Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է 02/23/2017   11:30  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է: Երկու քույրերի՝ Հռիփսիմե եւ Ռիտա Ասատրյանների համար Աղասին միշտ եղել է շատ հոգատար եղբայր, ով ամեն հարցում կանգնած էր նրանց կողքին: Հռիփսիմեն դպրոցական տարիներին չարաճճիության հետեւանքով ստացված կոտրվածքներով է հիշում եղբորը:

«Աղասին շատ աշխույժ էր, ամեն տեղ, ամեն ինչում կար, մշտապես վազքի մեջ էր: Դրա հետ մեկտեղ եղբայրս շատ դրական մարդ էր, շատ ընկերասեր. երբ ընկերներին, նրանց ընտանիքներին ինչ-որ բանով օգնելու կարիք կար, միշտ պատրաստ էր: Շատ լավ եմ հիշում մեր մանկության օրերը, մեր խաղերը, այն, որ միշտ մի զբաղմունք ստեղծում էինք, որ օրերը լավ անցնեին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշում է հերոսի քույրը:

Նա պատմում է, որ Աղասին ծառայության անցավ մեծ ոգեւորությամբ, միշտ ասում էր՝ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». «Ոչ մի անգամ ծառայությունից հետ չի կանգնել, միշտ ցանկացել է գնալ բանակ, ասում էր՝ մյուս տղաներից ինչո՞վ եմ պակաս, որ չգնամ: Երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչնչի կարիք չունի: Աղասին առհասարակ հարմարվող էր, հենց նոր շրջապատ էր մտնում, միանգամից մարդկանց սիրտը գրավում էր, բանակային միջավայրին էլ շատ շուտ հարմարվեց: Բոլորը նրան սիրում էին. Աղասին կա՛մ փոքր, կա՛մ մեծ եղբայր էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, մի նպատակ ուներ՝ բանակից գալ ու Երեւանում բարձրագույն կրթություն ստանալ»:

Հռիփսիմեն Աղասիի հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին, երբ եղբայրը պատրաստվում էր բարձրանալ դիրքեր, ասել էր, որ տեղ հասնելուն պես զանգի կամ գրի:

«Ապրիլի 2-ն էր, հիշում եմ՝ դրսում ուժեղ անձրեւ էր գալիս, մենք էլ շատ անհանգիստ էինք, Աղասիից լուր չունեինք: Սրան-նրան էինք զանգում, որ գոնե մի բան իմանայինք, քեռուս սկզբում ասել էին, որ Մասիսից ոչ մի զոհ կամ վիրավոր չկա, մի փոքր հանգստացել էինք, բայց դե ապրիլի 4-ին արդեն մեզ ասացին: Չգիտեմ՝ այս պատերազմը ամբողջ ազգի համար էր մեծ ցավ, բայց ես երեւի միշտ էլ եղբորս կսպասեմ, որ գա, դուռը բացի, ժպտա ու ասի՝ ես եկել եմ: Հիմա էլ, որ զինվորի եմ հանդիպում, նրա մեջ եղբորս եմ տեսնում, ուզում եմ մոտենալ, գոնե բարեւել ու հարցնել՝ ինչպես է»,-նշում է քույրը:

Վլադիմիր Խեչոյանի հետ Աղասին անցկացրել է մանկության, պատանեկության լավագույն տարիները, միասին սովորել են, ծրագրեր կազմել ապագայի համար, միասին նախապատրաստվել ծառայության:

«Եթե ինչ-որ մեկին նվիրվում էր, ապա մինչեւ վերջ, շատ բաների դեմ գնալով ամեն ինչ կաներ այդ մարդու համար: Հիշում եմ մեր խոսակցությունը. մինչ բանակ գնալը բակում ֆուտբոլ էինք խաղում, երկուսս էլ ասում էինք, որ հաստատ Արցախ ենք գնալու: Ինչ-որ մի բան հուշում էր, որ միասին ենք գնալու: Ես երեք օր շուտ գնացի: Նրան ասացի, որ փոխի օրը, ինձ հետ գա, ասաց՝ լավ նշան չէ: Ես Հադրութում էի, Աղասին՝ Թալիշում: Չնայած կարեւորը դա չէր, շատ ավելի կարեւոր էր, որ երկուսս էլ լավ էինք տրամադրված: Աղասին ուզում էր գալ, իր տունը կառուցել, գործը կիսատ թողեցինք ու գնացինք բանակ, ես եկա ու հիմա էլ օգնում եմ, որ շինարարությունը ավարտին հասցվի»,-պատմում է Վլադիմիրը:

Ընկերները մշտական կապ էին պահպանում անկախ նրանից, որ ծառայում էին Արցախի տարբեր շրջաններում: Վլադիմիրը ասում է, որ եղբայր չունի, բայց Աղասին նրա համար եղբայր էր:

«Մենք շատ էինք վստահում իրար: Գիտեք, ես, իրոք, այսքան տարիների ընթացքում Աղասիի նման մարդ չեմ հանդիպել, անչափ անկեղծ էր: Չնայած կատակասեր էր, բայց մեկ-մեկ, որ կատակում էի, փոքր երեխայի պես նեղանում էր ու գնում, չէինք բարիշում, մինչեւ չգնայի, չհամոզեի»,- հիշում է Վլադիմիրը, ով ընկերոջ հետ պատահածի մասին իմացել է շատ ուշ՝ դեպքից երկու ամիս անց: Համացանցում պատահաբար կարդացել ու անմիջապես զանգել է տուն:

«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են, կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:

Վլադիմիրը շատ բաներ է հասկացել պատերազմի ընթացքում, բայց չի ուզում, որ այն երբեւէ վերսկսվի. «Իրոք չէինք պատկերացնում, որ նման բաներ կարող են լինել, բայց եղան: Այդ պահին դու ոչնչի մասին չես մտածում, պարզապես չես ուզում, որ դա քեզնից այն կողմ անցնի, որովհետեւ քո հետեւում հայրենիքն է, ժողովուրդը, ընտանիքդ ու ընկերներդ: Ես իմ ընկերոջը իր լավ բնավորությամբ կհիշեմ: Մի քանի օր առաջ Աղասիին երազումս տեսա: Հենց այնպիսին էր, ինչպիսին ես հիշում եմ նրան: Գնացել էի զորամաս նրան տեսնելու ,հետո չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի նրանց տանը: Հեռախոսով խոսում էի նրա հետ, ասում էի՝ Աղասի, անպայման պետք է գաս, որ ծնունդիդ ներկա լինես, ինձ ասում էր՝ փող չկա: Ես խոստացա, որ կուղարկեմ ու նորից պնդում էի, որ պարտադիր պիտի գա: Այդտեղ երազս ընդհատվեց»:


Սյուզի Մուրադյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
18:20 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
10:30 15/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է
11:59 14/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ
10:32 10/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է. մարտական ընկերը նրան կհիշի ժպիտը դեմքին
13:58 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍԼույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
11:09 28/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
12:17 21/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է
11:29 19/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է
11:28 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՈր ասում են դիրքի թասիբ, Մերուժանի մասին է. Հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

Արխիվ

[]