ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի բնակչությունն ինքը պետք է որոշի ինչպես ապրել. Էդվարդ Նալբանդյան 02/22/2017 12:51 | Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի, թե ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«2007 թվականի նոյեմբերին համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա մենք մինչ օրս բանակցություններ ենք իրականացնում: Սակայն ամեն անգամ, երբ հասնում ենք ինչ-որ համաձայնությունների և հստակ փոխզիջումների, Ադրբեջանը քայլ, իսկ երբեմն էլ՝ մի քանի քայլ հետ է կատարում»,- նշել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտություններից առանձնանում է նրանով, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ:
«Նրանք մշակել և հակամարտող կողմերին ներկայացրել են խնդրի կարգավորման ընդհանուր մոտեցումներ: Հակամարտող կողմերն են նախ և առաջ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը: Այդ մոտեցումներն արտահայտված են հինգ հայտարարություններում, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ կարգավորման: Համանախագահ երկրներն առաջարկել են հստակ սկզբունքներ և տարրեր, ընդ որում, երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մյուսից, մի տարրը՝ մեկ ուրիշից: Ի տարբերություն հայկական կողմի դիրքորոշման` Ադրբեջանը փորձում է ձևացնել, որ նման հայտարարություններ առհասարակ գոյություն չունեն»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Խոսելով այն մասին, թե հակամարտության լուծման ինչպիսի փոխզիջումային տարբերակ է տեսնում` Նալբանդյանը հիշեցրել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունները:
«Խոսքը երեք սկզբունքի մասին է, առաջինը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում: Ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ամեն օր սպառնալ, ինչպես նաև ուժ կիրառել: Երկրորդ սկզբունքը ինքնորոշման իրավունքն է, իսկ երրորդը` տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ հակամարտությունը պետք է կարգավորել այդ սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, ընդ որում` իր մեկնաբանությամբ:
«Եթե կիրառվեր այն մեկնաբանությունը, որն առաջարկում է Ադրբեջանը, ապա այժմ չէին լինի ՄԱԿ-ի անդամ այն երկրները, որոնք անկախ պետություն են դարձել հենց ինքնորոշման իրավունքից օգտվելու միջոցով: Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն է, ժողովուրդը ժամանակին անցկացրել է հանրաքվե և կողմ քվեարկել անկախությանը: Համանախագահների առաջարկներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, ինչը կունենա միջազգային իրավական ուժ: Սա այն բանաձևն է, որում ամեն բան ասված է: Հենց դրանից է, որ խրտնում է Ադրբեջանը:
Միջազգային հանրությունն ասում է մի բան, իսկ Բաքուն՝ բացարձակապես այլ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ»,- ընդգծել է Նալբանդյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ