ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ տարվա ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ 03/10/2017 15:28 | ԼՐԱՀՈՍ
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը ոլորտի առաջնահերթությունն է, որի ապահովման գործիքներից մեկն էլ պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունն է:
Պատշաճ հսկողությունն ու պարտավորությունների չկատարման հետևանքով իրականացվող դատական պաշտպանությունը Պետական գույքի կառավարման վարչության կարևորագույն գործառույթներից են և մշտապես գտնվում են Վարչության պետի անմիջական վերահսկողության տակ:
Ընթացիկ հաշվետվությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում՝ պարտավորությունների կատարմանն ավելի օպերատիվ հետևել և նվազագույնի հասցնել ռիսկային ծրագրերը:
Կառույցի ղեկավարի հանձնարարականով՝ պայմանագրային պարտավորություններ ունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ժամկետներ խախտելու դեպքում նախ ծանուցվում են, բանակցություններ են տարվում և դատական ճանապարհով խնդրի կարգավորումը մնում է որպես վերջին միջոց:
Այսքանով հանդերձ, ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում 01.03.2017թ. դրությամբ պայմանագրային պարտավորությունները խախտած վարձակալների և գնորդների վերաբերյալ 115 գործ կա, որոնց մի մասով առկա են ընթացիկ դատական գործընթացներ՝ ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում: Վարչությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող և երրորդ անձ՝ գումարային և ոչ գումարային տարբեր պահանջներով: Այս մասին հայտնում է ՊԳԿՎ լրատվական ծառայությունը:
Գործերի մեկ այլ մասով՝ Վարչության օգտին բավարարված հայցերով կատարողական թերթեր են ներկայացվում հարկադիր կատարման, իսկ սնանկության վարույթում գտնվող այլ գործերով էլ Վարչությունը հանդես է գալիս որպես պարտատեր:
Ստորաբաժանման կողմից հարուցված հայցերի հիմքով բավարարված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 20 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ գումար:
Պետական գույքի վարձակալների և գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ծավալը և չափերը բազմազան են՝ վարձակալական գումարներից մինչև խոշոր չափերի ներդրումային պարտավորություններ:
Մասնավորապես, 2017թ. բավարարված հայցով՝ դատարանի կողմից վճռվեց պարտավորեցնել պատասխանողներին` պահպանել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը, որի վերաբերյալ դատական վեճն ընթանում էր դեռևս 2015 թվականից:
2017թ. հունվարին օրինական ուժի մեջ մտած՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով՝ համապատասխան վարձակալ-ընկերությունը վտարվել է տարածքից և շուրջ 700 000 ՀՀ դրամ վարձավճարի բռնագանձման պահանջով կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման:
2017թ. հունվարին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռի հիմքով կատարողական թերթ է ներկայացվել հարկադիր կատարման:
2017 թ. փետրվարին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է՝ անբարեխիղճ վարձակալի հետ լուծել կնքված վարձակալության պայմանագիրը, վտարել տարածքից և բռնագանձել գոյացած վարձավճարի պարտք գումարը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան