ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ինքնորոշում` 5 շրջանների վերադարձ. Օլանդի առաջարկը. Tert.am 03/12/2017 15:04 | Ղարաբաղյան հակամարտություն
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը` Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը նշել է, որ հստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները պետք է հարգվեն:
«Ինքը ցանկություն է հայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքվեին: Այնուհետև Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ոչ թե յոթ, այլ հինգ: Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թե դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս կազմեն»,- ասաց նա:
Նա մատնանշեց, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, սակայն միջազգային հանրությունը հանրաքվեն չի վերահսկել և չի ճանաչել: «Հիմա երբ կա առաջարկ հանրաքվեն անցկացնելու, արդեն լավ է»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամեն դեպքում, եթե Ֆրանսուա Օլանդը կամ ուրիշ մեկն ինչ-որ բան առաջարկի, պետք է նախ և առաջ Արցախի ժողովուրդն ընդունի:
Մուրադ Փափազյանն անդրադարձավ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիա այցին: Համաձայնեց, որ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանի նախագահն է այցելում Փարիզ: «Ադրբեջանի նախագահը նաև Արցախյան հակամարտությանը վերաբերող օրակարգով է գալու Ֆրանսիա: Ֆրանսիան ցանկանում է իր դերը խաղալ, իսկ դրա համար պետք է երկու երկրների ղեկավարների հետ էլ բանակցություններ ունենա, և նաև, նույնիսկ եթե անգամ մենք մի քիչ նեղված ենք այդ իրականությամբ, պետք է հարգենք Ֆրանսիայի որոշումը»,- ասաց նա:
Փափազյանն ասաց, որ համայնքը մտադիր է Ադրբեջանի նախագահի այցը դատապարտող բողոքի ակցիա անցկացնել ֆրանսիական մի շարք քաղաքներում:
«Օլանդն իր նախագահության ժամկետը մայիսին կավարտի: Իր խնդիրն է, որ նաև Արցախյան հակամարտության լուծումը գտնվի»,- նշեց Մուրադ Փափազյանը:
Նա նաև կարևորեց Ֆրանսուա Օլանդի խոսքը, որ պետք է պատժվի հարձակվող կողմը: «Ինքը կողմ է, որ սահմանին վերահսկողական մեխանիզմները լինեն, որ իմանան, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Ֆրանսուա Օլանդը հեռացող նախագահ է, եթե նա ավարտին չհասցնի իր սկսածը, ո՞վ է ավարտելու, Մուրադ Փափազյանը պատասխանեց․ «Սա մեծ գործ է, պետք է մենք շարունակենք գործի շարունակականությունը: Մենք պետք է աշխատանք տանենք, որ առաջիկա նախագահը շարունակի Ֆրանսուա Օլանդի պրո-հայկական քաղաքականությունը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ