ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է 02/23/2017 11:30 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է: Երկու քույրերի՝ Հռիփսիմե եւ Ռիտա Ասատրյանների համար Աղասին միշտ եղել է շատ հոգատար եղբայր, ով ամեն հարցում կանգնած էր նրանց կողքին: Հռիփսիմեն դպրոցական տարիներին չարաճճիության հետեւանքով ստացված կոտրվածքներով է հիշում եղբորը:
«Աղասին շատ աշխույժ էր, ամեն տեղ, ամեն ինչում կար, մշտապես վազքի մեջ էր: Դրա հետ մեկտեղ եղբայրս շատ դրական մարդ էր, շատ ընկերասեր. երբ ընկերներին, նրանց ընտանիքներին ինչ-որ բանով օգնելու կարիք կար, միշտ պատրաստ էր: Շատ լավ եմ հիշում մեր մանկության օրերը, մեր խաղերը, այն, որ միշտ մի զբաղմունք ստեղծում էինք, որ օրերը լավ անցնեին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշում է հերոսի քույրը:
Նա պատմում է, որ Աղասին ծառայության անցավ մեծ ոգեւորությամբ, միշտ ասում էր՝ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». «Ոչ մի անգամ ծառայությունից հետ չի կանգնել, միշտ ցանկացել է գնալ բանակ, ասում էր՝ մյուս տղաներից ինչո՞վ եմ պակաս, որ չգնամ: Երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչնչի կարիք չունի: Աղասին առհասարակ հարմարվող էր, հենց նոր շրջապատ էր մտնում, միանգամից մարդկանց սիրտը գրավում էր, բանակային միջավայրին էլ շատ շուտ հարմարվեց: Բոլորը նրան սիրում էին. Աղասին կա՛մ փոքր, կա՛մ մեծ եղբայր էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, մի նպատակ ուներ՝ բանակից գալ ու Երեւանում բարձրագույն կրթություն ստանալ»:
Հռիփսիմեն Աղասիի հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին, երբ եղբայրը պատրաստվում էր բարձրանալ դիրքեր, ասել էր, որ տեղ հասնելուն պես զանգի կամ գրի:
«Ապրիլի 2-ն էր, հիշում եմ՝ դրսում ուժեղ անձրեւ էր գալիս, մենք էլ շատ անհանգիստ էինք, Աղասիից լուր չունեինք: Սրան-նրան էինք զանգում, որ գոնե մի բան իմանայինք, քեռուս սկզբում ասել էին, որ Մասիսից ոչ մի զոհ կամ վիրավոր չկա, մի փոքր հանգստացել էինք, բայց դե ապրիլի 4-ին արդեն մեզ ասացին: Չգիտեմ՝ այս պատերազմը ամբողջ ազգի համար էր մեծ ցավ, բայց ես երեւի միշտ էլ եղբորս կսպասեմ, որ գա, դուռը բացի, ժպտա ու ասի՝ ես եկել եմ: Հիմա էլ, որ զինվորի եմ հանդիպում, նրա մեջ եղբորս եմ տեսնում, ուզում եմ մոտենալ, գոնե բարեւել ու հարցնել՝ ինչպես է»,-նշում է քույրը:
Վլադիմիր Խեչոյանի հետ Աղասին անցկացրել է մանկության, պատանեկության լավագույն տարիները, միասին սովորել են, ծրագրեր կազմել ապագայի համար, միասին նախապատրաստվել ծառայության:
«Եթե ինչ-որ մեկին նվիրվում էր, ապա մինչեւ վերջ, շատ բաների դեմ գնալով ամեն ինչ կաներ այդ մարդու համար: Հիշում եմ մեր խոսակցությունը. մինչ բանակ գնալը բակում ֆուտբոլ էինք խաղում, երկուսս էլ ասում էինք, որ հաստատ Արցախ ենք գնալու: Ինչ-որ մի բան հուշում էր, որ միասին ենք գնալու: Ես երեք օր շուտ գնացի: Նրան ասացի, որ փոխի օրը, ինձ հետ գա, ասաց՝ լավ նշան չէ: Ես Հադրութում էի, Աղասին՝ Թալիշում: Չնայած կարեւորը դա չէր, շատ ավելի կարեւոր էր, որ երկուսս էլ լավ էինք տրամադրված: Աղասին ուզում էր գալ, իր տունը կառուցել, գործը կիսատ թողեցինք ու գնացինք բանակ, ես եկա ու հիմա էլ օգնում եմ, որ շինարարությունը ավարտին հասցվի»,-պատմում է Վլադիմիրը:
Ընկերները մշտական կապ էին պահպանում անկախ նրանից, որ ծառայում էին Արցախի տարբեր շրջաններում: Վլադիմիրը ասում է, որ եղբայր չունի, բայց Աղասին նրա համար եղբայր էր:
«Մենք շատ էինք վստահում իրար: Գիտեք, ես, իրոք, այսքան տարիների ընթացքում Աղասիի նման մարդ չեմ հանդիպել, անչափ անկեղծ էր: Չնայած կատակասեր էր, բայց մեկ-մեկ, որ կատակում էի, փոքր երեխայի պես նեղանում էր ու գնում, չէինք բարիշում, մինչեւ չգնայի, չհամոզեի»,- հիշում է Վլադիմիրը, ով ընկերոջ հետ պատահածի մասին իմացել է շատ ուշ՝ դեպքից երկու ամիս անց: Համացանցում պատահաբար կարդացել ու անմիջապես զանգել է տուն:
«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են, կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:
Վլադիմիրը շատ բաներ է հասկացել պատերազմի ընթացքում, բայց չի ուզում, որ այն երբեւէ վերսկսվի. «Իրոք չէինք պատկերացնում, որ նման բաներ կարող են լինել, բայց եղան: Այդ պահին դու ոչնչի մասին չես մտածում, պարզապես չես ուզում, որ դա քեզնից այն կողմ անցնի, որովհետեւ քո հետեւում հայրենիքն է, ժողովուրդը, ընտանիքդ ու ընկերներդ: Ես իմ ընկերոջը իր լավ բնավորությամբ կհիշեմ: Մի քանի օր առաջ Աղասիին երազումս տեսա: Հենց այնպիսին էր, ինչպիսին ես հիշում եմ նրան: Գնացել էի զորամաս նրան տեսնելու ,հետո չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի նրանց տանը: Հեռախոսով խոսում էի նրա հետ, ասում էի՝ Աղասի, անպայման պետք է գաս, որ ծնունդիդ ներկա լինես, ինձ ասում էր՝ փող չկա: Ես խոստացա, որ կուղարկեմ ու նորից պնդում էի, որ պարտադիր պիտի գա: Այդտեղ երազս ընդհատվեց»:
Սյուզի Մուրադյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից