Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Նախագահ Սերժ Սարգսյան. Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան 03/08/2017   13:19  |  ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիայի Հանրապետությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձել է անկախությունից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, սիրիահայերին աջակցելու գործում իրականացված և շարունակվող ծրագրերին, Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններին և կոչ արել` առավել միաբանվել ու ջանքերն ուղղել համազգային նպատակների իրականացմանը, այդ թվում նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր Հայաստան կերտելու գործին: «Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա՝ հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն:

Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան։ Միայն այդպիսի Հայաստանն է ունակ պաշտպանելու ինքն իրեն և զորավիգ կանգնելու սփյուռքի իր քույրերին ու եղբայրներին:

Մենք որևէ ձևով չենք թերագնահատում մինչև օրս կատարված հսկայածավալ աշխատանքը և կյանքի կոչված բազմաբնույթ ծրագրերը: Ավելին, մեր երախտագիտության անկեղծ խոսքն ենք հայտնում դրանք իրականություն դարձրած մեր քույրերին և եղբայրներին: Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալու տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին:

Մենք առաջարկում ենք քննարկել գործակցության նոր մեխանիզմներ: Որևէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից: Սկզբունքորեն պետք է պահպանվի թափանցիկ աշխատաոճը, բացառվեն արհեստական խոչընդոտները, և պատասխանատվություն կրեն ներգրավված բոլոր կողմերը։

Մենք պետք է փորձենք ակտիվորեն օգտագործել սփյուռքի մասնագիտական ներուժը, այդ թվում նաև երիտասարդ ու արհեստավարժ շրջանակների հնարավորությունները, հմտությունները, նորարարական տաղանդը։ Հայը, անկախ բնակության վայրից, մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և շնորհքով։ Մեր ժողովուրդը ծնել է աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ, բժիշկներ, գյուտարարներ, գործարարներ։ Դա է մեր մեծ նվաճումը՝ մեր մարդկային խոշոր կապիտալը:

Դուք՝ սփյուռքի մեր հայրենակիցներդ, հային ճանաչելի եք դարձրել ամբողջ աշխարհում: Այժմ եկել է Հայաստանը լայնորեն ճանաչելի դարձնելու ժամանակը: Անհրաժեշտ է աշխատել Հայաստան երկրի և պետության համար ավելի բարձր հեղինակություն և համբավ վաստակելու ուղղությամբ:

Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր «ծովը», մեր «ելքը դեպի արտաքին աշխարհ» դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել։ Հզորացնե՛նք մեր բոլորի հայրենիքը։ Սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջ է:

Պատմության անարդարության հետևանքով աշխարհը դարձել է շատ հայերի տունը, բայց Հայաստանը եղել ու մնում է սփյուռքահայության օջախն ու հարազատ հանգրվանը: Սիրիայի ողբերգությունը և, մասնավորապես, սիրիահայության վիճակը բոլորիս ցավն են: Բայց այսօր, ի տարբերություն մեկ դար առաջ տեղի ունեցած աղետի, մենք ունենք մխիթարություն, որ Հայաստան պետությունն է:

Հավաստիացնում եմ ձեզ, որ մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում: Մեզ համար նրանք փախստականներ չեն, այլ հայրենադարձներ, որ վերադարձել են իրենց տուն: Մենք ջանքեր ենք գործադրում, որ նրանք հիմնավորվեն հայրենիքում և հարմարվեն նոր պայմաններին: Նրանցից շատերն արդեն նոր երանգ են հաղորդել մեր հասարակությանը և նույնիսկ բիզնես միջավայրին: Այո՛, դժվար է, և շատերը դեռ սպասողական վիճակում են, քանի որ մեծ է քաղաքական անորոշությունը:
Այսուհետ պետք է բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ջանքերն ուղղենք նոր Հայաստանի կերտմանը: Դա պետք է լինի նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր երկիր:

Հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվոլորտներում: Միաժամանակ, սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում և արտերկրում մնում է ոչ բավարար: Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում:

Սփյուռքի գործարարները, ներգրավելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը:

Սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված և նպատակային բնույթ կրեն՝ միտված լինելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով սփյուռքը պետք է լինի գիտելիքի և հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար։

Մենք, սիրելի՛ բարեկամներ, քաղաքացիական հասարակությունը մշտապես դիտարկել ենք որպես գործընկեր և ո՛չ որպես հակառակորդ: Մենք կարևորում ենք համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում դա թերևս անխուսափելի իրողություն է: Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք:

Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները պետք է լինեն անշրջելի: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել կրթության բնագավառը: Այստեղ կարևոր են նաև սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը, նոր գիտելիքի և հմտությունների ներդրումը կրթության ոլորտում՝ խորհրդատվությունից մինչև դասավանդում:

Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ՝ քաջատեղյակ եք, որ առաջիկայում Հայաստանում թևակոխելու է նոր ժամանակաշրջան՝ անցնելով պետական կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ենթադրում է նոր քաղաքական մշակույթ, համակարգային լայնածավալ բարեփոխումներ։ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր մեր երկրի վաղվա օրն ավելի ժողովրդավար, անվտանգ և բարեկեցիկ տեսնելու ցանկությամբ և անհրաժեշտությամբ։

Կասկածից վեր է, որ այդ փոփոխությունները ենթադրում են նաև սփյուռքի հետ գործակցության նորացված օրակարգ։ Այդ օրակարգը կարող է ամփոփվել հետևյալ կարգախոսով. «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը զարմանալիորեն միաբանվել է օրհասական իրավիճակներում։ Ի՞նչն է խանգարում մեզ դա անել խաղաղ պայմաններում, և ի՞նչն է խանգարում մեզ առաջ տանելմեր երկիրը՝ շենացնելու ու զորացնելու այն։ Ես այդ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեմ տեսնում:

Համոզված եմ, որ այսօր մենք ունենք բոլոր նախադրյալներն ու նախապայմանները՝ նոր թափ հաղորդելու մեր գործակցությանը։ Սա է մեր տեսլականը, սա է մեր պատկերացումը, սա է մեր վաղվա հաջողության անժխտելի գրավականը։

Սիրելի՛ բարեկամներ,

Եզրափակելով խոսքս՝ ևս մեկ անգամ խորին երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ այստեղ լինելու համար։ Հավատացած եմ, որ մենք ի զորու ենք հաղթահարելու մերօրյա մարտահրավերները, սեփական թերահավատությունը և այդպիսով հավաքական ջանքերով պայքարելու հանուն մեր լուսավոր ապագայի:

Միմյանց սատարելով՝ մենք կարող ենք զինվորագրվել պետականաշինության գործին և դրա անմիջական մասնակիցը դարձնել մեր փայլուն երիտասարդությանը։ Մենք պետք է լինենք առավել խիզախ ու նպատակասլաց, փոխադարձ հարգանքով լեցուն: Մենք պետք է տեր կանգնենք մեր վերանվաճած հայրենիքին:

Մենք պետք է զորանանք, որ զորացնենք դարերով փայփայած մեր դրախտավայր հայրենիքը՝ Հայաստանը:

Ուրեմն, եկեք բոլորս միասին գործենք:

Շնորհակալություն»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում երեկոյան հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «Վեոլիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի հետ, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղթելով 2016 թվականին հայտարարված միջազգային բաց մրցույթում` ստանձնել է ջրամատակարարման և ջրահեռացման գործառույթները Հանրապետության 45 քաղաքային համայնքներում, այդ թվում՝ Երևանում, ինչպես նաև շուրջ 360 գյուղական համայնքներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության պայմանագրային պարտավորությունների շրջանակներում ջրային տնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին` մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]