիայի վարչապետը հավելեց նաև, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները, քանի որ այդ երկիրը ոտնահարում է եվրոպական արժեքները: Կերնը նշեց, որ վերջին տարիներին Թուրքիայում ավելի ու ավելի հաճախ են ոտնահարվում մարդու իրավունքներն ու եվրոպական արժեքները, մամուլի ազատությունը չի ճանաչվում: Նա խոստացավ ամեն կերպ խոչընդոտել թուրք գործիչների՝ Ավստրիայում քարոզարշավ իրականացնելու բոլոր հնարավոր ջանքերին:

Բելգիա

Մարտի 14-ին չեղարկվեց Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) կողմից նախաձեռնված քարոզչական հավաքը Բելգիայի Անվերս քաղաքում: Այդ որոշումը հիմնավորվեց այն հանգամանքով, որ հավաքը կարող է սպառնալիք ստեղծել հասարակական կարգի և անվտանգության համար:

Շվեդիա

Մարտի 12-ին Շվեդիայում չեղարկվեց Թուրքիայի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար Մեհդի Էքերի գլխավորությամբ կայանալիք քարոզչական հավաքը, քանի որ սրահի տերը հրաժարվեց հավաքի համար տարածք տրամադրել: Սակայն նույն օրը հավաքի անցկացման համար թուրք գործչին մեկ այլ սրահ տրամադրվեց:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյոֆվեն մարտի 14-ին հայտարարեց, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:

Դանիա

Հոլանդիայի և Թուրքիայի միջև առաջացած ճգնաժամի ֆոնին Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը առաջարկեց հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Դանիա: «Ես կցանկանայի նորմալ պայմաններում Բինալի Յըլդըրըմի հետ քննարկել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները: Ես չեմ կարող այս այցի համատեքստում հաշվի չառնել Հոլանդիայի դեմ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը: Այդ իսկ պատճառով Թուրքիայից խնդրեցի չեղարկել այդ այցը», - ասել է Ռասմուսենը:


 
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:15 14/03/2017  |  Միջազգային լրահոսԱվստրիան ևս արգելել է թուրք նախարարների քարոզչական ելույթներն իր տարածքում
11:29 14/03/2017  |  Միջազգային լրահոսԹուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
17:27 13/03/2017  |  Միջազգային լրահոսԿրկին Հոլանդիա այցելելու դեպքում թուրք նախարարին ազատազրկում է սպառնում
15:38 13/03/2017  |  Միջազգային լրահոսԹուրքիայի արտգործնախարարությունը 2 նոտա է հղել Հոլանդիային
14:11 10/03/2017  |  Միջազգային լրահոսՀոլանդիայում ևս մեկ թուրք նախարարի քարոզչական ելույթի համար սրահ չի տրամադրվել
16:03 09/03/2017  |  Միջազգային լրահոսՄի խումբ թուրք դիվանագետներ Շվեյցարիայից ապաստան են խնդրել
16:09 06/03/2017  |  Միջազգային լրահոսԹուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների լարված հարաբերությունները
16:07 06/03/2017  |  Միջազգային լրահոսԳերմանիայի արդարատադության նախարարը հորդորում է չտրվել Էրդողանի սադրանքներին
16:48 02/03/2017  |  Միջազգային լրահոսՄերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին
16:29 15/02/2017  |  Միջազգային լրահոսԱվստրիացի քաղաքական գործիչը թուրք իմամներին մեղադրել է լրտեսության մեջ

Արխիվ

[]