ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս իսկական տղամարդ դաստիարակել՝ հոգեբանների խորհուրդները 02/25/2017 17:19 | Անցուդարձ
Առանց հոր փոքր տղամարդ դաստիարակելը հեշտ խնդիր չէ, ինչպե՞ս երեխայի համար և՛ մայր, և՛ հայր լինել և արդյունքում իսկական տղամարդ, այլ ոչ թե մամայի բալիկ մեծացնել:
segodnya.ua-ն առանձնացնում է մի քանի հիմնական կանոններ՝ իր փորձագետ-հոգեբանների օգնությամբ:
Կանոն թիվ մեկ՝ ապահովել տղամարդկանց ընկերակցություն:
Եթե տղան հայր չունի, նա ենթագիտակցաբար այլ տղամարդկանց մեջ է օրինակ փնտրելու նմանվելու համար: Դա կարող են լինել ինչպես նրա ազգականները, այնպես էլ օտար մարդիկ, օրինակ՝ մարզական սեկցիայի մարզիչը:
Եթե ձեր շրջապատում տղամարդիկ ընդհանրապես չկան, կարող եք ձեր որդու համար նմանվելու օրինակ փնտրել իրական կյանքից դուրս: Գրքից, մուլտֆիլմից կամ ֆիլմից խիզախ հերոսն, ասպետը, դյուցազնը, հրացանակիրը ցույց կտան, թե ինչպիսին է իսկական տղամարդը և տղամարդկային հետաքրքրություններին հաղորդակից կդարձնեն:
Կանոն թիվ երկու՝ ամեն ինչ կստացվի՛:
Վաղ մանկությունից սկսած որդուն սովորեցրեք ինքնուրույն լուծել սեփական խնդիրները: Մի ենթարկվեք փոքրիկի յուրաքանչյուր ֆրազին՝ չեմ կարող և այլն: Եթե անմիջապես վազեք օգնության, ալարկոտ մամայի բալիկ կմեծացնեք: Տղամարդը պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել ու բարդ իրավիճակներից ելք գտնել: Միանգամից մի՛ վազեք օգնելու:
Կանոն թիվ երեք՝ թող օգնի տնտեսության մեջ:
Սակայն չարժե պարտադրել՝ ավելի լավ է հետաքրքրություն առաջացրեք: Օրինակ՝ տան մաքրությունը վերածեք արկածի: Ձեր բնակարանը տիեզերանավ է, որը պետք է ազատել աղբից: Որդու համար կարևոր է իմանալ, որ իր օգնությունն իսկապես անհրաժեշտ է իր մորը: Գլխավորը՝ տղան չպետք է կատարի բացառապես կանանց պարտականություններ: Լավ է, երբ նա կարող է մթերք գնել, արդուկել իրերը, լվանալ ամանեղենը և համեղ ընթրիք պատրաստել՝ սպասելով աշխատանքից վերադարձող մորը:
Բայց դրա հետ մեկտեղ որդու մեջ պետք է սերմանել զուտ տղամարդկային պարտականություններ, սակայն, բնականաբար, հոգալ այն մասին, թե որտեղ է պետք դրան սովորեցնել: Մի՛ մոռացեք, որ դուք դաստիարակում եք ապագա տիրոջը:
Կանոն թիվ չորս՝ սերմանեք տղամարդկային հետաքրքրություններ
Որքան էլ կարծրատիպային է հնչում, սակայն իսկական տղամարդը պետք է հետաքրքրվի համակարգչային խաղերով, տեխնիկայի նորույթներով, մեքենաների մոդելներով, զենքով և տղամարդկային կյանքի այլ ասպեկտներով:
Խաչով ասեղնագործությունը, բիսերով հյուսելն ու այլ աղջկական հոբբիներ թողեք դստերը:
Վաղ մանկությունից որդու համար գնեք թեմատիկ խաղալիքներ, գրքեր, ամսագրեր, հետո նրան համապատասխան խմբակների մասնակից դարձրեք: Ցանկալի է նրան անդամագրել տղամարդկային մարզական սեկցիային. կարևոր է, որ տղան ֆիզիկապես կարողանա իրեն պաշտպանել: Եվ նաև՝ թույլ տվեք երեխային ինքնուրույն լուծել հասակակիցների հետ կոնֆլիկտային իրավիճակները:
Երբեմն մայրերին դժվար է հաշտվել կռիվների հետ, որոնց խառնվում է նրանց սիրելի որդին: Սակայն եթե վազեք նեղացնողների հետ պարզաբանումների, հասակակիցները նրան թուլամորթ կհամարեն:
Կանոն թիվ հինգ՝ սովորեցրեք հարգել կանանց:
Դա անել այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ինչպես տղան վերաբերվում է իր մորը, այնպես էլ կվերաբերվի իր կյանքի այլ աղջիկներին: Այդ պատճառով որդու հետ հարաբերություններում թույլ կնոջ դիրք զբաղեցրեք՝ եղեք նուրբ ու խոցելի, քնքուշ ու կանացի, սիրող ու հոգատար: Ցույց տվեք, որ չեք կարողանա գլուխ բերել առանց որդու օգնության, որ շատ խնդիրներ հաջողվում է լուծել միայն նրա շնորհիվ: Օրինակ՝ մի վերցրեք ծանր տոպրակները, եթե նա ցանկանում է դրանք հասցնել տուն, այլ գովեք երեխային: Այսպիսով, դուք կսովորեցնեք նրան կնոջ հանդեպ հոգատարություն դրսևորել:
Կանոն թիվ վեց՝ ողբերգություններ չենք սարքում:
Երեխայի ներկայությամբ մի քննարկեք ձեր ամուսնու հետ գժտությունը և մի կիսվեք այդ առթիվ ձեր զգացմունքներով: Փոքրիկի համար նորմայի կերպար ստեղծեք՝ հայր չկա, նման ընտանիքն էլ կարո՛ղ է գոյություն ունենալ:
Նման մոտեցումը երեխային կօգնի հասկանալ, որ ինքն նույնպիսի երեխա է, ինչպես և բոլորը: Դա կամրապնդի ինքնավստահությունը և կստեղծի կայունության կարևոր զգացողությունը: Եվ նաև՝ երբեք բացասաբար մի խոսեք նրա հոր մասին, չէ՞ որ տղաները ենթագիտակցաբար իրենց նույնացնում են հայրերի հետ: Ստացվում է ՝ եթե հայրը վատն է, ուրեմն ես էլ եմ վատը… Իսկ «լրիվ հորդ ես քաշել» ֆրազը ծրագրավորում է շարժվել նրա հետքերով: Եթե նույնիսկ ծնողը իսկապես հեռու է կատարելությունից, թող նրա կերպարն աղոտ լինի՝ երեխան կմեծանա, և ինքն հետևություններ կանի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան