ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր գողի ընտրությունները չպետք է տեղի ունենան նախագահական ընտրություններից ավելի շուտ 02/23/2017 20:46 | Քրեական խրոնիկոն
Քրեական գագաթը հերթական անգամ ցնցեցին աղմկոտ կալանավորումները: Զարգացման ակտիվ ստադիայում է քրեական գործն «բոլոր բոսերի բոս» Զախարի Կալաշովի («Շաքրո Մոլոդոյ») վերաբերյալ, ով ձերբակալվել է անցյալ տարվա հունիսին: Եվ եթե սկզբնապես նա անցնում էր շորթման գործով, ապա ավելի ուշ նրա դեմ նոր գործ հարուցեցին ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասով՝ («Հանցագործ հիերարխիայում ամենաբարձր դիրք զբաղեցնող անձի կողմից հանցավոր հանրության կազմակերպում):
Ոչ այնքան վաղուց «վանդակում» հայտնվեց նաև քրեական աշխարհի ևս մեկ գունեղ ներկայացուցիչ, «օրենքով գող» Յուրի Պիչուգինը, նա ինքը՝ «Պիչուգան»: Ընդ որում, ի տարբերություն «Շաքրո Մոլոդոյ»-ի, «Պիչուգա»-ի համար այժմ ձերբակալության առիթ չի եղել, նրան «վերցրել են» վաղուց անցած օրերի գործերի համար:
Պիչուգայի կազմակերպված հանցավոր խմբի ձերբակալված անդամների (Օկտայ Էֆենդիևի, Սերգեյ Վանույտոյի, Ահմեդ Իսաևի, Ալեքսեյ Ռոխլինի, Սերգեյ Սոլդատովի, Հադիսա Ազիզովայի և Մակսիմ Աբուբաքարովի) և նրա առաջնորդի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ և 222-րդ հոդվածներով: Նրանք կասկածվում են հանցավոր կազմակերպության ստեղծման, դրան մասնակցելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելու, փոխանցելու, տեղափոխելու ու պահելու մեջ:
Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել այդ գործի ևս մեկ ֆիգուրանտի՝ Ալեքսանդր Եգորովի ձերբակալության մասին: Եվս երկու կասկածյալներ Մախաչ Ազիզովի ու Վիկտոր Կարպովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՔԿ-ն, Պիչուգինը դեռևս 1994թ. Կոմի Հանրապետության տարածքում ստեղծել է հանցավոր խումբ՝ կազմված նախկին մարզիկներից, իրավապահներից և ԶՈՒ հատուկ ստորաբաժանումներում ծառայություն անցած անձանցից՝ ֆինանսական կամ այլ նյութական շահույթ ստանալուն ուղղված ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ համատեղ կատարելու համար:
Եթե հաշվի առնել նաև, որ հունվարին ուժայինները ցրել են «գողական հավաքույթը» մոսկովյան «Բատոնի» ռեստորանում, որին «հեղինակավոր» «օրինականները» «Պիչուգա»-ն, Վասիլի Խրիստոֆորովը («Վասյա Վոսկրես»), Պաատ Թվալչրելիձեն («Պաատ Մալենկի»), Գեորգի Դիակվնիշվիլին («Գիա Դլիննի») և ուրիշներ հավաքվել էին, որպեսզի քննարկեն նոր բոսի թեկնածությունը, ապա իրադարձությունների այդ շղթան արդեն պատահական չի թվում:
Ակնհայտ է, որ «գողական» աշխարհին նպատակաուղղված թույլ չեն տալիս նոր ղեկավար ընտրել: Դա հաստատել է նաև «Պրեստուպնայա Ռոսիա»-ի աղբյուրը, ով պատմել է վերևից ուժայիններին իջեցված գաղտնի հրահանգի գոյության մասին՝ երկրի գլխավոր «գողի» ընտրությունները չպետք է անցկացվեն 2018թ. անցկացվելիք նախագահականից ավելի շուտ:
Ընդ որում, խանգարում են հենց այսպես կոչված «սլավոնական» թևին:
Ավելի վաղ, 2015թ. ստիպված էր փախուստի դիմել ևս մեկ ազդեցիկ «օրենքով գող» Օլեգ Շիշկանովը («Շիշկան Ռամենսկի»), ում դեմ մեղադրանքներ էին առաջադրել Ռամենսկի օրենսդիր ժողովի պատգամավոր Տատյանա Սիդորովայի ու նրա ընտանիքի անհետացմանն առնչություն ունենալու համար:
Չնայած այն բանին, որ դեռևս ազատության մեջ է «սլավոնների» մեկ այլ վառ ներկայացուցիչ «Վասյա Վոսկրես»-ը, որին ըստ ամենայնի դեռևս ոչինչ չի սպառնում, արդեն հստակ երևում է ուժայինների կողմից «գողական» աշխարհի հենց այդ մասը ճնշելու տենդենցը, և հնարավոր է, որ շուտով մենք նոր ձերբակալություններ կտեսնենք:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ