ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլում են. Էդվարդ Նալբանդյան 02/22/2017 13:08 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում. կողմերը հասել են եզրափակիչ փուլին: Այս մասին Deutsche Welle գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նալբանդյանը:
Նախարարը հավելել է, որ դրանից հետո բանակցությունների ևս մի քանի փուլ կլինի, վերջնական համաձայնեցման փուլ կլինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ են 28 երկիր:
«Դրանից հետո կլինեն վերջին հստակեցումները և համաձայնագրի ստորագրումը: Չեմ կարծում, որ երկար է, սակայն ամեն դեպքում որոշակի շարունակականություն ունեցող գործընթաց է»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ համաձայնագիրն արտացոլում է հարաբերությունների բարձր մակարդակը և լայն շրջանակը, որ Հայաստանն ունի Եվրոպական Միության հետ, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության այն հեռանկարներն ու հնարավորությունները, որ երկու կողﬔրը տեսնում են բոլոր հնարավոր ուղղություններով:
«Մենք հետաքրքրված ենք այս աﬔնով և նույն հետաքրքրվածությունը տեսնում ենք Եվրամիության մոտ»,- նշել է նախարարը: Հարցին, թե ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Հայաստանը Ռուսաստանի հետ խորհրդակցո՞ւմ է, Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանը բաց բանակցություններ է վարում և՛ Եվրոպական Միության, և՛ այլ գործընկերների հետ:
Նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ մեկի թիկունքում բանակցություններ չի վարում:
«Մեր երկրի նախագահը, ես` որպես արտաքին գործերի նախարար, մեկ անգամ չէ, որ հարցազրույցներ ենք տվել և հայտարարել Եվրոպական Միության հետ համաձայնագրի մասին: Այնպես որ, չկա այնպիսի բան, որի մասին մենք բաց չենք խոսել»,- ասել է նախարար Նալբանդյանը:
Լրագրողի հարցին, թե պաշտոնական Մոսկվան դեմ չի՞ արտահայտվում Եվրամիության հետ համաձայնագրին, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Դուք գիտեք Ռուսաստանի հետ ﬔր դաշնակցային հարաբերությունների մասին: Մենք ոչ մի քայլ չենք արել, որը կարող է հակասել ռազմավարական գործընկերոջ հետ մեր երկկողմ հարաբերություններին: Դրա համար դժվար թե լինեին կամ լինեն առարկություններ»:
Դիտարկմանը, թե Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին չհաջողվեց ստորագրել, ինչը համընկավ Հայաստանի նախագահի` Ռուսաստան այցի հետ, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն այդ ժամանակ գրեթե ավարտին էր հասցրել բանակցությունները Եվրոպական Միության հետ ասոցացված համագործակցության շուրջ, սակայն իրենք միաժամանակ հայտարարել են, որ Հայաստանը ցանկանում է լինել Մաքսային միության կազմում:
«Սակայն այն ժամանակ ոչ թե մեզ մերժում էին, այլ բացատրում էին, որ դժվար է դա իրականացնել, քանի որ Հայաստանն այդ միության անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունի: Արդյունքում ստեղծվեց փորձագետների աշխատանքային խումբ, որն ուսումնասիրեց այդ հարցը և եկավ եզրակացության, որ Հայաստանի մասնակցությունը ստեղծվելիք Եվրասիական
տնտեսական միության ձևավորմանը հնարավոր է»,- մանրամասնել է Էդվարդ Նալբանդյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից