ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում 03/14/2017 12:28 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը “Independent Balkan News Agency” լրատվական գործակալությանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
- Հայաստանը և Հունաստանը կապված են դարերից եկող բարեկամությամբ և մշտապես համագործակցել են բազմաթիվ մակարդակներում: Համագործակցության ո՞ր ոլորտներն եք համարում կարևոր այս հարաբերությունների հետագա զարգացման համար, և ի՞նչ եք նախատեսում անել: Պարոն Կոձիասը խոսեց երեք անհամաչափությունների մասին, որոնց անդրադառնալու կարիք կա:
- Նախ, ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել նախարար Կոձիասին և իր պատվիրակությանը: Սա նրա առաջին այցն է Երևան, և մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ բոլոր հնարավոր բնագավառներում մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը միտված բովանդակալից քննարկումներ ծավալելու համար:
Հայաստանի և Հունաստանի մերօրյա միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության և ընդհանրությունների վրա: Հանդիպման ընթացքում նախարարները նախանշեցին գոյություն ունեցող անհամաչափ այն խնդիրները և ոլորտները, որոնց վրա կողմերն առավել ուշադրություն դարձնելու կարիքն ունեն, մասնավորապես՝ նախկինում ստանձնած հանձնառությունների լիակատար կատարման համատեքստում, ներառյալ այնպիսիք, որոնք ամրագրված են մեր իրավական դաշտում: Վերջինս, նույնպես, հետագա գնահատման կարիք ունի, և մենք անհապաղ սկսելու ենք աշխատել այդ ուղղությամբ՝ շահավետ համագործակցության համար հնարավոր բնագավառներ բացահայտելու նպատակով:
Գոհունակությամբ պետք է նշեմ՝ մեր երկու բարեկամ կառավարությունների միջև գոյություն ունի ընդգրկուն քաղաքական երկխոսությունը: Երկկողմ բարձր մակարդակի փոխայցելություններ են իրականացվում: 2014 թվականին Հայաստանում էր գտնվում Հունաստանի Նախագահը, իսկ 2016 թվականին ՀՀ Նախագահն այցելեց Հունաստան: Կանոնավոր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունենում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև. սա լավագույն առիթներն են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերին առնչվող առաջնահերթությունների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար:
Այսօր նախատեսված են հանդիպումներ ԱԳ նախարարների միջև, իսկ քիչ ավելի ուշ նաև՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և մենք սպասում ենք այդ հանդիպումների արդյունքներին: Վստահ եմ, որ կարող ենք բացահայտել չիրացված բնագավառներ հատկապես առևտրի և տնտեսության ոլորտներում՝ մեր քաղաքական հարաբերությունների և տնտեսական երկխոսության միջև անհամաչափությունը կամ, ինչպես ասաց նախարար Կոձիասը, ասիմետրիան նվազեցնելու համար:
Ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավոր բնագավառ է զբոսաշրջությունը, որն արդեն իրողություն է: Ինչպես գիտեք, անցած տարվա ընթացքում Հունաստան այցելած հայերի թիվն ավելացել է ավելի քան երեք անգամ: Մենք, նույնպես, սպասում ենք հույներին Հայաստանում: Ուրախ ենք ինչպես մեր երկրների միջև ուղիղ օդային կանոնավոր կապի վերականգնման, այնպես էլ՝ չարտերային թռիչքների կապակցությամբ: Միջմշակութային առնչությունները՝ կրթության և գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերի հետ միասին, կարող են ամուր հենք կազմել հետագա համագործակցության համար: Եվ իհարկե, առևտրի և ներդրումների հարցերը կլինեն մեր հատուկ ուշադրության կիզակետում: Մեզ հանձնարարված է սկսել այս տարվա վերջին անցկացվելիք գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները, և սա երկու կողմից էլ կպահանջի ուշադիր և նպատակային քայլեր:
- Ի՞նչ կասեք Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականցման մասին: Դա շուտո՞վ կլինի, թե՞ դժվար գործընթաց է:
- ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար:
Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, և, հիմնվելով նշված համաձայնագրերի կիրարկման դրական գնահատման վրա, մենք լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, ինչպես նաև ակնկալում ենք բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունն այդ հարցում:
- Հայաստանի աշխարհագրական դիրքն դարձրել է այն քաղաքակրթությունների և լարումների խաչմերուկ: Տարիների ընթացքում ձեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնալով լարվել են: Ո՞րն է ամենալավ տարբերակը հարթելու այս տարաձայնությունները: Ինչպե՞ս կարող է Հունաստանն օգնել գտնելու լուծումը:
- Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:
Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև՝ ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ:
Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով, և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները:
- Մի քանի օր առաջ Դուք անցել եք ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության համար համաձայնագրի ձևավորման գործընթացին: Միևնույն ժամանակ անդամակցում եք Եվրասիական տնտեսական միությանը: Միթե՞ սա հակասական չէ:
- Տասն օր առաջ Հայաստանի նախագահը Բրյուսելում էր, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում նրանք համատեղ հայտարարեցին Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին:
Գործընթացի սկզբից ևեթ Հայաստանը կողմնակից է եղել տարբեր ինտեգրացիոն ֆորմատների հետ համագործակցային հնարավորությունների ձեռք բերմանը: ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացի ամբողջ ընթացքում մենք ի հայտ ենք բերել ու առանձնացրել համագործակցության համատեղելի ոլորտներ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ հետ:
Կատարված այս աշխատանքը, այս բանակցությունները ցույց տվեցին, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ և միաժամանակ ունենալ համապարփակ և ընդլայնված գործընկերություն ԵՄ հետ: Ինչպես ասացի, մենք ավարտել ենք արդեն բանակցությունները և սպասում ենք հաջորդ քայլին՝ համաձայնագրի նախաստորագրմանը և ապա ստորագրմանը:
Հայտնի է, որ հայկական Սփյուռքը մոտ երեք անգամ ավելի շատ է, քան բուն Հայաստանի բնակչությունը: Ինչքանո՞վ են նրանք ազդում երկրի քաղաքական և տնտեսական կյանքի վրա, և կա՞ արդյոք հավասարակշռություն այս հարաբերության մեջ:
- Դեռևս հին ժամանակներից հայերը հիմնել են համայնքներ աշխարհի տարբեր ծայրերում: Այժմյան հայկական սփյուռքը ձևավորվել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետևանքով, երբ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերը ենթարկվեցին կազմակերպված բնաջնջման Օսմանյան կառավարության կողմից: Հրաշքով փրկված հայերը հաստատվեցին հարևան երկրներում: Այսօր Հունաստանում կա մեծ, ազդեցիկ հայկական համայնք, որն արդյունավետ կերպով ինտեգրվել է երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին:
Հայ համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում հայրենիքի և իրենց հյուրընկալ երկրների միջև: Նրանք սերտ կապեր ունեն Հայաստանի հետ և ուշադրությամբ հետևում են մի շարք ուղղություններով արտաքին և ներքին քաղաքականության հարցերին: Կարևոր է պահպանել արտերկրում ապրող հայրենակիցների հետ մեր հարաբերությունների այս ամուր կապը և ավանդույթները: Սա մեկ այլ հարթակ է, որտեղ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել և միավորել մեր ջանքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհի շատ երկրներում հույներն ունեն պատկառելի ներկայություն:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից