ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ...». Երվանդ Վարոսյան 02/21/2017 18:24 | Մեկնաբանություն
Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը: Ըստ փաստաբանի, այն պետք է որ հանգեցներ իրավիճակի շտկմանը և փաստաբանների իրավունքների ոտնահարման դադարեցմանը։
«Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ...»,- ֆեյսբուքում գրում է Երվանդ Վարոսյանը:
Ըստ փաստաբանի, հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստը, սակայն, ոչ միայն չի վկայում խնդրի լուծման մասին, այլ փաստում է, որ փաստաբանների իրավունքները շարունակաբար խախտվելու են ստանալով նաև այլ դրսևորումներ։
Մասնավորապես, հայտարարության 2-րդ կետի համաձայն. «քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության»։
Երբեք, սակայն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց կողմից իրականացվող խուզարկությունը չեն ներկայացրել իբրև խուզարկություն, բոլոր դեպքերում այդ գործողությունը ներկայացվել է իբրև զննություն։
Հայտարարուփյան տեքստի 3-րդ կետն այն մասին, որ «քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու», ինքնին ավելի անհասկանալի է դարձնում իրավիճակը քան առկա էր։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչ ասել է զննել փաստաթուղթը և չծանոթանալ դրա բովանդակությանը։
Հայտարարության 5-րդ կետը, սակայն, ըստ Երվանդ Վարոսյանի, դիտարկման, գալիս է ապացուցելու, որ այս հայտարարությունն ավելի լավ է չլիներ։
«ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» ձևակերպումը նշանակում է համակարգչով պաշտպանյալին տեսակցելու բացարձակ արգելք։
Դժվար թե համակարգչային տեխնիկայի որևէ արտադրող համաձայնվի հատուկ Հայաստանի փաստաբանների համար արտադրել առանց տեսախցիկների, առանց միկրոֆոնների, առանց համացանց մուտքի հնարավորության համակարգիչներ։ Ընդ որում բացարձակ անհասկանալի է, թե ինչ կարիք կար անդրադառնալ ՔԿՀ համակարգչով մուտք գործելու հարցին, երբ այդ հարցը նախկինում արդեն լուծված էր։
Մասնավորապես, դեռևս 2010 թվականին, երբ Արդարադատության նախարարն էր Գևորգ Դանիելյանը, բոլոր ՔԿ հիմնարկներ էր ուղարկվել համապատասխան հանձնարարական, որով սահմանվում էր փաստաբանների կողմից համակարգիչներով ՔԿՀ-ներ անարգել մուտք գործելը։
Բացի այդ հայտարարության վերջին կետն առհասարակ անիմաստ է դարձնում ողջ հայտարարությունը, քանի որ ըստ էության ՔԿ ներքին կանոնակարգերը հավասարեցվում են Սահմամադրությանն ու օրենքներին և ՔԿ վարչությունը «մեծահոգաբար» համաձայնվում է փոփոխության արդյունքում թույլատրելի դարձնել աշխարհում գոյություն չունեցող համակարգիչներով փաստաբանի մուտքը ՔԿՀ, այն դեպքում, երբ փաստաբանն այդ իրավունքն ունի օրենքի ուժով` իր ցանկացած համակարգչով։
«Նման դիրքորոշումը համարում եմ անընդունելի, շարունակելու եմ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել իմ ու պաշտպանյալներիս իրավունքների ոտնահարման դեմ»,- նշում է Երվանդ Վարոսյանը:
Վերջին շրջանում փաստաբանները հայտարարում են, որ ապօրինի կերպով սահմանափակվում է քրեական գործերով որպես պաշտպաններ ներգրավված փաստաբանների տեսակցությունն իրենց պաշտպանյալների հետ՝ այն պատճառաբանությամբ, որ փաստաբանները հրաժարվել են մուտք գործելիս իրենց մոտ առկա փաստաթղթերը զննման համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
Ըստ Երվանդ Վարոսյանի, ստեղծված իրավիճակի մասին օրեր շարունակ օբյեկտիվ գնահատականներ տրվեցին, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ մի շարք փաստաբանների կողմից:
Փաստաբանը հավելում է՝ կարծես թե բոլորի համար ակնհայտ է երկու հանգամանք՝
1. Թե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաին կենվենցիան, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանին (պաշտպանին) տրամադրում են երաշխիքներ առ այն, որ նա իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ, մասնագիտական գործունեությունն անմիջականորեն իրականացնելիս չի կարող խուզարկվել, որ փաստաբանի մոտ գտնվող` իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները, այդ թվում` համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները և այլն, անձեռնմխելի են և չեն կարող առգրավվել կամ վերցվել: Բացի այդ փաստաբանն իրավունք ունի օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ:
2. Կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը և օրենքներն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ՀՀ կառավարության որոշումներ, արդարադատության նախարարի հրամանները, Քրեակատարողական վարչության ներքին կանոնակարգերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան