ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վլադիսլավ Մանգասարյանի գործով տուժողը պահանջում է բնեղենով բռնագանձել հափշտակված բնակարանը 03/15/2017 19:13 | Դատական ռեպորտաժներ
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի՝ երկու մլրդ դրամից ավելի, հափշտակությունների մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի բազմադրվագ գործով տուժող Նունե Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր քաղհայց է ներկայացրել դատարանին:
Տուժողն ու նրա ներկայացուցիչը քաղհայցում խնդրում են Վլադիսլավ Մանգասարյանից հօգուտ Նունե Սահակյանի բնեղենով բռնագանձել Մաշտոցի 33Ա (ներկայիս` Մաշտոցի 33/1) հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 120,4քմ մակերեսով 6-րդ բնակարանը, 83.379.983 ՀՀ դրամ կազմող՝ տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները, ինչպես նաև տուժողի ներկայանալու և օրապահիկի գումարները, որը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ:
Նիկոլայ Բաղդասարյանը փաստում է, որ «Արին Կապիտալ Ներդրումային» ՍՊԸ-ին տուժող ճանաչելու մասին որոշմամբ սահմանված է, որ Նունե Սահակյանին Մաշտոցի 33Ա (ներկայիս` Մաշտոցի 33/1) հասցեում կառուցվող շենքի 4-րդ հարկի 120,4քմ մակերեսով 6-րդ բնակարանը վաճառելու պատրվակով, Էդմոնդ Խուդյանը` Վլադիսլավ Մանգասարյանի գիտությամբ Նունե Սահակյանի լիազորված անձ Արեգ Սահակյանի հետ 2007թ. օգոստոսի 9-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագիր, որի հիման վրա 2007թ. օգոստոսի 9-ից մինչև 2008թ. հուլիսի 21-ը նրանցից ստացել է 49.440.720 ՀՀ դրամ:
Վերը նշված որոշմամբ սահմանված է նաև, որ Վլադիսլավ Մանգասարյանը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ, օգտվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.10.2010թ. որոշմամբ «Արին Կապիտալ Ներդրումային» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու հանգամանքից, «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրենի միջոցով 2010թ. դեկտեմբերի 6-ի թվագրմամբ հայցադիմումով կեղծ փաստաթղթեր է ներկայացրել դատարան, որի հիման վրա դատարանի 22.03.2011թ. որոշմամբ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերությունը գրանցվել է «Արին Կապիտալ Ներդրումային» ՍՊ ընկերության սնանկության գործով` որպես գույքով ապահովված պարտատեր, որից հետո` հիշյալ կեղծ տեղեկատվությունը խաբեությամբ օգտագործելով, դատարանի 17.05.2011թ., 20.09.2011թ. և 09.07.2012թ. որոշումներով ստացել է Մաշտոցի 33/1 շենքի 6-8-րդ բնակարանները` փաստացի Նունե Սահակյանից հափշտակելով 49.440.720 ՀՀ դրամ:
Ամբաստանյալն ու նրա պաշտպան Մնացական Սարգսյանը ժամանակ են խնդրել քաղհայցին ծանոթանալու համար և դատական նիստը հետաձգվել է:
Ըստ մեղադրանքի, Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է 2005-2011թթ. խարդախության եղանակով բազմաթիվ քաղաքացիներից ու ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ 2.255.412.294 ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու համար:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Վլադիսլավ Մանգասարյանը մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ` Էդմոնդ Խուդյանի, անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է ընդհանուր առմամբ` 311.615.500 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերով գույք, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ՝ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր:
Քրեական գործով անցնում է 26 տուժող, բացահայտվել է խարդախության 31 դրվագ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից