ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ն մերժեց «Ժառանգություն»-ից պատգամավորի թեկնածու առաջադրվածներին չգրանցելու մասին դիմումը 02/24/2017 16:54 | Ընտրական իրավունք
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի ութեկնած առաջադրվածների գրանցումը մերժելու մասին դիմումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ նման դիմում ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանը, Կարեն Ստեփանյանը և Հասմիկ Քոլանջյանը:
«Ներկայացված դիմումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է մերժել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց
գրանցումը այն հիմքով, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չի և չէր կարող Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել: Նշվում է, որ կուսակցության կանոնադրության համաձայն` այն պետք է երկու տարին մեկ անգամ համագումար հրավիրի, որի ժամանակ ընտրվում է կուսակցության վարչությունը և խորհուրդը, իսկ կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2014թ. հունիսին: Հետևաբար, նշվում է, որ կուսակցության վարչությունը դադարեցրել է լիազորությունները և որևէ որոշում ընդունելու իրավունք չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քննարկման մասնակիցներին դիմումը ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը:
Այնուհետև դիմումատու Աննա Հակոբյանին պարզաբանման հնարավորություն ընձեռվեց: Նա նշեց, որ կուսակցության Կապանի տարածքային կառույցի անդամները և Կապանում կուսակցության համակիրները դեմ են եղել, որպեսզի կուսակցությունն ընտրություններին մասնակցի դաշինքով, ուստի որոշել են նման դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և օրենքի շրջանակներում լուծում տալ խնդրին:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմումատուին խնդրեց հստակեցնել, եթե կուսակցությունը որոշում կայացներ ընտրություններին առանձին մասնակցել, իրենք կրկին կհայտարարեին, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չէ, ինչին Աննա Հակոբյանը բացասական պատասխան տվեց: Իսկ ԿԸՀ նախագահի մյուս հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացրած քաղաքական ուժի վարչությունը ոչ լեգիտիմ, իսկ առանձին մասնակցելու որոշման դեպքում այն կդառնար լեգիտիմ, Աննա Հակոբյանը չկարողացավ հստակ պատասխան տալ:
Տիգրան Մուկուչյանը դիմումատուին նաև հայտնեց, որ եթե ԿԸՀ-ն մերժի «Ժառանգություն» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը, այդ դեպքում ընդհանրապես վտանգի տակ է դրվելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը, քանի որ Ընտրական օրենսգրքով կուսակցությունների դաշինքի գրանցումը կարող է ﬔրժվել է, եթե դաշինքի անդամ կուսակցությունների թիվը նվազում է երկուսով: Աննա Հակոբյանը նշեց, որ իրենք դիմումը ԿԸՀ ներկայացնելուց առաջ հասկացել են, որ «Ժառանգություն»-ը կարող է որոշակի խնդիրների առջև կանգնել, սակայն չեն իմացել, որ վտանգում են դաշինքը:
Նիստի ընթացքում պարզաբանում ներկայացնելու հնարավորություն ստացավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա վստահեցրեց, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումը որևէ կապ չունի կուսակցության համագումարի հետ, քանի որ նման որոշում ընդունել է կուսակցության խորհուրդը:
«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ մեր որոշումը չեղյալ համարվի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժի մեր ցուցակի գրանցումը: Սա եղել է կուսակցության խորհրդի որոշումը: Խորհուրդը մի քանի անգամ նիստ է գումարել, քննարկումների ընթացքում մենք հակված ենք եղել ընտրություններին դաշինքով մասնակցելու տարբերակին, հստակեցրել ենք գործընկերների հնարավոր շրջանակը, իսկ արդեն վերջին նիստի ընթացքում որոշում կայացրեցինք դաշինքով մասնակցել և հստակեցրեցինք մեր ցուցակը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
Նիստին ներկա էր նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ շ, Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով հրաժարվեց ելույթ ունենալու իրավունքից: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց դիմումի հետ կապված ԿԸՀ որոշման նախագիծը, որի համաձայն Աննա Հակոբյանի, Կարեն Ստեփանյանի և Հասմիկ Քոլանջյանի դիմումը մերժվում է, քանի որ չկան «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց չգրանցելու հիմքեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից