ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է 03/05/2017 20:55 | Քրեական խրոնիկոն
Հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց և նորից ՔԿՀ տեղափոխվելուց հետո Վահան Շիրխանյանին տարել են ամբողջ քրեակատարողական հիմնարկում ամենավատ խուցը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Մասնավորապես, պաշտպանը նշեց, որ խուցը նեղ, փոքրիկ խուց է և շատ խոնավ՝ պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից հետո, երբ Վ.Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց:
Հայկ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ այս եղանակով ուզում են պատժել, վրեժխնդիր լինել Վահան Շիրխանյանից այն բանի համար, որ նա ՄԻԵԴ է դիմել և ցանկանում են այդպիսով էլ ավելի վնաս պատճառել Վահան Շիրխանյանին ու նրա առողջությանը: «Մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ այս ամենի նպատակը մեկն է՝ հոգեպես ու ֆիզիկապես կոտրել Վահան Շիրխանյանին »,- հավելեց պաշտպանը:
Փաստաբանն անդրադարձավ նաև քաղաքացիական հիվանդանոցում իր պաշտպանյալին ցուցաբերված բուժօգնությանը՝ այն, իր բնորոշմամբ, այնքան անձեռնհաս է եղել, որ անգամ ամենաժամանակակից սարքավորումների օգնությամբ հետազոտություններ անցկացնող բժիշկը չի նկատել, որ Վ.Շիրխանյանը նախկինում ինֆարկտ է տարել, երակի վրա ֆիլտր կա և որ նա առիթմիա ունի այն դեպքում, որ շտապօգնության բժիշկները իրենց տրամադրության տակ եղած սարքավորումներով այդ ամենը նկատում են:
Այդ ամենի մասին համապատասխան փաստաթղթում բժիշկը գրել է Վահան Շիրխանյանի խոսքերից: «Հիվանդանոցում գտնվելու յոթ օրվա ընթացքում ահա այս որակի բուժզննում է անցել Վահան Շիրխանյանը»,- ասաց Հ.Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ մոտակա առաջին աշխատանքային օրն իսկ, այսինքն՝ վաղը, իրենք դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին, որպեսզի հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ խցի այդ մեծ խոնավությունն էլ ավելի է սրելու հոդերի, ի հայտ եկած երիկամային հիվանդությունները: «Ես կուզեի, որ մի օր այդ վիճակում իրենք հայտնվեն, որ հասկանան, թե դա ինչ է նշանակում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից