Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Հերոսի ծնողները». Տղաներն արժանի են, որ նրանց միշտ հիշեն. համոզված են Ժորա Եսայանի մայրն ու հայրը 03/13/2017   11:12  |  ԼՐԱՀՈՍ

«Արմենպրես»-ը շարունակում է «Հերոսի ծնողները» նախագիծը՝ այս անգամ ներկայացնելով ապրիլյան պատերազմի ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհված գնդացրորդ, հերոս Ժորա Եսայանի ծնողներին՝ Արթուր եւ Մարինե Եսայաններին:

Դարբնիկ գյուղը լուռ էր ու հանդարտ: Գյուղի փողոցներում հազիվ թե մեկին կարելի էր տեսնել, բայց տիկին Մարինեն վստահեցրել էր՝ ում էլ հանդիպեք, հաստատ կիմանա ու կբացատրի՝ ինչպես գտնել Ժորայենց տունը: Հենց այս գյուղում է ծնվել ու մեծացել Ժորա Եսայանը՝ հայրենի գյուղի հետ անչափ կապված ու ﬔծ ընկերական շրջապատ ունեցող մի տղա, ով ապրիլից հետո համալրել էր գյուղի հերոսների շարքը, եւ ում անունով անվանակոչվել էր գյուղի փողոցներից մեկը:

Ժորայի ծնողները ջերմ էին ու գրկաբաց, որդուն եւս սովորեցրել էին լինել այդպիսին, ինչի շնորհիվ նա վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը:

Երեք եղբայր, երեքն էլ շատ մտերիմ. հերոսի մայրը պատմում է, որ ավագ որդին միշտ կանգնած էր ընտանիքի եւ ընկերների կողքին, օգնության էր հասնում բոլորին:

«Երկուսիս հետ էլ շատ մտերիմ էր Ժորաս, բայց որ հայրն էր աշխատանքից տուն վերադառնում, գրկից չէր իջնում: Մի տարեկան էր, Արսենս ծնվեց, ու հենց այդ տարիքից էլ Ժորան իրեն զգում էր որպես մեծ եղբայր: Առաջին դասարան շատ դժվար գնաց, ես արդեն երրորդ բալիկին էի սպասում ու երեւի ամիս ու կես գնացել դպրոցի բակում կանգնել եմ, որ չլացի: Հետո արդեն, որ երրորդ որդիս ծնվեց, Ժորաս համակերպվեց ու հասկացավ, որ պիտի հանգիստ գնա դպրոց, տանը փոքրիկ կա: Էդպես հասկացող էլ մեծացավ»,-պատմում է մայրը:

Ժորայի նկարների կողքին շարված էին նրա մեդալները. տասը տարեկանից սկսել էր զբաղվել կարատեով, մարզում առաջին տեղն էր զբաղեցրել, տարբեր տարիներին անցկացված Հայաստանի առաջնություններում՝ երկրորդն ու երրորդը:

Տիկին Նարինեն ասում է՝ Ժորան շատ ուժեղ էր, մեծ կամք ուներ, սիրում էր սպորտը, բայց մասնագիտության ընտրության հարցում դեռեւս չէր կողﬓորոշվել, ամեն ինչից փորձում էր քաղել միայն լավը. «Դպրոցում նախնական դասարաններում շատ լավ էր սովորում, հետո մի պահ եկավ, որ սկսեց այդքան էլ լավ չսովորել: Ավագ դասարաններում դպրոցը թողեց, մտածում էինք՝ Մասիսի քոլեջն ընդունվի, բայց այդպես էլ մինչեւ բանակ գնալը որեւէ բան չորոշեց: Եղբայրս Երեւանում բնակարանների վերանորոգմամբ էր զբաղվում, Ժորաս գնում էր, օգնում, միասին աշխատում էին»:

Ժորան ուներ շատ ընկերներ, անչափ ընկերասեր էր, ինչի ապացույցը, տիկին Մարինեի խոսքով, որդու արարքներն էին. «16 տարեկան էր, ձմռան մի օր տուն եկավ առանց վերարկուի, ասացի՝ Ժորա ջան, վերարկուդ որտեղ է, ասաց՝ մամ, ընկերս բանակից նոր է վերադարձել, վերարկու չունի, որ հագնի, իմը տվել եմ, մինչեւ իրեն նորը կգնի»:

Մայրը մի պահ լռում է, խոսակցությանը միանում է հայրն ու ասում. «Չգիտեմ՝ մինչեւ հիմա էլ չենք զգում, որ նա չկա, ոնց որ դեռ սպասենք»:

Ժորան նույնքան աջակցող ու հոգատար էր նաեւ բանակում, շատ շուտ էր հարմարվել բանակային կյանքին, անգամ որոշել էր ժամկետային ծառայությունից հետո մնալ Զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող:

«Երբ էլ զանգում էինք Ժորայիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, դուք լավ եղեք: Նույնիսկ անգամ եթե դժվարություններ լինեին, որոնք այսպես թե այնպես բանակում պիտի լինեին, չէր ասում: Բանակում շատ շուտ ձեռք բերեց էլի մեծ ընկերական շրջապատ: Դեպքերից հետո ուզում էի իմանալ, մոտ ընկերներին հարցրի, թե զոհված ութ զինվորներից ում հետ է ավելի շատ մոտ եղել, ինձ ասացին՝ բոլորով մտերիմ էին, մի ընտանիքի պես: Անվախ ու քաջ էր տղաս. մի օր ասաց, որ որոշել է մնալ որպես պայմանագրային, ես հուզվեցի փորձում էի համոզել, որովհետեւ ինձ համար երկու տարին արդեն իսկ շատ էր. ուր մնաց մշտական ծառայության լիներ, ու ,փաստորեն, տղաներն ամբողջ կյանքը մնացին զինվոր»:

Հայրն ասում է, որ որդին կյանքում կարծես շտապեր, ուզում էր հասցնել անել ամեն ինչ, մշտապես ինչ-որ գործերով էր զբաղված:

«Մի կես ժամով տուն կմտներ, մի բան կուտեր ու կգնար. ասում էինք՝Ժորա ջան, գոնե մի քիչ տանը մնա. չէ, գործեր ուներ, պիտի գնար»:

Տիկին Մարինեն Ժորայի հետ կապված մի դեպք հիշեց. որդու արած մի արտահայտություն այս աﬕսների ընթացքում հանգիստ չէր տալիս նրան:

«Նախքան բանակ գնալը մի աղջկա հետ էր խոսում. այդ աղջկան ասել էր՝ դու ինձնից հեռու մնա, իմ կյանքը կարճ է: Մեզ ծանոթ աղջիկ էր, հետո ինձ ասաց, ես շատ հուզվեցի, գնացի Ժորայիս գրկեցի, ասացի՝ ինչի ես այդպիսի բաներ ասել, Ժորաս ինձ հանգստացրեց՝ թե բա մամ, էդպես եմ ասել, որ հեռու լինի ինձնից: Իսկ ավելի ուշ ես պարզեցի, որ բանակում նորից է այդ աղջկան գրել ու ասել է՝ հիշում ես, որ գրել էի՝ կյանքս կարճ է, երեւի ես հայրենիքի համար եմ գնալու :Այդ աղջիկն ինձ ուղարկեց նամակը, որ չմտածեմ՝ ստում է: Չգիտեմ՝ կարող է ինչ-որ բան է զգացել, թե ոնց: Մյուս զինվորների ծնողների հետ, որ խոսում ենք, շատերն են նման դեպքեր պատմում, շատերի որդիներն են նման բաներ ասել»:

Ծնողները որդու հետ խոսել են ապրիլի 1-ին, երբ Ժորան պատրաստվում էր բարձրանալ դիրքեր: Ինչպես եւ միշտ, հայրը որդուն հորդորել էր ուշադիր լինել, ինչքան էլ իրավիճակը հանդարտ լիներ, որդին էլ խոստացել էր տեղ հասնելուն պես զանգել: Այս անգամ Ժորան էլ ավելի սպասումով էր տրամադրված, դիրքերից պիտի իջներ, գար արձակուրդ ու շտապեր Քարվաճառում ծառայող եղբորը տեսակցության:

«Եղբոր երդմնակալության ժամանակ չէր ստացվել, որ գա, օրերն էր հաշվում, թե երբ պիտի գնա եղբոր մոտ: Ապրիլի 2-ի առավոտյան Արսենս զանգեց, ես հիշում եմ՝ ընկերուհիս էր մեզ հյուր եկել, ես անընդհատ խոսում էի Ժորայիս մասին, որ շուտով արձակուրդ է գալու: Արսենենց մոտ արդեն տագնապ էր, հարցրեց, թե Ժորայի հետ խոսել եմ, ես էլ պատասխանեցի, որ երեկոյան զրուցել եմ, նորից կփորձեմ: Դե, հետո տանը մենակ մնացի, ամեն օրվա նման լուրերն էի նայում, տեսնեի՝ ինչ վիճակ է, ու որ չլսեցի՝ ինչ է կատարվում սահմանին, սկսեցի բարձր լացել, զանգեցի ամուսնուս, ինձ հանգստացրեց, ասաց, որ Ջաբրայիլում ամեն ինչ կարգին է: Չգիտեմ՝ այդ օրն ինչպես ենք անցկացրել. ո՛չ Ժորաս էր հասանելի, ո՛չ էլ ընկերները»:

Ապրիլի 3-ին վաղ առավոտյան տիկին Մարինեն կրկին փորձել է կապվել որդուն, նրան պատասխանել են ադրբեջաներենով:

«Զանգը գնում է, հեռախոսը վերցնում են ու զգում եմ, որ հայերեն չեն խոսում, ամուսնուս ասում եմ՝ հայ չի վերցնում, էլի ինձ հանգստացնում է, ասում՝ միգուցե Ղարաբաղի բարբառն է, չեմ հասկացել: Ամսի 4-ին նորից զանգեցինք, ու այս անգամ ռուսերեն ինչ-որ բան էին խոսում, Արթուրը վերցրեց հեռախոսը. մի խոսքով, գնացինք զինկոմիսարիատ, այնտեղ ադրբեջաներեն հասկացողներ կային, նորից զանգեցինք ու հաստատվեց: Դեռ ոչինչ հստակ չգիտեինք, մի պահ մեզ ասել էին, որ Ժորաս ողջ է, բայց ամուսինս գնաց Ջաբրայիլ, այնտեղ վերջնական հաստատվեց, որ անհետ կորածների ցուցակում է»:

Ժորա Եսայանը «Հրեշտակների ջոկատի» անմահ հերոսներից մեկն էր, ով Ջրականի (Ջաբրայիլի) 112 դիրքի ավագ, հերոս սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին պայքարել էր մինչեւ վերջ ու ընկել հերոսական մահով: Տիկին Մարինեն դժվարությամբ է հավատում, որ դեպքերից մոտ մեկ տարի է անցել, ասում է՝ կարծես երեկ լիներ, երբ նախքան դիրքեր բարձրանալը խոսեց որդու հետ:

«Բոլորի համար էլ դժվար է: Դեպքերից հետո պայքարեցինք, որ եղբայրն էլ չծառայի, բայց չստացվեց, տեղափոխեցին ավելի մոտ տեղ՝ Էջմիածին: Գիտեք, հետո մենք արդեն ցանկացանք, որ Արսենս վերադառնա ծառայության, թե չէ այսպես չէր լինի: Մտածեցինք՝ գոնե գնա, մի քիչ ցրվի, չէր կարողանում այս ամենից արթնանալ: Հիմա էլ շաբաթը մեկ էլի գալիս է, ժամերով եղբոր (նկարի-խմբ.) կողքին է նստում, բայց գոնե շաբաթը մեկ է գալիս, բանակում մի փոքր ցրվում է: Հայրն էլ մտադրվել էր այս ընթացքում գնալ Ռուսաստան, Ժորաս ասել էր՝ չգնա, մինչեւ ինքը գա, միասին կգնան, բայց ամուսինս էլ մի տեսակ մտածմունքների մեջ էր, որոշեց՝ մինչեւ էրեխեքը դուռը չբացեն, չմտնեն ներս, Հայաստանից դուրս գնացողը չէ»:

Հերոսի մայրն ասում է՝ հայրենիքի համար են տղաները զոհվել, հպարտություն կա, բայց դա էլ բավարար չէ մխիթարվելու, դժվար ժամանակաշրջանը հաղթահարելու համար:

«Ժորաս ծնվեց, երբ ես 17 տարեկան էի. միշտ հպարտանում էի, որ ես 37 տարեկան կլինեմ, Ժորաս էլ՝ 20: Ես հպարտ եմ եղել նրանով, որ կողքիս է եղել: Հասկանում եմ՝ ինչ-որ վատ արարքով չի զոհվել, նայել է, հետեւում տեսել եղբայրներին, ծնողներին, հայրենիքը, բայց դե… Չգիտեմ՝ միգուցե հիմա այլ կերպ եմ մտածում, միգուցե ինչ-որ բան փոխվի տարիների ընթացքում, չգիտեմ՝ հետո ինչ զգացողություններ կլինեն»:

Դեպքերից հետո տիկին Մարինեն աշխատանքի առաջարկ է ստացել, այժմ աշխատում է գյուղի դպրոցում որպես դռնապահ, իսկ հերոսի հայրը շարունակում է իր աշխատանքը որպես ավտոբուսի վարորդ: Ծնողներն ասում են, որ ընտանիքի հանդեպ գյուղում ուշադիր են եւ ջերմ, Ժորայի անունով փողոց, իսկ դպրոցում՝ դասարան են անվանակոչել, որտեղ միասին քիչ ավելի ուշ այցելեցինք, ﬕաժամանակ նրանք վստահ են՝ հերոսացած զինվորներն արժանի են դրան.

«Մենք չենք էլ ասում, որ ինչ-որ այլ բաներ պիտի արվեն, բայց ﬕ բան գիտենք. տղաներն արժանի են, որ նրանց միշտ հիշեն, քանի որ նրանք հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի զոհվեցին»:

Սյուզի Մուրադյան
Լուսանկարը՝ Էդուարդ Սեպետչյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:25 05/03/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկերից մեկի խոցման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
11:12 27/02/2017  |  ԼՐԱՀՈՍ«Հերոսի ծնողները». Մանվելի մայրն ամեն առավոտ սպասում է սանհրահանգիչ որդու զանգին
11:30 23/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է
10:20 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
18:20 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
10:30 15/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է
11:59 14/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ
10:32 10/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է. մարտական ընկերը նրան կհիշի ժպիտը դեմքին
13:58 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍԼույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
11:09 28/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Արխիվ

[]