ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներդրվել են ընտրական գործընթացի հսկողության առավել թափանցիկ մեխանիզմներ 02/23/2017 14:53 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24-ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի բարեփոխումը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունների եւ հանրաքվեների ընթացքում:
Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունն առաջինն է, որն անցկացվելու է ՀՀ նոր Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով: Տիկին Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների նպատակն է անցկացնել օրինական, արդար եւ ազատ ընտրություններ, ինչի հնարավորությունն ընձեռում են իրականացված բարեփոխումները, եւ որոնց գերակշիռ մասն իրականացվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխհամաձայնությամբ:
Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը ենթարկվել է արմատական փոփոխությունների, ինչի արդյունքում բացառվելու են կրկնակի քվեարկությունների անցկացումը, տարբեր ընտրակեղծիքներն ու «հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ» սկզբունքը:
Ըստ նրա՝ իրականացված լուրջ փոփոխությունները նպաստելու են հանրության շրջանում վստահության պակասի հաղթահարմանը, իսկ քաղաքական ուժերի ընտրապայքարը լինելու է մրցակցային եւ բովանդակալի: Տիկին Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է ԸՕ-ում կատարված սկզբունքային փոփոխությունները, խոսել համամասնական ընտրակարգից, խորհրդարանական կառավարմանն անցումից, խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներից եւ այլն:
Ընդգծվել է, որ ներդրվել են ընտրական գործընթացի հսկողության առավել թափանցիկ մեխանիզմներ, խստացվել է ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը, ներդրվել են ընտրողների նույնականացման եւ գրանցման թվային համակարգեր: Ընդդիմության պահանջին ընդառաջելով՝ կհրապարակվեն նաեւ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն տեղեկացրել է, որ արդեն իսկ ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում դժգոհություններ են հնչել Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: «Արդյոք արդարացված է այս համակարգի առկայությունը Հայաստանի պես փոքր երկրում»,- հետաքրքրվել են հյուրերը:
Այս եւ այլ հարցերի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նաիրա Զոհրաբյանն անդարադարձել է մասնավորապես Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին եւ կարեւորել ընտրական գործընթացը տեսանկարահանելու դրույթը եւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, սակայն անընդունելի համարել ռեյտինգային ընտրակարգ ներդնելը, ինչը, նրա համոզմամբ, ընտրակեղծարարության համար նպաստավոր է եւ վտանգավոր:
Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ նոր ԸՕ-ը մեկ քայլ առաջ է նախորդից, սակայն կենսագործման արդյունքում ի հայտ են գալու խնդիրներ՝ կապված ցուցակների հրապարակման հետ:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ռեյտինգային ընտրակարգի ներդմանը եւ նշել, որ, իհարկե, այդ համակարգը լավագույնը չէ, սակայն այն հնարավորություն է տալու, որպեսզի մարզերից ընտրվեն բնակչության վստահությունը վայելող թեկնածուները: Նա եւս կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը եւ ընդգծել է իշխանության դիրքորոշումը՝ անցկացնելու օրինական եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից