ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ 03/14/2017 16:21 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի խումբ, պարզվել իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնց թվում՝ Ուկրաինայի և ԻԻՀ քաղաքացիների։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
2016թ. նոյեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել են Երևանում ԻԻՀ քաղաքացու կողմից Գյումրիի բնակչին «Ափիոն» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։ Ըստ քննության տվյալների՝ ԻԻՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի 1.429.21 կգ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 20 դեղահաբ, որից 440.41 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցը 2016թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում ապօրինի իրացրել է Գյումրի քաղաքի բնակչին: Նույն օրը նշված անձինք բերման են ենթարկվել, և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ թմրամիջոցները:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեկ այլ դեպք էլ բացահայտվել է 2017թ. փետրվարին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով։
ՀՀ երեք քաղաքացներ, Ուկրաինայի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, 2017թ. փետրվարի 20-ին ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք են բերել 3611,05 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Վերջիններս նույն օրը բերման են ենթարկվել, և նրանցից մեկի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ թմրամիջոցը, իսկ մյուսի անձնական խուզարկությամբ` «Մակարով» տեսակի ատրճանակ և 9մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված երկու դեպքերը փոխկապակցված են, և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նշված երկու քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որտեղ դրանք միացվել են նույն վարույթում։ Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ 8 անձի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու վերաբերյալ, անհատականացվել նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 7 անձի, որոնցից 4-ը՝ ՀՀ, 2-ը՝ ԻԻՀ, 1-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ, մեղադրանքներ են առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Եվս մեկ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը և դրանց իրացման գործում հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից