ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին երեք տարիներին Հայաստանը կայուն մակրոտնտեսական միջավայր ունի. ՀՀ Նախագահ 03/15/2017 11:01 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործում ակտիվ մասնակցությունը ժամանակային առումով համընկել
է համաշխարհային տնտեսության այն բացասական միտումների հետ, որոնք շարունակվում են մինչև օրս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ պատճառով էլ ժողովուրդը, մեր քաղաքացիներն իրենց վրա չեն զգացել այն դրական պահերը, որոնց մենք հասանք ԵԱՏՄ անդամ դառնալով: Ցանկացած դեպքում, կարճ ասեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը կայուն մակրոտնտեսական միջավայր ունի»,- շեշտեց ՀՀ Նախագահը:
Նրա խոսքով`արդեն երրորդ տարին է՝ Հայաստանից արտահանումն աճում է 17-20 տոկոսով, որի մեծ մասը գյուղատնտեսական ապրանքներ են. «այսինքն` այն ոլորտն է, որում զբաղված է մեր բնակչության մեծամասնությունը»:
«Իհարկե, կան դեռևս հարցեր, և մեզնից` միության անդամներից շատ բան է կախված, իսկ մեր քաղաքացիների աջակցությունը կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ իրենք կզգան դրական արդյունքները»,- ամփոփեց Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով`ԵԱՏՄ-ն և Հայաստանը ցանկանում են, որ այդ ընդհանուր տարածքում ազատ տեղաշարժվեն ապրանքները, ծառայությունները, կապիտալն ու աշխատուժը. «որ ավելի քիչ լինեն սահմանափակող հանգամանքները, որ ավելի հեշտ լինի բիզնեսի կազմակերպումը, որ մեր տնտեսական հնարավորությունները հավասարվեն, որպեսզի կյանքը մեր երկրներում հնարավորություն ստեղծի քաղաքացիների համար ավելի լավ զգալ, քան այսօր»:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:
ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ