Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքի ժառանգները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին 03/07/2017   10:10  |  ԼՐԱՀՈՍ

Մուսոյան ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով իրական քայլեր կատարել ու վերջ դնել իրենց՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած անձանց ժառանգների, նկատմամբ անօրինականությանը:

«Լիահույս ենք, որ հետևողական կլինեք և մեր հարցը կլուծվի բացառապես իրավական դաշտում՝ առանց կողմնակի անձանց անօրինական միջամտության»,- նշում են Մուսոյան ընտանիքի անդամները:

Բաց նամակի հեղինակը հայտնում է, որ իր տատիկը՝ Գյուլենյա Մուսոյանը, ծնվել է 1903 թվականին Անտիոքի շրջանի Քեսաբ ավանում: Դեռևս 1906 թվականին 3 տարեկանում իր տատիկը տեղահան է եղել թուրքի հարձակումից, հետո նորից վերադարձել են իրենց ավերակ դարձած տունը:

1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ ևս տեղահան են եղել Դեր Զորի ճանապարհով: Տեղահանվածների այդ խումբը Դեր Զոր չի մտել, որի արդյունքում հաջողվել է փրկել նրանց կյանքը: Նրանց շարասյունը հասել է մինչև Երուսաղեմ և այդ կապակցությամբ նրանցից յուրաքանչյուրի ձեռքին կատարվել են դաջվածքներ: Ֆրանսիական բանակի կողմից Անտիոքի վիլայեթը ազատագրելուց հետո կրկին վերադարձել են Քեսաբ:

1947 թվականին նամակի հեղինակի տատիկն ու պապիկը հայրենադարձության տարիներին վերադարձել են Հայաստան և որպես հայրենադարձվածներ 1950 թվականին դիմել են անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հողամաս տրամադրելու համար:

Շահումյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.10.1950թ-ի որոշմամբ անհատական բնակելի տներ կառուցելու նպատակով պապիկին ու Անդրանիկ Գազազյանին մոտ 500քմ հողամաս է տրվել` երկու առանձին տուն կառուցելու համար:

Տները կառուցել են` յուրաքանչյուրն առանձին վարկ վերցնելով, այնուհետև վարկերը չմարելու պատճառով տները պետականացվել են, որից հետո պապիկն ու Անդրանիկ Գազազյանը հետ են գնել տները: Յուրաքանչյուրի տնամերձ հողամասերը առանձնացված են եղել և պապի՝ Մովսես Մուսոյանի, տնամերձ հողամասի և տան վերաբերյալ տրվել են իրավունք հաստատող առանձին փաստաթղթեր:

Այն, որ տնամերձ հողամասերը առանձնացված են եղել և հանդիսացել են բացառապես պապի սեփականությունը, հաստատվում են դեռևս 1959 թվականի, 1972 թվականի, 1986 թվականի գույքային թերթերով և տեխնիկական անձնագրերով:

Պապիկն ու տատիկն, այնուհետ նաև ժառանգների ընտանիքը ինչպես փաստացի, այնպես էլ փաստաթղթերով տիրապետել և օգտագործել են Սեբաստիա 129 հասցեում գտնվող, իրենց սեփականություն հանդիսացող 213.5 քմ հողամասը, այն առանձնացված է եղել և մինչ օրս էլ փաստացի առանձնացած է հարևանի հողամասից:

Սակայն չգիտես ինչպես, առանց որևէ փաստական և իրավական հիմքի 31.01.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման ժամանակ հողամասը, որը թե՛ փաստաթղթերով, և թե՛ փաստացի տիրապետվել է իրենց կողմից, դառնում է ընդհանուր համատեղ սեփականություն Անդրանիկ Գազազյանի իրավահաջորդների հետ միասին:

Մուսոյան ընտանիքի անդամները գրում են, որ սկսած 2011 թվականից մինչ օրս գտնվում են տարբեր դատական գործընթացների մեջ՝ փորձելով վերականգնել իրենց խախտված իրավունքները և հետ վերադարձնել պապենական ժառանգություն թողնված հողամասը:

«Ցեղասպանությունից մազապուրծ եղած և հայրենադարձված տատիկիս և պապիկիս թողած ժառանգությունը կարող է մեկ գրչի հարվածով և առանց որևէ հիմքի դառնալ այլ անձանց սեփականությունը, իսկ դատական համակարգը այդ հանգամանքի վրա աչք փակելով զարկ տալ անօրինականությանը»,- գրում են Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները:

Միևնույն ժամանակ նրանք համոզմունք են հայտնում, որ Վճռաբեկ դատարանը քննելով իրենց բողոքը՝ նոր հանգամանքի հիմքով այն կընդունի վարույթ և վերջ կտա Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի նկատմամբ իրականացվող անարդարությանը:

Ի դեպ, Սահմանադրական դատարանը՝ քննելով Մուսոյան ընտանիքի ժառանգների՝ Ժակլին Այանյանի և այլոց դիմումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ 22.11.2016 թ. ՍԴՈ-1322 որոշմամբ նշել է, որ վիճարկվող նորմն իրենց նկատմամբ կիրառվել է որոշման եզրափակիչ մասում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ, ուստի այն նոր հանգամանքը պետք է հիմք լինի վարույթը վերանայելու համար:

Նոր հանգամանքի հիմքով փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Զարուհի Հայրապետյանը դիմել են Վճռաբեկ դատարան՝ խնդրելով վերացնել ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, իրենց բողոքը վարույթ ընդունել, բեկանել ու փոփոխել Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը և իրենց հայցը բավարարել:

Փաստաբանները բողոքում արձանագրում են, որ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը առաջին հերթին կախված է նրանից, թե տվյալ երկրում իրավական ու սահմանադրական մշակույթը ո՛ր մակարդակի վրա է, և ի՛նչ վստահություն են վայելում դատարանները հասարակության կողմից:

«Լիահույս ենք և համոզված, որ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի, իրավական և սահմանադրական մշակույթը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի դատարանը հաշվի կառնի Սահմանադրական դատարանի որոշումը՝ սույն դիմումը՝ նոր հանգամանքի հիմքով կընդունի վարույթ` հակառակ դեպքում կստեղծի սահմանադրական օրինականության հաստատման լուրջ սպառնալիք»,- նշում են փաստաբաններ Կ.Մեժլումյանն ու Զ.Հայրապետյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]