ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սումգայիթի ցեղասպանության չճանաչումն ինքնին հանցագործություն է. դեսպան Ադոնցի հոդվածը իսպանական EFE-ում 03/06/2017 15:33 | ԼՐԱՀՈՍ
Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հոդված է հրապարակել իսպանական «EFE» գործակալությունում: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն մասնակի կրճատումներով.
«Այս օրերին լրանում է Սումգայիթի ոճրագործության 29-րդ տարելիցը: Սովետական Միության մայրամուտին, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և թողտվությամբ ադրբեջանական մի շարք քաղաքներում՝ մայրաքաղաք Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլ բնակավայրերում տեղի ունեցան տեղի հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ: Այդ ողբերգության կիզակետը մայրաքաղաքից ընդամենը 25-կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքն էր, որտեղ հայերի նկատմամբ կոտորածներն ուղեկցվում էին առանձնահատուկ դաժանությամբ: Բավական է միայն թերթել այդ օրերի միջազգային մամուլի էջերը (BBC, New York Times, The Guardian և այլն) կամ ականատեսների վկայությունները սովետական դատարաններում:
Այդ լայնածավալ, պլանավորված և մասսայական դաժան կոտորածները հնարավոր եղավ կասեցնել միայն այն բանից հետո, երբ Սովետական Միության կենտրոնական իշխանությունները օրեր անց որոշում կայացրեցին սովետական բանակը մտցնել Ադրբեջան՝ կանգնեցնելու հայերի կոտորածներն ու թալանը: Միայն դրանից հետո հնարավոր եղավ կազմակերպել կենդանի մնացած հայերի տարհանումն Ադրբեջանից:
Անգամ Սովետական Միության այն ժամանակվա պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն էր նշում, որ օգնության եկած սովետական զինվորներն ուշաթափ էին լինում՝ տեսնելով հայերի տանջամահ արված և այլանդակված մարմինները:
Սովետական Միության տոտալիտար ռեժիմով պայմանավորված, այդ օրերի ադրբեջանական ագրեսիային և վայրագություններին զոհ գնացած և փախստական դարձած հայերի իրական թիվն անհայտ է:
Դժվար է հավատալ, որ այդ ամենը տեղի էր ունենում ժամանակակից աշխարհում, մեր օրերում, սակայն սա ադրբեջանական իշխանությունների հակահայկական, ռասիստական քաղաքականության սկիզբն էր միայն: Այս կոտորածների կազմակերպիչներն ու իրականացնողներն Ադրբեջանում հռչակվեցին ազգային հերոսներ: Այս սահմռկեցուցիչ ավանդույթը շարունակվեց նաև հետագայում: Պատմությունը և հետագան ցույց տվեցին այս բառերի ճշմարտացիությունը: Ադրբեջանն անկախություն ձեռք բերելուց հետո էլ շարունակեց նման գործելաոճը, և XX դարավերջի հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները փորձեց բազﬕցս կրկնել նաև արդեն XXI դարում: Այսպիսով, Ադրբեջանը հիմք դրեց հային սպանելու համար հերոսացնելու և պարգևատրելու սովորույթին:
Այս օրինակների շարքից է Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, ադրբեջանցի սպայի կողմից իր քնած հայ գործընկերոջը կացնով դաժանաբար սպանելը, դրա համար ազգային հերոս հռչակվելն ու պարգևատրվելը հնարավոր ամենաբարձր մակարդակով: 2016 թվականի ապրիլի Ադրբեջանը մեկ անգամ ևս ագրեսիա իրականացրեց Արցախի բնակչության նկատմամբ:
Բազմաթիվ միջազգային կառույցներ փաստեցին այդ օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունները խաղաղ բնակչության, ծերերի և մանուկների նկատմամբ: Ադրբեջանական ապրիլյան ագրեսիայից ընդամենը օրեր անց ադրբեջանական կայքերը ողողվեցին հայ զինվորին գլխատած ադրբեջանցի սպայի լուսանկարներով, ով հպարտորեն շրջում էր ադրբեջանական բնակավայրերում՝ բոլորին ի ցույց դնելով գլխատված հայ զինվորի գլուխը: Մի ամիս անց նա պարգևատրվեց անձամբ Ադրբեջանի նախագահի կողﬕց և արժանացավ պատվո շքանշանների:
Վերլուծելով այս ամենը՝ Սումգայիթում տեղի ունեցածը, հետագայում նույնի կրկնության փորձերն Արցախում, ակամայից հիշում ենք Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի խոսքերը, որոնք նա դեռ 1992 թվականին գրել էր Մ. Գորբաչովին ուղղված նամակում. «Եթե դեռ ինչ-որ մեկը կար, որ կասկածում էր, ապա Սումգայիթի ողբերգությունից հետո, ոչ ոք բարոյական իրավունք չունի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի գոյությունը Ադրբեջանի կազմում հնարավոր է»:
Սումգայիթյան ոճրագործությունը չունի վաղեմության ժամկետ, այդ ցեղասպանության չճանաչումն ու կազմակերպիչներին չմեղադրելն ինքնին հանցագործություն է: Սակայն, դա անելու փոխարեն Ադրբեջանի ներկայիս իշխանություններն անում են ամեն հնարավոր բան միջազգային հանրության ուշադրությունը տեղի ունեցածից շեղելու համար, ինչի նպատակով ամեն տարի Ադրբեջանի պետական միջոցներից միլիոնավոր նավթադոլարներ են հատկացվում քարոզչական աշխատանքի համար:
Այդ նպատակին է ծառայում նաև այսպես կոչված «Արդարություն Խոջալուի համար» նախաձեռնությունը: Հետևություններ անելու և ապաշխարելու փոխարեն նրանք փորձում են առաջ տանել այն թեզը, թե հայերն են իրենց կոտորել և հանդես գալ զոհի դերում: Կարճ կասեմ՝ անբարոյական է այդ ամենը: Կան փաստեր, որոնց դեմ անգամ բազմաﬕլիոնանոց բյուջե ունեցող ադրբեջանական քարոզչությունն է անզոր:
Գոնե մեզ համար պարզ է, թե այս աշխատաոճը ումից է կրկնօրինակել մեր հարևանը: Նման մի «զուգադիպությամբ» էր, երբ ողջ աշխարհը 2015 թվականի ապրիլի 24-ին հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան, որի իշխանություններն 1915-ին իրականացրել են այդ հանցագործությունը, ապաշխարելու փոխարեն որոշեց այդ տարի հենց ապրիլի 24-ին նշել Չանաքքալեի ճակատամարտի օրը, որը բացարձակ կապ չուներ այդ օրվա հետ: Դա պարզապես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու ևս մեկ անհաջող փորձ էր:
Ինչևէ, անկեղծ ասած մեր ադրբեջանցի և թուրք հարևաններից, որոնք, ի դեպ, մինչ օրս փակ են պահում սահմանները Հայաստանի հետ, փորձելով ամեն կերպ խոչընդոտել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին, սպասում էինք մի փոքր ավելի շատ կրեատիվություն: Իսկ ադրբեջանցի մեր գործընկերներին, եթե իսկապես ցանկանում են արդարություն պահանջել, խորհուրդ կտայինք նախևառաջ պահանջել իրենց գործընկեր Թուրքիայից, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սովորի հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները: Չնայած ինչպես կարող է նման բան պահանջել մի երկիր, որտեղ զարմանք է առաջացնում չձերբակալված ընդդիմադիր լրագրողը, որտեղ արդեն շուրջ 30 տարի իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, իսկ նախագահը երկրի փոխնախագահ է նշանակում իր կնոջը:
Ժամանակն է համակերպվել, որ չի կարող հազարամյակներ գոյություն ունեցող մի քաղաքակրթություն «պատմականորեն պատկանել Ադրբեջանին», եթե նույն Ադրբեջանը անգամ չունի հարյուր տարվա պատմություն:
Գուցե ոմանց համար Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտ է, տարածք, արդարացում, սակայն մեզ՝ հայերիս համար՝ այն Հայրենիք է: Ժամանակն է հասկանալ այդ ակնհայտ ճշմարտությունը:
Պատերազմը լուծում և ելք չէ, որևէ կողմ չի հաղթում, բոլորը պարտվում են: Ցանկացած մարդու կյանք, անկախ նրանից թե նա քաղաքացիական է, զինվորական, ինչ ազգի կամ կրոնի ներկայացուցիչ՝ բացարձակ արժեք է: Այլատյացությունն ու կեղծիքը վնասում են հենց դրանք սերմանողին: Պետք է հասկանալ, գործած հանցանքի համար պետք է ապաշխարել, պետք է հասկանալ, որ վերադարձ դեպի անցյալ հնարավոր չէ, բայց միևնույն ժամանակ պետք չէ վախենալ անցյալի ստվերներից, ճշմարտությունից և սեփական սխալներն ընդունելուց:
Պետք է ժամ առաջ հասկանալ, որ մեր տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը վաղը չի գնալու լուսին ապրելու: Անհրաժեշտ է ամեն բան անել գտնելու կայուն խաղաղության բանալին՝ հանուն մեր երեխաների, հանուն գալիք սերունդների ապագայի: Միայն կարելի է համաձայնվել իսպանացի հումանիստ և փիլիսոփա Խուան Լուիս Վիվեսի հետ, որ խաղաղություն ունենալու առաջին նախապայմանը դրան հասնելու կամքն է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից