ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկազի սպանության մասին լսելով Վարազդատ Սաֆարյանը սկսել է դողդողալ. Վկա 02/27/2017 19:48 | Դատական ռեպորտաժներ
2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց 2 վկա:
Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հարություն Բալդրյանը դատարանում հայտնեց, որ 2015թ. հունվարի 28-ին ուշ երեկոյան 7 հոգով՝ Վարազդատը Սաֆարյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, էդուարդ Մանուկյանը, Դավիթ Պողոսյանը, Արթուր Վահանյանը և ինքը մարտկոցում հաց են կերել և օղի խմել:
Մասնավորապես՝ խմել են 1 շիշ օղի, շնորհավորել Վաչե Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ չնայած որ օրեր առաջ է եղել նրա ծնունդը, ապա ինքը գնացել է քնելու:
Վկայի նախաքննական ցուցմունքների հետ առկա էական հակասությամբ պայմանավորված մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին դրանք։ Պարզվեց, որ նախաքննության ընթացքում վկան ասել էր, որինքը և ևս 6 անձինք հավաքվել էին Վաչե Սահակյանի ծնունդը նշելու նպատակով, խմել են 1 շիշ օղի, որի գումարը վկան էր տվել: Իսկ դատաքննության ընթացքում տված ցուցմունքում հայտնել էր, որ սնունդը և օղին բերել էր Վահանյան Արթուրը, իսկ մարտկոցում հավաքվել են ժամը 00.40-ի սահմաններում:
Դեպքի մասին տեղեկացել է հաջորդ օրն առավոտյան։ Հայկազի անկողինը հայտնաբերելով արյան մեջ՝ իրենց հրահանգվել էր փնտրել նրան, ֆիզհրապարակի կողմից ճչոց են լսել և վազելով Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են կախված վիճակում:
«Իրանք են սպանել (նկատի ունի ամբաստանյալները), թե ոչ տեղյակ չեմ, բայց, երբ ռազմական ոստիկանությունում ցուցմունք է տվել հայտնել է այն, ինչ իրեն հայտնի է եղել»,- ասաց վկան:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Ասատուր Շահնազարյանը։ Վերջինս հայտնեց, որ դեպքից բավական ժամանակ է անցել և ինքը մանրամասները չի հիշում, սակայն հարցերի միջոցով վերհիշեց և դատարանում հայտնեց, որ այդ օրն ինքը վերակարգում է եղել հերթապահության և իր ծառայությունը կատարել է թերությամբ՝ քնել է ծառայության ժամանակ:
Վկայի խոսքով՝ ժամը 06:10 –ի սահմաններում հերթապահությունն ընդունել է, սակայն վերակարգում գտնվելու ժամանակ քնել է և իր վաշտում շարժ է տեղի ունեցել, տղաները առաջին հրետանային մարտկոց են բարձրացել` խմիչք օգտագործելու:
Դեպքի վերաբերյալ վկան հայտարարեց որ վատ մտքերը աշխատում է վանել իրենից քանի որ չի կարողանում կենտրոնանալ:
Վկայի խոսքով ամբաստանյալներից միայն Վարազդատ Սաֆարյանին է ճանաչում, մյուսների և սպանված Հայկազ բարսեղյանի հետ շփում չի եղել:
Վկան հայտնեց նաև, որ դեպքի մասին տեղեկացել է հունվարի 29-ի առավոտյան և երբ հրահանգ է եղել գնալ և Հայկազին փնտրել, ֆիզհրապարակից գորգոռցի ձայներ է լսել, սակայն ինքը չի գնացել և այդ վիճակում Հայկազին չի տեսել՝ համարձակությունը չի հերքել:
Ասատուր Շահնազարյանի նախաքննական ցուցմունքում ևս հրապարկվեց՝ առկա էական հակասությամբ պայմանավորված:
Ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկայի հերթապահության ժամանակ մարտկոցում մի խումբ կուրսանտներ ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո սուրճ են պատրաստել, ինչի կապակցությամբ ինքը դիտողություն է արել նրանց: Այդ ամենից հետո ինքը քնել է:
Արթնացել է Արթուր Սիմոնյանի ձայնից, քանի որ զորամասի հերթապահն է եկել: Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ գիշերը Արթուր Սիմոնյանը լոգարան է մտել և մի քանի հոգու տեսել է, սակայն, ասում է, որ ոչ մեկի դեմքը չի հիշում, հնարավոր է, որ հիշում է , բայց խուսափում է ասել: Դեպքից հետո բոլորս մեղքի զգացողության ունեինք, որ Հայկազի հետ նման բան է պատահել,- նախաքննության ընթացքում հայտնել էր վկան:
Իսկ առավոտյան իրենց հարցրել են, թե կուրսանտ Հայկազ Բարսեղյանին տեսնող եղել է, իր կողքին կանգնած կուրստանտերից մեկն էլ պատասխանել է, որ այո, Վաչե Սահակյանն էլ մոտեցել է իրենց և հարցրել, թե ի՞նչ են տեսել:
Վկան նախաքննական ցուցմունքում նաև հայտնել էր, որ երբ առավոտյան տեղեկացել են, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են, Վարազդատ Սաֆարյանը սկսել է դողդողալ և բոլորից ծխախոտ է ուզել, իրեն փորձել է համոզել, որ ինքը մարտկոցից շուտ է գնացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից