ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյան. Հայաստանը խաղաղասեր երկիր է. քաջ գիտակցում ենք խաղաղ կյանքի կարևորությունը 03/02/2017 10:25 | ԼՐԱՀՈՍ
Այս տարի դիվանագետի տոնը հոբելյանական է, քանզի 25 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իրագործելով միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու մեր ժողովրդի նվիրական երազանքը։ Այս մասին նշվում է Դիվանագետի օրվա առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:
Շնորհավորելով դիվանագետներին Դիվանագետի օրվա կապակցությամբ՝ ՀՀ նախագահը նշում է, որ քառորդ դար առաջ, երբ Հայաստանը կրկին տեղ զբաղեցրեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա, երկրի և արտաքին աշխարհի միջև կապը առաջին հերթին սկսեց իրականացվել դիվանագետների միջոցով:
Պատահական չէ, որ այս խորհրդանշական օրը հռչակվել և ավանդաբար նշվում է որպես հայ դիվանագետի մասնագիտական տոն, նշվում է ուղերձում։
«Անշուշտ, մեծ է հազարամյա պատմություն, հարուստ ավանդույթներ և մշակույթ ունեցող երկրի` անկախ Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության պատասխանատվությունը: Դիվանագետի ծառայության առանձնահատկություններից մեկը համարվում է հասարակության համար նրա գործունեության մեծ մասի անտեսանելի մնալը։ Հավատացած եղեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ համար տեսանելի է և դրվատանքի արժանի»,- նշել է երկրի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը նշում է նաև, որ այսօր էլ երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերում մեծ են ակնկալիքներն ու պահանջները դիվանագետներից: «Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և արտաքին գործերի նախարարության աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ մշտապես պատրաստ լինելով հակազդելու մեր պետականության և ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին։
Մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն իրենց յուրահատուկ կնիքն են դրել նաև մեր դիվանագիտական ծառայության վրա: Մասնագիտական բարձր պատրաստվածության պահանջներից զատ, թերևս, ավելի շատ, քան այլ երկրների դիվանագետների պարագայում, ձեր աշխատանքը պահանջում է անմնացորդ նվիրվածություն և սեր հայրենիքի հանդեպ: Այդպես է, երբ ներկայացնում ես մի երկիր, որին պարտադրվել է պատերազմ ու շրջափակում»,- նշվում է ՀՀ նախագահի ուղերձում:
Երկրի ղեկավարն ընդգծում է, որ Հայաստանը խաղաղասեր երկիր է: «Մենք` հայերս, դարեր շարունակ գոյապայքար ենք մղել մեր նախնիների երկրում ազատ ապրելու իրավունքի համար, ուստի քաջ գիտակցում ենք խաղաղ կյանքի կարևորությունը: Դիվանագետների ուսերին է դրված մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման պատասխանատվության կարևորագույն բաժինը: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք այդ պատասխանատվությունը և պատրաստ եք պատվով կրել այն:
Համոզված եմ, որ այսուհետ ևս հավուր պատշաճի ներկայացնելով մեր երկիրը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, ձեր ակտիվ ներգրավվածությամբ դրանք առավել լսելի ու ընկալելի դարձնելով միջազգային հարթակներում, կշարունակեք էական ներդրում կատարել մեր երկրի արտաքին անվտանգության ամրապնդման գործում»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:
Դիվանագետներին շնորհավորելով Դիվանագետի օրվա կապակցությամբ՝ ՀՀ նախագահը մաղթում է նրանց անսպառ եռանդ՝ լավագույնս ի կատար ածելու իրենց վստահված առաքելությունը, և նորանոր ձեռքբերումներ` հանուն հայրենիքի առաջընթացի և բարօրության։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ