ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում ներդրվում են ազդարարման նոր թվային համակարգեր 03/01/2017 16:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, իրականացնում է Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման ծրագիր: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դրա համաձայն՝ Երևանի փոքր կենտրոնում, Կապան, Ստեփանավան, Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի խոշորացված մյուս բնակավայրերում՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք, ինչպես նաև Սյունիքի մարզի Սյունիք համայնքում ներակայումս տեղադրվում է ազդարարման 22 սարքավորում, որոնք միացվում են ՀՀ ԱԻՆ ազդարարման կենտրոնական կառավարման համակարգին: Դա նախարարությունում գործող փակ ցանց է, որով կառավարվում են ՀՀ-ում տեղադրված բոլոր վերջակետային ազդարարման սարքավորումները:
- Ունենք ազդարարման կառավարման եռաստիճան համակարգ՝ առաջինը հանրապետական, երկրորդը՝ մարզային (որոշ դեպքերում` համայնքային կառավարման) և երրորդը` հատուկ կարևորագույն օբյեկտների կառավարման համակարգ: Անհրաժեշտ գույքը մատակարարված է, և ներկայումս նախարարությունն իրականացնում է սարքավորումների տեղակայման, փորձարկման և դրանց ընդհանուր ցանցի մեջ ներդրման աշխատանքները,- նշեց ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Սմբատ Պետրոսյանը:
Խորհրդային տարիներին հանրապետությունում կառավարման ազդարարման համակարգերը տեղադրված են եղել նախկին վարչական շրջանների փոստային հանգույցներում, իսկ հանրապետականը՝ Երևանի փոստային հանգույցում.
- Դրանք ստեղծված էին պղնձալարային հենքի վրա: Կարելի է ասել` պղնձալարային տնտեսությունն իսպառ վերացել է, տեխնոլոգիաները զարգացել, և խնդիր է դրվել դրանք փոխարինել թվային համակարգով: Այժմ վերջնակետային սարքավորումներին վերագրվում են թվային հասցեներ (TCP/IP) և դրանք հատուկ ցանցի (հիբրիդային) լարային ու անլար կապուղիներով միացվում են ԱԻՆ գերատեսչական, օպտիկական հենքի վրա ստեղծված ցանցին,- տեղեկացրեց Ս. Պետրոսյանը:
Սյունիքի մարզում ազդարարման համակարգերը տեղադրվել են Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DIPECHO) կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:
Բոլոր քաղաքային համայնքներում, շչակային ազդարարման համակարգերից բացի, տեղադրվում են նաև ձայնային ազդարարման համակարգեր: Դրանք նախատեսված են առաձին դեպքերի համար, և պետք է մշակվեն ազդարարման հատուկ/պայմանական սցենարներ:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի կողմից «Կատալիտիկ ֆոնդի» շրջանակներում ֆինանսավորվող «Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրով տեղադրվել է վերջակետային ազդարարման 4 սարքավորում, որոնք ամբողջովին ընդգրկում են Ստեփանավան քաղաքը և միաժամանակ դառնում փորձնական մոդուլ քաղաքային մակարդակում ամբողջական ազդարարման համակարգ ունենալու ուղղությամբ: Նույն ծրագրով նախատեսված Դիլիջանի խոշորացված համայնքում ազդարարման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտվեցին փետրվարի վերջին:
Նախկինում իրականացված այլ պիլոտային ծրագրերի շրջանակներում Երևանում ևս ներդրվել են ազդարարման համակարգեր, իսկ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ԱՌՆ գործընթացում» տարածաշրջանային ծրագրով տեղադրվել է շչակային ազդարարման 3 սարքավորում:
- Կարծում եմ այս ծրագիրը շարունական կլինի, որովհետև արձագանքները շատ դրական են: Շնորհակալ ենք ՄԱԶԾ-ին` հետևողական և լուրջ աշխատանքի համար: Վստահ եմ, որ այսքանով կանգ չենք առնի և հետագայում կլինեն նոր ծրագրեր սահմանամերձ համայնքների, ջրամբարների և մեծ պոչամբարների ծածկման տիրույթում հաշվառված համայնքների, սողանքային բարձր ռիսկայնության համայնքների տարածքներում ազդարարման համակարգերի ներդրման համար,- ասաց Ս. Պետրոսյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից