ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուժեղ համայնքները կայուն զարգացած տարածքների գրավականն են. Դավիթ Լոքյան 03/04/2017 16:19
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաև ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները:
«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ ձեզ, որ անցյալ տարի հավանության արժանացավ ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն կոչվող փաստաթուղթը, որի հետ կապված առաջարկները մեզ համար խիստ կարևոր են: Ռազմավարությունը մենք չենք համարում քարացած փաստաթուղթ և ցանկացած ժամանակ կարող ենք որոշակի փոփոխություններ կատարել: Մենք փորձել ենք փաստաթուղթը ձևակերպել երկու բլոկով. առաջին բլոկ, որը հանրապետության համար ընդհանուր վերլուծություն է ապահովում և երկրորդ բլոկը, որտեղ սահմանված են համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքները:
Մեր ռազմավարության չափելիության ամենալավ ցուցիչը` երկրի ընդհանուր տարածքում ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով ավելացնել. դա նշանակում է` մենք պետք է կարողանանք մոտ 6000 և ավելի ՓՄՁ-ներ և շուրջ 50-60 հազար աշխատատեղ ստեղծել Երևանից դուրս: Երկրորդ կարևոր պայմանը ՀՆԱ-ի որոշակի մակարդակի հավասարեցման խնդիրն է: Հաշվարկվել է, որ 2025 թվականի դրությամբ, առանձին վերցված, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 %-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի քան 30 %-ը:
Երրորդ կարևոր չափելի հասկացողությունը, որ մենք ֆիքսել ենք ռազմավարությունում, մարդկային կապիտալի որակի հետ կապված փոփոխությունն է երկրում, միջին և բարձրագույն կրթությամբ մարդկանց թվի որոշակի սահմանի ապահովումը: Ուրեմն, այս երեք չափելի արդյունքներով մենք պետք է առաջնորդվենք ռազմավարությունը յուրաքանչյուր տարվա վերջում գնահատելու համար»,- նշել է նախարար Լոքյանը հանդիպման սկզբում և հավելել, որ հանդիպումից ակնկալում է Հայաստանի ամենակարևոր օղակի՝ համայնքների զարգացման նոր տեսլականին վերաբերող առաջարկներ լսել ոլորտի խնդիրներով զբաղվող ներկայացուցիչներից:
Դավիթ Լոքյանը անդրադարձել է նաև բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրներին, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերին, ինչպես նաև տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքներին:
Նախարարի կողմից ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում: Քննարկման մասնակիցները, ողջունելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ներկայացրել են տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի հիմնարար խնդիրների լուծմանն ուղղված իրենց տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև համագործակցելու և նոր գաղափարներով աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հանդիպումները դարձնել շարունակական:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից