Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը. Փոխնախարար 03/14/2017   18:00  |  ԼՐԱՀՈՍ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույց է ունեցել Tert.am լրատվական կայքի հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեև.

Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են:

Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթուղթը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած Հայաստանի պարտավորություններին:

Միաժամանակ, Կարեն Նազարյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը չի շրջանցել հետաքրքրությունը, որը ցուցաբերում էին իր ավանդական գործընկերները: Խոսքը, ըստ նրա, ոչ միայն ռուսական կողմի մասին է:

«Եղել են խորհրդակցություններ, և ոչ միայն ռուսական կողմի, այլ նաև գործընթացով հետաքրքրված մյուս երկրների հետ՝ հնարավորինս ներկայացնելով բանակցային գործընթացի նպատակը և ընթացքը: Բայց իրավական պարտավորություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը երրորդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է ՀՀ և ԵՄ-ի միջև»,- ասել է նա:

- Պարո՛ն Նազարյան, եթե թույլ կտաք, ուզում եմ հարցազրույցը սկսել քաղաքական-հասարակական շրջանակներում հնչեցվող հարցադրումից, թե Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային իրավական համաձայնագրի քննարկումն ինչո՞ւ այսքան երկար տևեց, երբ դրա մի մասը՝ քաղաքական բաղադրիչը, արդեն իսկ բանակցվել էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

- Փորձեմ մի փոքր բացել փակագծերը ժամկետների հետ կապված, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի բանակցային ողջ գործընթացի դինամիկան: Առհասարակ, ԵՄ-ի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկել էր 2014թ.-ի դեկտեմբերին մտքերի փոխանակման ձևաչափով, որի նպատակն էր ի մի բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շրջանակը, ուղենշել այն խնդիրները, որոնք պետք է ներառվեին ապագա փաստաթղթում: Գործընթացը տևեց մոտավորապես 4 ամիս, որից հետո ԵՄ անդամ-երկրներում տեղի ունեցան ընտրական գործընթացներ, ԵՄ կառույցներում նոր պաշտոնատարներ նշանակվեցին, ձևավորվեց Եվրոպական խորհուրդը, խորհրդարանը, հանձնաժողովը, դրա ենթակա մարմինները։ Արդյունքում, 2015թ.-ի հոկտեմբերի կեսերին ԵՄ խորհրդի կողմից եվրոպական կողմից տրվեց մանդատ՝ Հայաստանի հետ բանակցությունները սկսելու համար, իսկ դեկտեմբեր սկզբին պաշտոնապես ազդարարվեց բանակցությունների մեկնարկը՝ ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից:

Բուն բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ տևեց 1 տարի 4 ամիս, և կարծում եմ, որ կողմերին հաջողվեց բավական կարճ ժամանակահատվածում բարեխիղճ աշխատանք կատարել: Նախորդ շրջանի համեմատ այս բանակցությունները բավական պահանջկոտ էին՝ մասնագիտական, փորձագիտական առումներով, և մեր խնդիրն էր ի մի բերել ապագայում ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթղթի շրջանակի իրավական հանձնառությունների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող պարտավորվածությունների հետ: Կարծում եմ՝ դա հաջողվել է. անցած ամսվա վերջում, Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին:

- Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխն ամբողջապես պահպանվե՞լ է իրավական շրջանակային նոր համաձայնագրում, թե՞ կրճատումներ կան:

- Պատասխանեմ հետևյալ կերպ. նոր համաձայնագրի բանակցությունները խարսխվում էին Հայաստանի և Եվրամիության միջև վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, հարաբերությունների ընթացքի, դրանց խորության և առաջնայնությունների վրա: Անշուշտ, մենք նաև հենվել ենք նախկինում արձանագրած առաջընթացի, ձեռք բերած պայմանավորվածությունների վրա, որոնք բխում էին նախկին բանակցային գործընթացից կամ նախկինում երկուստեք ստանձնած հանձնառություններից: Ի դեպ, դրանց մի մասը ձևակերպված էին Արևելյան գործընկերության փաստաթղթերում, հռչակագրերում: Ասել, որ բանակցությունների հիմքում միայն նախկինում բանակցված փաստաթուղթն էր, ամբողջական պատկեր չի լինի: Այս նոր համաձայնագիրն արտացոլում է նաև կողմերի մոտեցումները, դիրքորոշումները՝ միջազգային, տարածաշրջանային զարգացումներից ելնելով: Սա համապարփակ փաստաթուղթ է, արտահայտում է Հայաստան-Եվրամիություն 25-ամյա հարաբերությունների ծավալը, ուղենշում է դրանց հետագա զարգացման հեռանկարները:

- Հասկանալի է, որ «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր» անունը կրող այս նոր փաստաթուղթն ավելի ցածր մակարդակ կունենա, քան Ասոցացման համաձայնագիրն էր: Ամեն դեպքում, որպես գլխավոր բանակցող, կարո՞ղ եք ասել, թե որն է լինելու Հայաստանի օգուտն այս համաձայնագրից: Մինչ այս համաձայնագիրն էլ ՀՀ-ԵՄ միջև արդյունավետ համագործակցություն կար: Ի՞նչն է փոխվելու, հավելյալ օգուտնե՞ր ենք ունենալու:

- Չէի ցանկանա համեմատել այս համաձայնագիրը նախկինում բանակցված տեքստի այն պարզ պատճառով, որ մեր նպատակն էր ձևավորել իրավական մի նոր հենք, որը կարտահայտեր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունը և էությունը: Դա մեզ, վստահորեն կարող եմ ասել, հաջողվեց: Բովանդակային առումով փաստաթուղթը համապարփակ է, խոսքը ընդլայնված գործընկերության մասին է. կառուցվածքային առումով, այո, նման է նախկինում բանակցված փաստաթղթին՝ ունի նախաբան, «Ընդհանուր սկզբունքներ» բաժին, առանձին մեծ գլուխ է հատկացված քաղաքական երկխոսությանը, բարեփոխումներին, արտաքին քաղաքականության ոլորտին, առանձին գլխով ամրագրված են արդարադատության և ազատությունների մասին մեր մոտեցումները, խնդիրները։ Մենք շատ ենք կարևորում փաստաթղթի տնտեսական գլխում ներառված խնդիրները, առանձնահատուկ տեղ է հատկացված ոլորտային համագործակցության ուղղություններին, որում ներառված են մոտ երեք տասնյակ ուղղություններ (տրանսպորտ, էներգետիկա, տեղեկատվական հասարակություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն, առողջապահության, տարածքային զարգացում, կրթություն և այլն):

Փաստաթուղթը, բացի իմ կողմից թվարկված գլուխներից, ներառում է նաև «Առևտուր և առևտրին վերաբերող հարցեր» բաժինը, որը եկել է փոխարինելու նախկինում բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Ի տարբերություն նախկինում բանակցված փաստաթղթի, կարող ենք նշել, որ փոփոխվել է հիմնականում այս բաժինը՝ ներառելով Առևտրի հարցերին վերաբերող կարևորագույն բաղադրիչը, որտեղ հստակ նշված են այս բնագավառում երկուստեք ձեռնարկվելիք քայլերը:

Այս նոր համաձայնագրի իրականացման միջոցով մենք նպատակ ունենք մեր կենցաղում կիրառելի դարձնել ԵՄ չափանիշները, մոտարկել մեր օրենսդրությունը եվրոպականի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է անել: Այսինքն՝ ընդլայնել համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա, ապահովել Հայաստանի ընդգրկուն մասնակցությունը ԵՄ ծրագրերում՝ խորացնելով քաղաքական ու տնտեսական երկխոսությունը մի շարք կարևորագույն բնագավառներում:

Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը հենվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամենաբարձր մակարդակով հայտնել ենք մեր պատրաստակամությունը առաջ մղելու ԵՄ հետ մեր փոխգործակցությունը մի շարք ոլորտներում: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել՝ ունենալով իրավական հիմք, երկուստեք պարտավորություններ, հանձնառություններ՝ միտված ապագա քայլերին: Փաստաթուղթը կոչված է նաև նախանշելու ապագա տարիների ընթացքում մեր համագործակցության հիմնական ուղղությունները, սա յուրահատուկ մի ուղենիշ է հետագա զարգացումների համար:

- Պարզ է, որ, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, տնտեսական մասով չենք կարող խորը համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Ո՞րն է տնտեսական համագործակցության այն սահմանը, որը ամրագրվել է համաձայնագրով և արդյո՞ք այն չի հակասում ԵԱՏՄ-ում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին:

- Նախորդ հարցին պատասխանելիս ես խոսեցի նախկինում բանակցված փաստաթղթի և նոր համաձայնագրի միակ և հիմնական տարբերության մասին: Խոսքը ոչ թե սահմանափակ տնտեսական երկխոսության, այլ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի բացառման մասին է, որովհետև, լինելով ԵԱՏՄ անդամ,մենք չենք կարող ԵՄ-ի հետ համատեղել ազատ առևտրի գոտու դրույթները: Իսկ տնտեսական ու ոլորտային ուղղություններով, ընդհակառակը, համաձայնագիրը նախատեսում է առավել խորը և ընդլայնված համագործակցություն, որովհետև դրանք համատեղելի են ԵԱՏՄ-ում մեր կողմից ստանձնած պարտավորությունների հետ: Եթե ոմանց թվում էր, որ փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը ժամանակատար էր, ապա դա կապված էր մեր փորձագետների, ներգրավված մասնագետների կողմից ինտեգրացիոն այլ ֆորմատներում ստանձնած պարտավորությունների մասով համատեղելի տարրերն ի հայտ բերելու խնդրի հետ, ինչը արդյունքում ստացվեց:

Ասել, թե տնտեսական սահմանափակումներ կամ անհամատեղելիություն գոյություն ունի, կամ խոչընդոտ՝ ԵՄ հետ համագործակցելու, ճիշտ չէ։ Մենք շարունակում ենք միանալ ԵՄ մի շարք ծրագրերին ու հաջողությամբ համագործակցում օրինակ «COSME» ծրագրին, որը ՓՄՁ-ների զարգացմանն է միտված, «Հորիզոն 2020»-ին, որը գիտական համակարգի զարգացմանն է միտված, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, սկսվել են Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունները, որը հնարավորություն կտա միանալ 36 պետությունների ավիացիոն շուկաներին և այլն: Ի դեպ, վերջինս կարևորվում է Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող երկրի: Եվրամիության կողմից արդեն տրվել է մանդատ՝ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, և հույս ունենք, որ այս տարի այն ևս հաջողությամբ կավարտենք:

- Սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը չնախաստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, եղան մեկնաբանություններ, որ Ռուսաստանի ճնշման ներքո էր, որ Հայաստանը հրաժարվեց 3,5 տարվա բանակցություններից: Այսօր էլ մտահոգություններ են հնչում, որ ՌԴ-ն նորից կարող է խոչընդոտել փաստաթղթի նախաստորագրմանը: Հիմա, երբ Հայաստանը ԵԱՏՄ-ում է, արդյո՞ք իր գործընկերների կողմից, ՌԴ կողմից ունի համաձայնություն՝ Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելու հարցում:

- Նախ անդրադառնամ Ձեր հարցադրման առաջին մասին: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի որոշումը՝ միանալ ԵԱՏՄ-ին, առաջին հերթին ուներ և ունի տնտեսական կարևորագույն բաղադրիչ: Մեր խնդիրն է եղել ընդլայնել Հայաստանի արտահանման շուկան, որն այսօր իրողություն է: Ես խորհուրդ կտայի հեռու մնալ «ճնշում» բառի կիրառությունից, որովհետև այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնեց Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին, միաժամանակ հայտարարեց նաև ԵՄ հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր պատրաստակամության մասին: ԵՄ կողմից, սակայն, հայտարարվեց, որ այդ գործընթացներն անհամատեղելի են, այնինչ այն ժամանակ Մաքսային միության, իսկ հետո նաև ԵԱՏՄ-ում ստանձնած մեր պարտավորությունների հետ անհամատեղելի էր միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին դրույթը: Մենք պատրաստ էինք ստորագրել քաղաքական մասը, սակայն Եվրամիությունը անհնար համարեց տարանջատել համաձայնագրի քաղաքական մասը ԽՀԱԱԳ դրույթից: Քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է վերաձևակերպել մեր մոտեցումները, վերաբանակցել իրավական նոր փաստաթղթի շուրջ, որն այլևս կատարված իրողություն է. բանակցություններն այս ուղղությամբ ավարտված են:

Այս ընթացքում մենք չենք շրջանցել այն հետաքրքրությունը, որը ցուցաբերել են մեր ավանդական գործընկերները: Խոսքը ոչ միայն ռուսական կողմի մասին է: Մենք ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելիս երբեք այդ գործընթացը չենք պայմանավորել 3-րդ կողմի հետ ունեցած հարաբերություններով: Եղել են խորհրդակցություններ գործընթացով հետաքրքրված բոլոր գործընկերների հետ՝ հնարավորինս ներկայացնելով նպատակը, բանակցությունների ընթացքը: Բայց իրավական պարտավորվածություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը 3-րդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է:

Առհասարակ, փոխկապակցված այս աշխարհում կամ, ավելի ճշգրիտ, մերօրյա միջազգային հարաբերություններում խոսել տարանջատված գործընթացների մասին որոշ դեպքերում անիրատեսական է: Նույնիսկ խոշոր պետություններն իրենց արտաքին քաղաքականությունը ծրագրելիս, իրականացնելիս հաշվի են նստում իրենց գործընկերների, 3-րդ, 4-րդ երկրների հետ իրենց ունեցած ռազմավարական հարաբերությունների ընթացքի ու որակի հետ: Հայաստանն էլ այս առումով բացառություն լինել չի կարող: Եղել է հետաքրքրություն, խորհրդակցել ենք, քննարկել, և ոչ ավելին:

- Եվ ռուսական կողմի համար այս համաձայնագիրը խնդրահարույց չէ՞:

- Չկա առհասարակ որևէ գործընկեր երկիր, որը համարի, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը խնդրահարույց է իր համար կամ իր տեսանկյունից: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գիտեք, բազմավեկտոր է. մեր նպատակն է իրականացնել և պահպանել արդյունավետ երկխոսություն և հավասարակշռություն մեր կարևորագույն գործընկերների հետ:

- Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված նոր համաձայնագիրը դիտարկվում է հայտարարված «և-և»-ի քաղաքականության շրջանակներո՞ւմ:

- Այո: Այս մասին ՀՀ Նախագահը բազմաթիվ անգամ խոսել է: Մենք ելնում ենք նրանից, որ ԵՄ-ի հետ Հայաստանը համագործակցություն պետք է ծավալի, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, «և-և»-ի սկզբունքով, և ոչ թե հակառակը:

- Կա՞ն արդյոք խոչընդոտներ կամ գործոններ, որոնք կարող են խանգարել համաձայնագրի նախաստորագրմանը, ստորագրմանը:

- Տեղին նշեցիք նախաստորագրում բառը: Բանակցությունների ավարտի մասին հայտարարելուց հետո մեզ սպասվում են մի քանի քայլեր՝ նախաստորագրում, իրավական քննություն, ապա՝ ստորագրում. վերջինս տեղի կունենա հավանաբար այս տարվա աշնանը: Բանակցային գործընթացն ավարտված է, և որևէ խոչընդոտ, որ փաստաթուղթը կարող է չնախաստորագրվել կամ չստորագրվել, ես չեմ տեսնում: Կան բոլոր նախադրյալները, որ սահուն իրականացվեն այդ քայլերը:

- Նախնական տվյալներ կան, որ նախաստորագրումը մայիսին կկայանա:

- Մենք Եվրամիության հետ փորձում ենք հստակեցնել նախաստորագրման ժամկետները: Դա կախված է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքային ժամանակացույցից: Հիմա քննարկվում են դրա հետ կապված ժամկետները:

- Հայաստանը ցանկություն ունի՞ մայիսից շուտ նախաստորագրել փաստաթուղթը:

- Հարցն ավելի շատ կախված է ժամանակացույցից, ոչ թե մեր ցանկություններից: Մենք պատրաստ ենք:

- Կարծիքներ կան, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես՝ համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա: Այս մասին խոսել է Հայաստանում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կ. Բեքարյանը՝ նշելով, որ եթե ԵՄ անդամ-երկրներից որևէ մեկը վերապահումներ ունենա ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացվելու վերաբերյալ, ապա կարող է ձգձգել վավերացման գործընթացը:

- Չէի ցանկանա մեկնաբանել որևէ կարծիք, հատկապես, երբ մենք գտնվում ենք ներքաղաքական կարևոր հանգրվանում: Դա ԱԳՆ-ի խնդիրը չէ, մեզ վերապահված չէ ներքաղաքական զարգացումների համատեքստում մեկնաբանել այս կամ հայտարարությունը: Չէի ցանկանա, որ մենք հոռետես լինեինք, տարբեր գործընթացները կապեինք իրար. ի վերջո, խոսքը միջազգային միջպետական համաձայնագրի մասին է: Կապել համաձայնագրի հետագա ընթացքը ներքաղաքական զարգացումների հետ՝ խորհուրդ չէի տա որևէ մեկին՝ լինի դա դեսպան, թե քաղաքական գործիչ: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը: Եվրամիությունը 25 տարիների ընթացքում մեր կողքին է եղել, տրամադրել է տեխնիկական, ֆինանսական աջակցություն, որը գումարային առումով մոտ 1 միլիարդ եվրոյի է հասնում: Մենք շնորհակալ ենք այս անգնահատելի օժանդակության համար:

Հայաստանում 3 շաբաթ անց սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են Սահմանադրական բարեփոխումներից հետո: Դրանք նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել ընտրական համակարգը, ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը դրել է բաց, թափանցիկ, ավելի արդար, ավելի ժողովրդավար ընտրությունների անցկացման հիմք: Եվ հայտնի է, որ նոր Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման, լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար Եվրամիության կողմից տրամադրվել է հավելյալ աջակցություն: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի, հատկապես այս փուլում, երբ մենք ԵՄ գործընկերների հետ քննարկում ենք 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները:

- Հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերից մեկին անդրադառնանք՝ վիզաների ազատականացմանը: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերը, որ համաձայնագրով վիզաների ազատականացումը ձևակերպված է որպես երկարաժամկետ ծրագիր:

- Համաձայնագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելը ձևակերպված չէ որպես երկարաժամկետ խնդիր, այլ հակառակը: Այն (ի նկատի ունեմ երկխոսությունը) որոշել ենք մեկնարկել ըստ սահմանված ժամկետի: Գիտեք, որ 2014թ.-ի հունվարից ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը, որոնց իրականացումից է կախված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը: Այս գործընթացի իրականացման արդյունքում է, որ մոտ ապագայում վիզաների ազատ ռեժիմ կհաստատվի ՀՀ-ԵՄ-ի միջև: Համաձայնագրով ձևակերպված է համատեղ հանձնառությունը, որը կողմերը ստանձնել էին Ռիգայի գագաթաժողովում: Խոսքը Եվրամիության հետ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկելու մասին է: Այսինքն՝ համաձայնագրով հստակեցված է, որ պետք է սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Հույս ունենք, որ դրա մեկնարկը, այսինքն` համապատասխան գործողության ծրագիրը, կձևակերպենք, կսկսենք այս տարի:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնագրում որևէ ձևակերպում կա՞:

- Անշուշտ, փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մենք կարևորում ենք Եվրամիության կոնսոլիդացված մոտեցումը հակամարտության կարգավորման հարցում: Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը և հանդես է գալիս հարցի բացառապես քաղաքական կարգավորման օգտին, ինչը ձևակերպված է փաստաթղթի մեջ: Ցավոք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, ստորագրումից հետո համաձայնագիրը կլինի հանրային սեփականություն և կծանոթանաք դրա մանրամասներին: Բայց կարող եմ ասել, որ արտառոց ոչինչ չկա, փաստաթուղթն արտացոլում է միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում, ինչպես նաև Եվրամիության ու Հայաստանի մոտեցումներն այս հարցում:

Մեզ համար կարևոր էր նաև ականատես լինել վերջին շրջանում Եվրամիության հստակ դիրքորոշմանը: Դեռևս դեկտեմբերին Եվրոպական խորհրդի հաղորդակցության փաստաթղթում հղում էր կատարվում ապրիլյան ագրեսիային, ասվում էր, որ Թուրքիան բռնել է Ադրբեջանի կողմը, աջակցել նրան: Մենք կարևորում ենք, որ Եվրամիությունը և մեր մյուս գործընկերները հարցը մշտապես պահեն իրենց ուշադրության կենտրոնում: Հասցեական կամ թիրախային հայտարարությունները կարևոր են՝ սանձելու Ադրբեջանի հերթական ոտնձգությունները, արկածախնդրությունը տարածաշրջանում: Այս փաստաթղթում ԵՄ-ն հստակ արձանագրում է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակելու մասին և նաև խոսում Ցեղասպանության մասին:

- Ինչպե՞ս կցանկանայիք եզրափակել մեր հարցազրույցը:

- Որպես եզրափակում կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր անվերապահ հանձնառությունը երբևէ չի պատրաստվում պայմանավորել որևէ արտաքին գործոնով՝ լինի դա աշխարհաքաղական, տնտեսական, թե այլ բնույթի: Մենք չենք շեղվելու մեր նախանշած օրակարգից, շարունակելու ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդմանը և կայուն զարգացման մեր տեսլականին, փորձելու ենք հնարավորինս կյանքի կոչել ՀՀ-ԵՄ և մյուս գործընկերների հետ հարաբերություններում ստանձնած հանձնառությունները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:28 14/03/2017  |  ԼՐԱՀՈՍԼիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում
14:42 10/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալ Նազարյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ
18:35 15/07/2016  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը
19:42 30/05/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Նազարյան. Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստան – ԵՄ համագործակցության խթանման հարցում
18:49 08/01/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
14:09 06/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը
11:04 11/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
11:57 22/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿարեն Նազարյանը նշանակվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ

Արխիվ

[]