ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը Երևանի քաղաքապետարանի թիմի հետ քննարկել է Երևանի զարգացման հեռանկարները 02/22/2017 17:45 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Քննարկումը ծավալվել է Երևանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման և եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ:
Վարչապետը նախ և առաջ ողջունել է Երևանի քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու և մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձևավորել բյուջեն և ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել և կարևոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», - ասել է Կարեն Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Երևանի զարգացման քառամյա ծրագիրը հաջող ավարտին է հասցվում, և արդեն տեսանելի են այն խնդիրները, որոնք պետք է դրվեն 2017 թ. ներկայացվելիք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում: Քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ հիմնականում ձեռքբերումներ են արձանագրվել ճանապարհաշինության, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, բնակֆոնդի պահպանման, ենթակառուցվածքների բարելավման, բնապահպանության ոլորտներում, արդյունավետ համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Տարեկան կտրվածքով քաղաքացիների շրջանում անցկացվող սոցիալական հարցումների միջոցով վեր են հանվել հանրությանը հուզող մի շարք խնդիրներ՝ հասարակական տրանսպորտ, վերելակային տնտեսություն, կանաչ տարածքների պահպանում ու ընդլայնում և այլն: Հաշվի առնելով մասնավոր ընկերության կողմից աղբահանության ոլորտի կառավարման հաջող փորձը՝ մշակվել են փաթեթներ նաև կանաչապատման, ջրամատակարարման, քաղաքային լուսավորության բնագավառներում ևս մասնավոր կառավարիչներ ներգրավելու վերաբերյալ: Քննարկվում են նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նշված և այլ ուղղություններով պիլոտային ծրագրերի հնարավորությունները: Նախատեսվում է այդ խնդիրներին լուծում տալ համայնք-մասնավոր հատված-պետություն համագործակցության շրջանակում:
Այնուհետև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համաչափ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այդ ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններն ու նախատեսվող քայլերը: Կամո Արեյանը նշել է, որ էական հաջողություն է արձանագրվել գործարար միջավայրի բարելավման առումով. արդյունավետ գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, նվազել են շինարարական թույլտվությունների համար սահմանված տուրքերը, կրճատվել է շինարարական փաստաթղթերի տրամադրման ժամկետը, գործարկվել է էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը: Առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին լուսավորության ոլորտում. 10 փողոցում տեղադրվել է 2086 նոր լուսատուների LED համակարգ, որը 60 տոկոս էլեկտրաէներգիայի տնտեսում է տալիս: Կանաչապատման աշխատանքների արդյունքում վերջին 4 տարում Երևանում էապես ավելացել է կանաչ տարածքների ծավալը: Չնայած դրան՝ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային անտառային գոտի, և այդ նպատակով արդեն բանակցություններ են տարվում որոշ ընկերությունների հետ: Նախատեսվում է ձևավորել մոտ 200 հա անտառային գոտի՝ մոտ 10-11 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրումով:
Անդրադառնալով վերելակային տնտեսության խնդիրներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտի վերազինումը, կառավարումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի մեկ օպերատորի կողմից: Աշխատանք է տարվում վերելակային տնտեսության բարեփոխման ուղղությամբ: Իսկ բնակֆոնդի պահպանման աշխատանքների առումով նշվել է, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը պահպանման խնդիր ունի, և յուրաքանչյուր տարի լուրջ ներդրումներ են հատկացվում այդ նպատակով:
Ներկայացնելով Երևանի բյուջեի եկամուտների դինամիկան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2013-2016 թթ. քաղաքի սեփական եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամով։ Երևանի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ՀՀ համայնքների սեփական եկամուտների կազմում 56.7 տոկոս է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտները կազմում են 18 հազ. ՀՀ դրամ։ 2017թ. սեփական եկամուտները ծրագրվել են նույն տրամաբանությամբ: 2016 թ. Երևանում իրականացվել են շուրջ 125 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ, որից 77 տոկոսը՝ մասնավոր ներդրումների, 17.8 տոկոսը՝ պետական բյուջեի, իսկ 5.2 տոկոսը՝ համայնքային բյուջեի հաշվին և համայնք-մասնավոր համագործակցության այլ ծրագրերի հաշվին: 2017 թ. կանխատեսվում են շուրջ 171 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ: Բացի այդ, ներդրումային միջավայրի աշխուժացման նպատակով քաղաքապետարանը հրապարակել է 45 ներդրումային առաջարկ, որոնք վերաբերում են քաղաքաշինության, քաղաքային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներին. գնահատված ներդրումային ծավալը կազմում է շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար:
Վահե Նիկոյանի խոսքով՝ գործող օրենսդրական բազայի պայմաններում սեփական եկամուտներն օբյեկտիվորեն այլևս աճելու հնարավորություն չունեն, ինչպես նաև առկա է ինքնուրույն որոշումների կայացման և երկարաժամկետ ծրագրերի մշակման սահմանափակ հնարավորություն։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ Երևանի բյուջետային գործընթացի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել և 2016 թ. տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Վարչապետի հարցին՝ արդյոք ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը հնարավորություն կտա՞ քաղաքում էական բարեփոխումներ իրականացնելու բեռը վերցնել, Վահե Նիկոյանը պատասխանել է, որ, օրինակ, հանրային տրանսպորտի և վերելակային տնտեսության բարեփոխման ծրագրերը մոտավոր գնահատմամբ արժենալու են շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար, և համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում վարկունակության ռեզերվը կմեծանա, հնարավոր կլինի այդ բեռը վերցնել:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ անդրադարձել է մշակույթի և կրթության ոլորտներին՝ ներկայացնելով ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը: Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև մայրաքաղաքում զբոսաշրջության խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը համակարծիք է եղել Երևան քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ծրագրերում մասնավոր կառավարիչների ներգրավման առաջարկությանը: «Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատև պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու», - ասել է գործադիրի ղեկավարը: Կարևորելով Երևանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է. «Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, և քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:
Խոսելով Երևանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոններից և մշակութային միջոցառումներից, մշակել նաև այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը: «Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլև բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին», - նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Վարչապետը բարձրացրել է նաև Երևանի որոշ փողոցների արտաքին տեսքի պատշաճության և ներկայանալիության ապահովման հարցը՝ կարևորելով այս ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից