ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական նոր օրենսգիրքը կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները. Արփինե Հովհաննիսյան 03/02/2017 15:37 | ԼՐԱՀՈՍ
Դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին և այս առնչությամբ նախարարի սահմանափակ լծակներից մեկը օրենսդրական ճանապահով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է:
Ներկայացնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծը՝ այս մասին նշեց արդարադատության Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը պայմանավորված էր դատական համակարգի ցածր վարկանիշով, ձևավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով և այլն: Նախարարը, կարևորեց օրենքի նախագիծը և նշեց, որ այն կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դատական համակարգում առկա խնդիրները վերացնելու ճանապարհին «Դատական օրենսգրքի» նախագծի կարգավորումները վերաբերում են հետևյալին՝
1. Կհստակեցվեն Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավոր, ինչը նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը իրավունք ունի քննարկել դատավորի անկությունը ստվերող կամ վտանգող ցանկացած հարց և այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացնել պետական մարմիններին:
2.Վճռաբեկ դատարանի նախագահն այսուհետ իրավունք չի ունենալու հարուցել կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ: Դատարանների նախագահները չեն կարողանալու ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմերում:
3. Դատարանների նախագահների խորհուրդն այլևս որպես դատական համակարգի համար պարտադիր որոշումներ կայացնող մարմին գոյություն չի ունենալու: Վճռաբեկ դատարանի նախագահը չի հանդիսանալու բոլոր դատարաններին սպասարկող կառույցի հիմնադրի անունից հանդես եկող պաշտոնատար անձ:
4. Օրենսգրքով կարգավորվում է նաև դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը: Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական և որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ: Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որևէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ:
5. Նախագծում անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած տևական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությանը: Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարևորվել է միջդատական վարույթների գործերով՝ «ազատության իրավունք, անձնական կյանքի անձեռնմխելության իրավունք, բնակարանի անձեռնմխելիության իրավունք և այլն» մասնագիտացված դատավորների առկայությանը:
6. Սահմանվել են դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները, որով հստակ տարանջատվել է ի պաշտոնե գործելի և ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորի վարքագծի կանոնները: Ոչ ֆորմալ միջավայրում պաշտոնատար անձի կամ գործի կողմերից որևէ մեկի հետ շփվելիս դատավորը պետք է ընդդիմազերծ կեցվածք դրսևորի, իսկ դրա խախտումը կհանգեցնի պատասխանատվության: Զեկույցի ավարտին նախարարը հայտնեց, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, այնուհետև ամփոփվի բոլոր կարծիքները և նոր միայն ուղարկվի Ազգային Ժողով:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ