ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը». Huffingtonpost 02/23/2017 18:28 | ԼՐԱՀՈՍ
Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ոտնահարումներին և բլոգեր Լապշիի նկատմամբ հետախուզում հայտարարելու քայլին անդրադարձել է ամերիկյան Huffingtonpost-ը:
«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը» վերնագրված հոդվածում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ալիևյան կլանի բռնապետական ռեժիմի անօրինականություններին զուգահեռ՝ ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությունը, թե ինչպես է մեկ այլ բռնապետ՝ Իոսիֆ Ստալինը 1921 թվականին 95 տոկոս հայ բնակչություն ունեցող Արցախը բռնակցել Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ հիմք դնելով 1991-ից առ այսօր ծավալվող հակամարտությանը:
«Այլ հնարքներին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 683 հոգու հայտարարել է «պերսոնա նոն գրատա»: Երբ տեսնում ես, որ միայն անցած 2 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղ է այցելել մոտ 25000 զբոսաշրջիկ, պարզ է դառնում, թե ինչ անկատար է Ադրբեջանի ցուցակը և ինչ անհեթեթ է բլոգեր Լապշինի ձերբակալությունը: Անշուշտ, Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվում նրանք, ում այցելությունները հայտնի են դառնում լրատվամիջոցների միջոցով:
Ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն և Ֆրանսիայի Ներքին գործերի գործող նախարար Բրունո Լը Ռուն այս ցուցակի ամենաակնառու ներկայացուցիչներն են: Դյուկը 10-րդ մարդն է, ում ոտքը դիպել է Լուսնի մակերևույթին՝ «Ապոլոն 16»-ի կազմում, սակայն ԼՂՀ այցելելուց հետո նրա ոտքը էլ չի դիպչի Ադրբեջանի հողին (եթե մի պահ ենթադրենք, թե ինքը կցանկանա):
Լապշինը ճանապարհորդ-լրագրող է, ով եղել է 120 երկրներում: 2016թ. վերջին նա գնաց Բելառուս. մի որոշում, որի համար պետք է, որ զղջա: Փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին: Լրագրողների պաշտպանության կոﬕտեն 2 անգամ պահանջել է, որ այս որոշումը կասեցվի: Հատկանշական է այն փաստը, որ թե Լուկաշենկոն, թե Ալիևը լրագրողների նկատմամբ ճնշուﬓեր գործադրողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում»:
«Լապշինի բլոգում կանխատեսելի զարգացումներ են նկատվում, այն պահից, ինչ նա «ժամանել» է Բաքու: ԼՂՀ-ին վերաբերող նրա հրապարակումները հեռացվել են, իսկ այցելած երկրների շարքից բացակայում է Լեռնային Ղարաբաղի անվանումը:
Ըստ լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ Ադրբեջանում կա բանտարկված 259 լրագրող. և սա՝ ընդամենը 7 միլիոն բնակչություն ունեցող երկրում»,- նշված է հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ