Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ներառական մանկապարտեզ խոսքային, հենաշարժողական և մտավոր սահմանափակումներ ունեցող երեխաների համար 03/05/2017   19:40  |  Առողջություն

Արաբկիր» բժշկական համալիրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Քրոնիմեդ» բարեգործական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի համատեղ  ջանքերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  թիվ 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական կրթության մասնաշենք:

Պիլոտային այս ծրագիրն ուղղված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախակրթական պայմանների ստեղծմանն ու բարելավմանը, նրանց անհատական կարիքների հիման վրա այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրմանը: Մանկապարտեզն ունի վերականգնողական սարքավորումներ, ֆիզիկական դաստիարակության և ֆիզիոթերապիայի դահլիճ:   

Երևանում գործող վերականգնողական կենտրոնների կողքին N92 մանկապարտեզը եզակի է, որ անվճար կերպով մուլտիդիսցիպլինար մոտեցում և միաժամանակ ցերեկային խնամք է տրամադրում երեխաներին սկսած 3 տարեկանից:

Այս և մասնագիտական ակտուալ հարցերի շուրջ Doctors.am-ը զրուցեց մանկապարտեզի լոգոպեդ Սոնա Սարգսյանիհետ:

 

-Մեր մանկապարտեզում գործում են ներառական և նախաներառական  խմբեր:

Այստեղ կարող են ընդգրկվել որոշակի խոսքային խանգարումներ, հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, մտավոր սահմանափակումներ ունեցող, ինչպես նաև վարքագծի խնդիրներով բալիկներ:

Մեր մանկապարտեզի նախաներառական հատվածը իր գործունեությունը սկսեց 2015 թ.-ից և ի ուրախություն, այս փաստը բավական մեծ անդրադարձ ունեցավ լրատվամիջոցներում, նպաստելով հասարակության իրազեկման բարձրացմանը:

- Ներկայացրեք խնդրեմ, ինչո՞վ է այն տարբերվում սովորական մանկապարտեզներից, ի՞նչ հավելյալ թերապիաներայստեղ կարող է երեխան ստանալ:

- Մանկապարտեզի նախաներառական հատվածում մեր երեխաները ստանում են համալիր մոտեցում և համեմատած մյուս մանկապարտեզների, որտեղ գործում են առավելագույնը 1-2 մասնագետ  (մեծամասամբ լոգոպեդ և հոգեբան), մեզ մոտ կա բազմամասնագիտական թիմ. ներգրավված է լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ:

Մեր կարևորագույն նպատակներից է, որ երեխան, մանկապարտեզն ավարտելիս հնարավորինս պատրաստ լինի դպրոց հաճախելուն:

- Երեխան մանկապարտեզ պետք է գա արդեն իսկ հստակ ախտորոշմամբ,  թե՞ կենտրոնի մասնագետները որոշակիորեն կարող են նաև ուղղորդել:

-Հիմնականում դիմում են ախտորոշմամբ, իսկ եթե ոչ, մենք ենք ուղղորդում գնահատման կենտրոն և համայնքի պոլիկլինիկայի մանկաբույժի մոտ, աշխորոշելու համար: Մանկապարտեզում երեխաների հետ տարվող աշխատանքը կազմակերպվում է  հենց ախտորոշման հիման վրա , ինչպես նաև հաշվի է առնվում մասնագետների դիտարկումները:

- Երևանում գործում են վերականգնողական կենտրոններ, որտեղ անցկացված ժամերի և պարապմունքների համար ծնողը վճարում է: Մանկապարտեզը, ինչպես հասկացանք, այս ամենը տրամադրում է անվճար:

- Այո, իհարկե: Մանկապարտեզը առավել նպատակահարմար է այն առումով, որ եթե վերականգնողական կենտրոններում երեխաները կարող են անցկացնել  կուրս, որը կտևի ընդամենը 1-2 ամիս՝ մեզ մոտ երեխան անցկացնում է տարիներ, որից հետո, իհարկե, աշխատանքի արդյունավետությունը լինում է անհամեմատ ավելի բարձր և ակնհայտ:

Պետք է ասել նաև, որ վերականգնողական կենտրոններում երեխան ստանում է միայն թերապիաներ, իսկ այստեղ, բացի թերապիաները, մենք երեխային տրամադրում ենք նաև իր տարիքին և ունակություններին համապատասխան կրթական որոշակի ծրագիր:

Ի տարբերություն վերականգնողական կենտրոնների `մանկապարտեզում երեխաները սնվում են, խաղում, քնում, անցկացնում պարապմունքներ, մասնակցում միջոցառումների, որոնք էլ ապահովում են երեխաների  ներառումը և շփումը հասակակիցների հետ:

- Մանկապարտեզում ինչպե՞ն են առանձնացվում խմբերը, որպեսզի հենց երեխայի համար դիսկոմֆորտ չլինի:

Խմբերը  ձևավորվում են ըստ տարիքի: Ներառական խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է զարգացման խնդիրներ ունեցող  երեք երեխա:

 

- Ինչպե՞ս է կատարվում աշխատանքի կազմակերպումը:

-Աշխատանքի կազմակերպման, պլանավորման ընթացքում հաշվի է առնվում տարբեր մասնագետների աշխատանքի համակցումը և, որ ոչ պակաս կարևոր է՝  խմբի դաստիարակի և ծնողի ներգրավումն աշխատանքին:

Կախված երեխայի զարգացման մակարդակից, բացի ստանդարտ թերապիաները, կազմակերպվում են նաև  ֆիզկուլտուրայի, երգ-երաժշտության, ծեփի պարապմունքներ: Օրինակ` աուտիստիկ սպեկտրի խնդիրներով երեխաների համար շատ արդյունավետ է երաժշտաթերապիան:

Խիստ կարևոր է նաև ծնողների հետ զրույցը և երեխայի հետ տարվող աշխատանքի  մշակված պլանի քննարկումը, անամնեստիկ տվյալների հավաքագրումը ` ինչպես են նկատել բալիկի խնդիրը, երբ և ինչ մասնագետի են դիմել և այլն…

Պլանը կազմելիս մենք հաշվի ենք առնում նաև երեխայի նախասիրությունները:

- Կարծում եմ, բացի մանկապարտեզում անցկացված ժամերը, շատ կարևոր է, որ տանը ևս երեխայի հետ աշխատանք տարվի ծնողի կողմից:

-Այո, միանշանակ այդպես է: Մեր աշխատանքի արդյունավետության խիստ կարևոր մասնիկ է նաև ծնողի ներգրավվածությունը, երբեմն-երբեմն նրա ներկայությունը պարապմունքներին: Ծնողին պետք է իրեն հասկանալի, մատչելի կերպով բացատրել երեխայի խնդիրը, պահանջները, որպեսզի նա ունենա իրատեսական պատկերացում խնդրի մասին և կարողանա նպաստել երեխայի զարգացմանը:

Ըստ Ձեր դիտարկման, որո՞նք են այսօր ամենամեծ տարածում ունեցող խոսքային խնդիրները երեխաների շրջանում:

-Նախադպրոցական տարիքում ամենատարածված խոսքային խանգարումը դիսլալիան (թլվատություն) է:

Անպայմանորեն կուզեի բարձրաձայնել նաև նորագույն տեխնոլոգիաների բացասական ազդեցության մասին երեխաների խոսքի զարգացման վրա: Թվում է, թե դրանք միայն դրականորեն կարող են անդրադառնալ, սակայն սա միայն առաջին հայացքից: Իսկ իրականում, երբ երեխայի մոտ դեռ ձևավորված չէ իր մայրենի լեզուն՝ որպես նշանային համակարգ, տարբեր գաջեթներից լսելով օտար լեզվով և ոչ ճիշտ բովանդակությամբ նյութեր, երեխան դա ընկալում է ավելի արագ, քան մայրենին: Այս պարագայում երեխայի մոտ առաջանում է խառնաշփոթ, և որպես հետևանք՝ խոսքի հապաղում:

Իմ խոսքն է ծնողներին` լինել հնարավորինս հետևողական և ուշադիր, խնդիրը վաղ նկատելը և մասնագետին դիմելը կարող են ճակատագրական լինել և կանխորոշել երեխայի ապագան:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]