ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն 03/04/2017 15:53 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետին են ներկայացվել այս ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ ծրագրերի մեկնարկի, գործընկերների հետ համագործակցության, ֆինանսական աղբյուրների հստակեցման ուղղությամբ և այլն: Ներդրումային ծրագրերի առնչությամբ վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է հստակ հանձնարարականներ և նշել. «Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացրել ենք հանրությանը, պետք է բաժանել ըստ մարզերի և ըստ ժամանակացույցի, ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանրությանը տալ հաշվետվություն, թե մեր ծրագրվածից ինչն ենք կատարել, ինչը՝ ոչ»:
Զեկուցվել է, որ տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում նախատեսվում են 119 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք ունեն աճելու միտում, քանի որ արդեն իսկ մի քանի ընկերություններ կայացրել են ներդրումային ծրագրերն ավելացնելու որոշումներ: Ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ ճանապարհաշինություն, փոստային կապի ազգային օպերատորի հաստատման գործընթացի կազմակերպում, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի խթանում և միջազգային ընկերությունների մուտքի շարունակական ապահովում, ՏՏ ոլորտի համար հարկային բարեփոխումների իրականացում, ՏՏ բարձրակարգ մասնագետների պատրաստում, ՏՀՏ տվյալների մշակման կենտրոնի հիմնում, միջհամայնքային երթուղային ցանցի ներդրում, ինչի ուղղությամբ առաջիկայում վարչապետին կներկայացվի ոլորտում գլոբալ փոփոխություններ նախատեսող հայեցակարգը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի գերակայություններն են՝ հայկական շուկա նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում, Երևանի և Գյումրիի օդանավակայաններում ուղևորների սպասարկման որակի բարելավում, բյուրոկրատական քաշքշուկների վերացում:
Զեկուցվել է, որ ընթացիկ տարի ևս շարունակվում է օդային ուղևորափոխադրումների աճի միտումը, մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24 տոկոսի աճ: Կրթության և գիտության ոլորտում գերակա ծրագրերն են՝ անցում ծրագրային բյուջետավորման, նախադպրոցական կրթության որակի բարելավում, նախակրթարանների շարունակական ձևավորում, հանրակրթության ամբողջական կրթակարգի ձևավորում, օտար լեզուների խորացված դպրոցների վերականգնում, ուսումնական հաստատությունների շենքային պայմանների օպտիմալացում, 1-4 դասարանների աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» պիլոտային ծրագրի շարունակության ապահովում, ուսուցիչների վերապատրաստում, ավագ դպրոցների աշակերտների ծանրաբեռնվածության բեռնաթափում և օպտիմալացման բարեփոխումների իրականացում: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գերակա ծրագրերն են՝ էներգետիկ ոլորտի 50 մլն դոլար արժողությամբ ներդրումային տարբեր ծրագրերի ֆինանսական աղբյուրի հստակեցում, էներգետիկ ենթակառուցվածքների շարունակական բարելավում, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացում և այլն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին, կատարողականներին և կարևորել կարգապահության ապահովումը: «Ինձ պետք է պատասխանատու խումբ, ժամկետ, այն, թե, ինչ նյութ ենք մենք ստանալու, այն ինչ հարցերի է պատասխանելու, ինչ խնդիր ենք դնում ու ինչ արդյունք ենք ուզում ստանալ:Ռազմավարությունը պետք է հասկանալի լինի, պարզ է, որ կյանքը հետո թելադրելու է փոփոխություն, մենք այդ վեկտրորից շեղվելու ենք, բայց գոնե ուղղությունը, թե ուր ենք գնում, պետք է հասկանանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է շարունակել նախանշված ծրագրերի ուղղությամբ հետևողական աշխատանքը և այն պահել մշտական ուշադրության և վերահսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից