ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է Սյունիքում ծեծի ենթարկված երիտասարդը և ինչո՞ւ են նրան ծեծի ենթարկել 02/28/2017 17:20 | Քրեական խրոնիկոն
Նախօրեին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդգար Խաչատրյանը, Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրականում բռնության ենթարկվածը ոչ թե Էդգար Խաչատրյանն է, այլ՝ Էդմոն Սեյրանի Ասրյանը։ Թե ինչ կապ ունի նա Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի հետ, ձեռնպահ ենք մնում անդրադառնալ՝ հարգելով անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը։
Իրավապահներին է ահազանգել Էդմոնի մայրը, ով հայտնել է, որ ոստիկանությքան Գորիսի բաժնի պետն իր որդուն՝ Էդմոն Ասրյանին, ծեծի է ենթարկել և քաղաքը լքելու համար 2 օր ժամանակ է տվել՝ հակառակ դեպքում սպառնալով «խփել նրան կամ գործ սարքել» գլխին:
Դեպքից հետո երիտասարդը «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել:
Ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների՝ վեճն իրականում ունի կենցաղային պատճառ. երիտասարդը պարբերաբար զանգահարել է ոստիկանությունում աշխատող մի կնոջ, հաղորդագրություններ ուղարկել նրան, ինչի համար էլ նրան նախազգուշացվել է կամ, ինչպես տուժող կողմն է նշում, ծեծի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։
ՀՀ ՔԿ-ին տեղեկացրեցին, որ բռնության վերաբերյալ հաղորդում փետրվարի 27-ի ուշ երեկոյան ստացել են Սյունիքի մարզի դատախազությունից, և նախապատրաստված նյութերն այսօր ուղարկվել են դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։ Բացառված չէ, որ նյութերն ուղարկվեն ՀՔԾ։
Նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն`ըստ ենթակայության հարցը քննարկելու համար:
Նշենք, որ ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ծեծի ենթարկված երիտասարդը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին չէ:
«Tert.am»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը հերքում է այդ տեղեկությունը՝ ասելով, որ ծեծի ենթարկված Էդմոն Խաչատրյանն իր որդին չէ:
«Դա մեր որդին չէ, շանտաժի են ենթարկում, դա սրիկայի մեկն ա, խաբեբա ա, էդ էրեխան, ում բռնել են: Նա Ասրյան ա, նա Խաչատրյան չի, նա սուտ է ասում: Դա աֆերիստների միտքն ա, որ Դուք էսօր մեզնով ընկնեք, բայց մենք հավես չունենք, նա մեզ պետք չի: Ներողություն, բարի գիշեր»,- ասել էր Խաչատրյանն ու ցած դրել լսափողը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Է.Ասրյանի անունը ևս շրջանառվել է մի շարք աղմկոտ հանցագործությունների մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ