ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ կարգախոսներով են քաղաքական ուժերը գնում ընտրությունների 02/22/2017 10:15 | Ընտրական իրավունք
Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ կուսակցությունների դաշինքներ:
Փետրվարի 16-ին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» ՀԱԿ-ՀԺԿ դաշինքները:
«Արմենպրես»-ը ներկայացնում է առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց թիվը և կարգախոսները, որոնցով մասնակցելու են ընտրություններին:
Իշխող «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 197 անձ: Ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այնուհետև հաջորդաբար Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը և այլն: ՀՀԿ նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ՀՀԿ-ի կարգախոսը դեռևս չի հրապարակվել: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության կարգախոսն արդեն որոշված է և անհրաժեշտ պահին այն կներկայացվի հանրությանը: Այնուամենայնիվ, կուսակցությունը հայտարարել է, որ նախընտրական ծրագրում առաջնահերթությունը տրվելու է ՀՀ անվտանգության մակարդակից բարձրացմանը, տնտեսության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:
ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 170 անձ, որից 45-ն անկուսակցական են: Կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նախընտրական շտաբը կղեկավարի խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅԴ համամասնական ցուցակի տասնյակում են հաջորդաբար Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արﬔնուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը: ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: ՀՅԴ-ում առաջիկա ընտրությունները նոր սկիզբ են համարում արդար Հայաստան կառուցելու համար:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առայժմ հրապարակել է միայն համամասնական ցուցակի առաջին 5 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, այնուհետև հաջորդաբար՝ Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 170 անձ: Կուսակցությունն առաջիկա ընտրություններում հանդես կգա «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը. հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով:
«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 300 անձ, որոնցից 164-ն ընդգրկված են նաև կուսակցության ռեյտինգային ցուցակներում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրապարակել է կուսակցության առաջին 7 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այնուհետև հաջորդաբար՝ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանը: «Հայկական վերածնունդ»-ն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 101 անձ: Համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև հաջորդաբար Հրանտ Բագրատյանը, ով նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը, Գագիկ Բաղդասարյանը: Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Մենք կարող ենք» կարգախոսով:
«Ելք» դաշինքը, որի կազմում ներառված են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները համամասնական ցուցակում ընդգրկել է 120 անձի, որից 112-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ցուցակի առաջին տասնյակում են նաև Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջոլյանը, Արայիկ Հարությունյանը: Դաշինքն ընտրություններին կմասնակցի «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով:
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուհետև հաջորդաբար Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը, Վարդևան Գևորգյանը: Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 187 անձ, որոնցից շուրջ 140-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով: Դաշինքում ներգրավված են «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ դաշինքը հանդես կգա «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 141 անձ, որից 131-ը կառաջադրվեն նաև տարածքային ցուցակներով: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, այնուհետև հաջորդաբար՝ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ստեփան Մինասյանը և այլն: Դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Դաշինքում ընդգրկված են «Հայ ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները, նրանց է միացել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նաև դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարն է: Ցուցակում Սեյրան Օհանյանի հաջորդում են Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և այլն: Դաշինքի նախընտրական ցուցակում ներառված է 148 անձ: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան