ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիայի նախագահը պետք Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Righst Watch 03/14/2017 18:53 | ԼՐԱՀՈՍ
Human Righst Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված ակտիվիստներին և լրագրողներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Human Righst Watch-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Դամը կազմակերպության պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածում գրում է. «Նախագահ Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Իլհամ Ալիևին: Հանդիպումից կրկին գեղեցիկ լուսանկարներ կլինեն, սակայն արդյո՞ք Ադրբեջանում իշխանություններին քննադատող անձանց և ընդդիմախոսների ձերբակալությունների ու ճնշումների վերաբերյալ հարցեր կուղղվեն Ադրբեջանին»:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները անընդհատ հետապնդում, ճնշում և ձերբակալում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, լրագրողներին, իշխանության ընդդիմախոսներին: Վերջին տարիներին ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունները ավելի մեծ ծավալներ են ստացել: Ադրբեջանում վերջին տարիներին օրենսդրության մեջ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
«Մեկ տարի առաջ Ադրբեջանի տնտեսությունը նավթի համաշխարհային գների անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում, և իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ. որոշ անձինք, ովքեր ձերբակալվել էին քաղաքական շարժառիթներով ազատ արձակվեցին: Որոշ ժամանակ անց այս անձանց նկատմամբ կիրառվեց երկրից դուրս գալու արգելք, սկսվեց սահմանափակվել նրանց գործունեությունը: Ներկայումս Ադրբեջանում տասնյակ մարդիկ ձերբակալված են քաղաքական շարժառիթներով, և կամայականորեն նրանց առաջադրված են անհիմն մեղադրանքներ:
Քաղբանտարկյալներից է նաև Իլգար Մամմեդովը, ում, չնայած միջազգային կազմակերպությունների և հանրության բազմաթիվ պահանջներին, Ադրբեջանի իշխանությունները ազատ չեն արձակում:
Վերջերս քաղաքական շարժառիթներով և անհիմն մեղադրանքներով ձերբակալվել է նաև բլոգեր Մեհման Հուսեյնովը»,- գրում է հոդվածագիրը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզ, Բրյուսել և եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելելով՝ ցանկանում է ակտիվացնել երկրի գործարար կապերը և նոր միջոցներ ներգրավվել, սակայն անտեսում է իր իսկ ղեկավարած երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, լավ և թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը»,- նշում է նա:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մյուսները Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական կապեր և հորիզոններ հաստատելու փոխարեն պետք է բացահայտ հանդես գան մարդու իրավունքների պաշտպանությամբ, Ադրբեջանի իշխանություններից պահանջեն ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել մարդու իրավունքները»,- ավելացրել է Ֆիլիպ Դամը ԵԱՀԿ մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհման Հուսեյնովին և մյուս ակտիվիստներին պետք է ազատ արձակի, պետք է վերջ տա ճնշումների և ազատազրկումների միջոցով քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելու պրակտիկային, պատժի Հուսեյնովի ու մյուսների իրավունքները խախտած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի: Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին անընդհատ դիմում են տարբեր միջազգային նշանակության կազմակերպություններ և կառույցներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսելով այդ պահանջները շարունակում են ճնշումների, հալածանքների ու սահմանափակուﬓերի իրենց որդեգրած քաղաքականությունը:
Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի