ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱրմենՏել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության նախկին ղեկավարը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման 02/23/2017 15:23 | Դատական ռեպորտաժներ
«ԱրմենՏել» ՓԲ ընկերության հաշվարկային համակարգը շրջանցելով՝ այլընտրանքային կապուղի ստեղծելու վերաբերյալ գործով ընկերության անվտանգության տնօրինության արդեն նախկին ղեկավար Աշոտ Պողոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Դատարանի կայացրած դատավճռով նա միաժամանակ երկու տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության ոլորտում և կազմակերպություններում կարգադրիչ լիազորություններ իրականացնելու իրավունքից:
Դատարանն Աշոտ Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ու 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժի կրման սկիզբը հաշվվում է 2014թ. հունվարի 23-ից։
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, և 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային սաբոտաժ, Աշոտ Պողոսյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Դատավճռով Ա.Պողոսյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության պետք է բռնագանձվի 1.782.967.651 ՀՀ դրամ, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ 874.441.030 ՀՀ դրամ ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։
Դատարանի իրավական վերլուծության համաձայն, հետազոտված ապացույցներից երևում է, որ կազմակերպված խմբի մասնակիցների միջև առկա է եղել ամուր սուբյեկտիվ կապ, նրանց հայտնի հանցանքը համատեղ, միասնական ջանքերով կատարելու վերաբերյալ նախապես ձեռք բերված համաձայնություն, և ամբաստանյալին՝ որպես նշված խմբի անդամի, վերապահված է եղել կոնկրետ դերակատարում։
Մասնավորապես, խմբի կազմակերպիչի կողմից ամբաստանյալի վրա է դրվել հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման, անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելու և այն հսկողության տակ պահելու, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելու և անհրաժեշտ անձանց մուտքն ապահովելու, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աշխատակիցներին՝ հանցավոր գործունեությանը դադարեցման ու դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված հնարավոր միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելու պարտականությունը, որը նրա կողմից կատարվել է։
Քրեական գործի փաստական տվյաներից և ապացույցներից հետևում է, որ ամբաստանյալը, հանդիսանալով տուժող առևտրային կազմակերպության պատասխանատու ծառայող, իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, կազմակերպված խմբի կազմում առանց պետական գրանցման իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն, որպիսի գործունեությամբ կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին ծանր հետևանքներ առաջացրած վնաս է պատճառվել, և այն զուգորդվել է կազմակերպությանն ու պետությանն առանձնապես խոշոր չափերով վնասներ պատճառելով։
Դատարանը, նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը չի առարկել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին ու խնդրել այդ մասով՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, կարճել նրա նկատմամբ քրեական գործի վարույթը, չի անդրադարձել նշված հանցակազմերի վերլուծությանն ու այդ հանցանքները նրա կողմից կատարված լինելու ապացուցվածության և հիմնավորվածության հարցերին։
Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ:
Իսկ անդրադառնալով հանցակազմ չլինելու հիմքով ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նույն հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին պաշտպանի միջնորդությանն ու դրա հիմնավորումներին և պատճառաբանություններին, դատարանը գտել է, որ այն անհիմն է և չի կարող բավարարվել։
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել, որ նա հանցանքները կատարել է նյութական և ծառայողական կախվածության ազդեցության տակ՝ բավականին բարձր վարձատրվող աշխատանքից ազատվելու իրական մտավախությունից դրդված, խոստովանել է կատարած հանցանքներն ու աջակցել է հանցագործությունները բացահայտելուն և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, դատաքննությամբ, ըստ էության, նույնպես ընդունել է կատարած հանցանքները, ամուսնացած է և նրա խնամքի տակ են գտնվում 4 անձ, որոնցից մեկը մինչև 14 տարեկան երեխան է։
«Արմենտել»-ի գործով մեղադրողը միջնորդեց նախկին ղեկավար ծառայողին դատապարտել հինգ տարվա ազատազրկման
Նշենք, որ մեղադրական ճառում մեղադրողը միջնորդել էր Աշոտ Պողոսյանին մեղավոր ճանաչել 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել հինգ տարվա ազատազրկման՝ երկու տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Մեղադրողը միաժամանակ նշել էր, որ մեղադրանքի մյուս երկու հոդվածներով՝ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը և համակարգչային սաբոտաժը, խոչընդոտ չկա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը չի առարկել դրա դեմ:
Տուժող «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչն իր հերթին պնդել էր իր կողմից ներկայացված քաղհայցը՝ ընկերությանը պատճառված 1 782 967 651 ՀՀ դրամի վնասը հատուցելու պահանջի մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով