ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լ. Մկրտչյան 02/20/2017 13:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին:
ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ապահովում են հիմնական ներդրումային փաթեթը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության և գիտության ոլորտներում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը թվով 44-ն են:
Ամենամեծ ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը՝ ներառյալ ՀՀ կառավարության ներդրումը կազմում է 37,5 մլն. դոլար. Համաշխարհային բանկի մասնաբաժինը կազմում է 30 մլն. դոլար և 7,5 մլն. դոլար ՀՀ կառավարության ներդրումը: Հաջորդը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար:
ԿԳ նախարարն առանձնացրել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որն իրականացվում է 2010 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ. «Շատ մեծ կարևորություն ենք տալիս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին. այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը: Այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը մեկնարկից սկսած կազմում է 28 մլն. դոլար:
Կրթության ոլորտում իրականցված մասնավոր ներդրումներից ԿԳ նախարարը նշել է «Այբ» դպրոցում շարունակվող շինարարության և ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, որի ծավալը 2016-2017թթ. համար շինարարական աշխատանքների ուղղությամբ կազմել է մոտ 3,4 մլն. դոլար: «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակները աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների համար, ինչպես նաև դպրոցական միջազգային և տեղական մրցույթների մասնակցության համար՝ 1,3 մլն դոլար:
Նախարարի խոսքով՝ լավագույն ծրագրերից է Հայաստանում չինական դպրոցի կառուցումը, որն իրականցվում է Չինաստանի կառավարության աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծավալը` չինական կողմից` 10մլն 552 հազար դոլար է կազմում, իսկ ՀՀ կառավարության կողմից` 2 մլն 474 հազար դոլար:
Ներդրումային հաջողված ծրագիր է իրականացվում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից՝ Վանաձորում կառուցում են SMART կենտրոններ, որտեղ լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացվելու և դրանով իսկ ակնկալվում է ներդրումների նոր խթան. 2016 թվականին կատարված ներդրումները կազմել են 1, 7 մլն դոլար, իսկ 2017-ին ակնկալվում է մինչև 2,8 մլն դոլար:
Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում՝ հիմնականում դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով` մասնավորապես ՀՀ բուհերում դրամաշնորհներից 2017 թվականին ակնկալվում է մոտ 4,4 մլն դոլարի ներդրում:
Ամենամեծ ծրագրերից մեկը Հայաստանի Ամերիկյան համալսարանում USAID/ASHA-ի աջակցությամբ ուսանողական հանրակացարանի կառուցումն է` ծրագրի ընդհանուր արժեքը` 999 հազար դոլար:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ 2017 թվականին պետք է ուժեղացնել նաև գիտության բլոկը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն արդեն անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին, որը գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ կարող է արմատական փոփոխություն մտցնել. «Այստեղ լուրջ խնդիր կա. քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի:
«Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից և փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ բուհերը նույնպես պետք է իրենց ծրագրերի մեջ ավելացնեն գիտական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ օրինակ ԵՊՀ-ն իր ընդհանուր բյուջեի 10-12 տոկոսն է հատկացնում գիտական ծրագրերին, որը համալսարանի զարգացումն ապահովելու համար բավարար ցուցանիշ չէ:
Ընդհանուր առմամբ անցած 2016 թվականին գիտության ոլորտում իրականացվել է 10 ներդրումային ծրագիր` մասնավորապես խոշոր ֆինանսական ներդրոււմը «ՔԵՆԴԼ» ծրագիրն է, որտեղ 2016 թվականին 237 մլն դրամ ներդրվել է Շվեյցարիայի /Paul Scherrer Institut (PSI)/, 9,5 մլն դրամ, Գերմանիայի կողմից, 2017թ-ին՝ ակնկալվում է 180 մլն դրամի ներդրում Գերմանիայից:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ