ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներառական մանկապարտեզ խոսքային, հենաշարժողական և մտավոր սահմանափակումներ ունեցող երեխաների համար 03/05/2017 19:40 | Առողջություն
Արաբկիր» բժշկական համալիրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Քրոնիմեդ» բարեգործական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական կրթության մասնաշենք:
Պիլոտային այս ծրագիրն ուղղված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախակրթական պայմանների ստեղծմանն ու բարելավմանը, նրանց անհատական կարիքների հիման վրա այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրմանը: Մանկապարտեզն ունի վերականգնողական սարքավորումներ, ֆիզիկական դաստիարակության և ֆիզիոթերապիայի դահլիճ:
Երևանում գործող վերականգնողական կենտրոնների կողքին N92 մանկապարտեզը եզակի է, որ անվճար կերպով մուլտիդիսցիպլինար մոտեցում և միաժամանակ ցերեկային խնամք է տրամադրում երեխաներին սկսած 3 տարեկանից:
Այս և մասնագիտական ակտուալ հարցերի շուրջ Doctors.am-ը զրուցեց մանկապարտեզի լոգոպեդ Սոնա Սարգսյանիհետ:
-Մեր մանկապարտեզում գործում են ներառական և նախաներառական խմբեր:
Այստեղ կարող են ընդգրկվել որոշակի խոսքային խանգարումներ, հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, մտավոր սահմանափակումներ ունեցող, ինչպես նաև վարքագծի խնդիրներով բալիկներ:
Մեր մանկապարտեզի նախաներառական հատվածը իր գործունեությունը սկսեց 2015 թ.-ից և ի ուրախություն, այս փաստը բավական մեծ անդրադարձ ունեցավ լրատվամիջոցներում, նպաստելով հասարակության իրազեկման բարձրացմանը:
- Ներկայացրեք խնդրեմ, ինչո՞վ է այն տարբերվում սովորական մանկապարտեզներից, ի՞նչ հավելյալ թերապիաներայստեղ կարող է երեխան ստանալ:
- Մանկապարտեզի նախաներառական հատվածում մեր երեխաները ստանում են համալիր մոտեցում և համեմատած մյուս մանկապարտեզների, որտեղ գործում են առավելագույնը 1-2 մասնագետ (մեծամասամբ լոգոպեդ և հոգեբան), մեզ մոտ կա բազմամասնագիտական թիմ. ներգրավված է լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ:
Մեր կարևորագույն նպատակներից է, որ երեխան, մանկապարտեզն ավարտելիս հնարավորինս պատրաստ լինի դպրոց հաճախելուն:
- Երեխան մանկապարտեզ պետք է գա արդեն իսկ հստակ ախտորոշմամբ, թե՞ կենտրոնի մասնագետները որոշակիորեն կարող են նաև ուղղորդել:
-Հիմնականում դիմում են ախտորոշմամբ, իսկ եթե ոչ, մենք ենք ուղղորդում գնահատման կենտրոն և համայնքի պոլիկլինիկայի մանկաբույժի մոտ, աշխորոշելու համար: Մանկապարտեզում երեխաների հետ տարվող աշխատանքը կազմակերպվում է հենց ախտորոշման հիման վրա , ինչպես նաև հաշվի է առնվում մասնագետների դիտարկումները:
- Երևանում գործում են վերականգնողական կենտրոններ, որտեղ անցկացված ժամերի և պարապմունքների համար ծնողը վճարում է: Մանկապարտեզը, ինչպես հասկացանք, այս ամենը տրամադրում է անվճար:
- Այո, իհարկե: Մանկապարտեզը առավել նպատակահարմար է այն առումով, որ եթե վերականգնողական կենտրոններում երեխաները կարող են անցկացնել կուրս, որը կտևի ընդամենը 1-2 ամիս՝ մեզ մոտ երեխան անցկացնում է տարիներ, որից հետո, իհարկե, աշխատանքի արդյունավետությունը լինում է անհամեմատ ավելի բարձր և ակնհայտ:
Պետք է ասել նաև, որ վերականգնողական կենտրոններում երեխան ստանում է միայն թերապիաներ, իսկ այստեղ, բացի թերապիաները, մենք երեխային տրամադրում ենք նաև իր տարիքին և ունակություններին համապատասխան կրթական որոշակի ծրագիր:
Ի տարբերություն վերականգնողական կենտրոնների `մանկապարտեզում երեխաները սնվում են, խաղում, քնում, անցկացնում պարապմունքներ, մասնակցում միջոցառումների, որոնք էլ ապահովում են երեխաների ներառումը և շփումը հասակակիցների հետ:
- Մանկապարտեզում ինչպե՞ն են առանձնացվում խմբերը, որպեսզի հենց երեխայի համար դիսկոմֆորտ չլինի:
Խմբերը ձևավորվում են ըստ տարիքի: Ներառական խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է զարգացման խնդիրներ ունեցող երեք երեխա:
- Ինչպե՞ս է կատարվում աշխատանքի կազմակերպումը:
-Աշխատանքի կազմակերպման, պլանավորման ընթացքում հաշվի է առնվում տարբեր մասնագետների աշխատանքի համակցումը և, որ ոչ պակաս կարևոր է՝ խմբի դաստիարակի և ծնողի ներգրավումն աշխատանքին:
Կախված երեխայի զարգացման մակարդակից, բացի ստանդարտ թերապիաները, կազմակերպվում են նաև ֆիզկուլտուրայի, երգ-երաժշտության, ծեփի պարապմունքներ: Օրինակ` աուտիստիկ սպեկտրի խնդիրներով երեխաների համար շատ արդյունավետ է երաժշտաթերապիան:
Խիստ կարևոր է նաև ծնողների հետ զրույցը և երեխայի հետ տարվող աշխատանքի մշակված պլանի քննարկումը, անամնեստիկ տվյալների հավաքագրումը ` ինչպես են նկատել բալիկի խնդիրը, երբ և ինչ մասնագետի են դիմել և այլն…
Պլանը կազմելիս մենք հաշվի ենք առնում նաև երեխայի նախասիրությունները:
- Կարծում եմ, բացի մանկապարտեզում անցկացված ժամերը, շատ կարևոր է, որ տանը ևս երեխայի հետ աշխատանք տարվի ծնողի կողմից:
-Այո, միանշանակ այդպես է: Մեր աշխատանքի արդյունավետության խիստ կարևոր մասնիկ է նաև ծնողի ներգրավվածությունը, երբեմն-երբեմն նրա ներկայությունը պարապմունքներին: Ծնողին պետք է իրեն հասկանալի, մատչելի կերպով բացատրել երեխայի խնդիրը, պահանջները, որպեսզի նա ունենա իրատեսական պատկերացում խնդրի մասին և կարողանա նպաստել երեխայի զարգացմանը:
Ըստ Ձեր դիտարկման, որո՞նք են այսօր ամենամեծ տարածում ունեցող խոսքային խնդիրները երեխաների շրջանում:
-Նախադպրոցական տարիքում ամենատարածված խոսքային խանգարումը դիսլալիան (թլվատություն) է:
Անպայմանորեն կուզեի բարձրաձայնել նաև նորագույն տեխնոլոգիաների բացասական ազդեցության մասին երեխաների խոսքի զարգացման վրա: Թվում է, թե դրանք միայն դրականորեն կարող են անդրադառնալ, սակայն սա միայն առաջին հայացքից: Իսկ իրականում, երբ երեխայի մոտ դեռ ձևավորված չէ իր մայրենի լեզուն՝ որպես նշանային համակարգ, տարբեր գաջեթներից լսելով օտար լեզվով և ոչ ճիշտ բովանդակությամբ նյութեր, երեխան դա ընկալում է ավելի արագ, քան մայրենին: Այս պարագայում երեխայի մոտ առաջանում է խառնաշփոթ, և որպես հետևանք՝ խոսքի հապաղում:
Իմ խոսքն է ծնողներին` լինել հնարավորինս հետևողական և ուշադիր, խնդիրը վաղ նկատելը և մասնագետին դիմելը կարող են ճակատագրական լինել և կանխորոշել երեխայի ապագան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել