ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առարկության հենքում «մեթոդական ուղեցույց» հաստատելու լիազորություն վերապահող դրույթն է. Սահմանադրությամբ նման գործառույթ նախատեսված չէ 03/08/2017 12:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեն առարկում է ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները հրապարակելու, այլ՝ դատախազությանը «մեթոդական ուղեցույց» հաստատելու իրավասություն վերապահելու դեմ: Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
««Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը հաստատում է «մեթոդական ուղեցույց», մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ «մեթոդական ուղեցույց» որպես իրավական ակտի տեսակ և նույն այդ օրենքով ՀՀ գլխավոր դատախազը նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն չունի:
«Մեթոդական ուղեցույց» հաստատելու իրավասություն դատախազությանը վերապահված չէ նաև Սահմանադրությամբ, այսինքն՝ այդ դրույթը հակասահմանադրական է: Դա օրենքով ամրագրելը կնշանակեր վերադարձ խորհրդային դատախազական համակարգին, որին վերապահված էին լայն վերահսկողական լիազորություններ:
Դա հակասում է ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն՝ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հստակ թվարկում է դատախազական գործառույթների շրջանակը, որտեղ նման լիազորություն նախատեսված չէ:
Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալները հրապարակելուն, ապա մեր զրուցակիցը նշեց, որ միմիայն ողջունում են հրապարակայնության ապահովումը` հիշեցնելով, որ այդ էջը դատախազության կայքում բացվել է տարիներ առաջ` դատախազության նախաձեռնությամբ` քաղաքացիական հասարակության հետ քննարկումների արդյունքում եւ նրանց առաջարկությամբ: Եւ եթե այսօր անհրաժեշտություն կա օրենքով ամրագրել այդ տվյալների հրապարակումը, ապա Կոմիտեն որեւէ առարկություն այդ մասով, բնականաբար, չունի:
Քննչական մարմինները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր դատախազությանը տրամադրում են քննչական աշխատանքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N1225-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը, որով ներկայացվում են մինչդատական վարույթին վերաբերող ցուցանիշների համակարգված միասնական վիճակագրություն վարելու, ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, քննչական աշխատանքի և հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը միասնական դարձնելու, ինչպես նաև դրանք ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացնելու ընթացակարգերը:
Ի դեպ՝ նախագծի հիմնավորմամբ դրա հեղինակ արդարադատության նախարարությունը վկայակոչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիային, և հիմնավորումները վերաբերում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրության վարմանը: Մինչդեռ նախագիծը վերաբերում է բոլոր տեսակի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ ներկայացնելուն:
Այսինքն՝ Նախագծի կարգավորման առարկան չի բխում դրա հիմնավորումներից։
Հետաքրքիրն այն է, որ ըստ ամփոփաթերթի` նախագիծն ուղարկվել է գրեթե բոլոր գերատեսչությունները` կարծիքի համար, անգամ`քաղաքաշինության պետական կոմիտե, իսկ ՀՔԾ եւ ՔԿ` ոչ, թեեւ նախագիծն առաջնահերթ նրանց է վերաբերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից