ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՓՊ հանձնաժողովը ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը միջամտելուց 02/20/2017 11:11 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի և Մոնիկա Մարգարյանի հետ քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած միջադեպերը քննարկվել են ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից և քննարկման արդյունքներով հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ:
Ըստ հրապարակված հայտարարության, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կողմից փաստաբաններ Մուշեղ Շուշանյանին, Արայիկ Պապիկյանին և Մոնիկա Մարգարյանին իրենց պաշտպանյալների հետ տեսակցություններն արգելելը այն պատճառաբանությամբ, որ վերջիններս հրաժարվել են խուզարկությունից և/կամ իրենց մոտ եղած փաստաբանական գործի նյութերը հետազոտելու համար ՔԿՀ աշխատակիցներին տրամադրելուց կամ այլ կերպ հասանելի դարձնելուց:
«Հանձնաժողովը ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը միջամտելուց»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը կալանավորված անձ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող Աշոտ Պետրոսյանի պաշտպանն է: 15.02.2017 թվականին ՔԿՀ աշխատակիցները՝ հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգին, Արայիկ Պապիկյանին արգելել են առանձնատեսակցություն ունենալ իր պաշտպանյալի հետ, քանի որ նա ՔԿՀ աշխատակիցների կողմից իր մոտ եղած փաստաբանական գործի թղթային կրիչները զննելուց հետո թույլ չի տվել, որպեսզի ծանոթանան դրանց բովանդակությանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը 14.02.2017 թվականին այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ իր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով: ՔԿՀ աշխատակիցները համապատասխան սարքավորումներով և ակնադիտական եղանակով զննելով Մուշեղ Շուշանյանի հագուստն ու նրա մոտ առկա պոլիէթիլենային տոպրակի զանգվածը և պարզելով, որ դրանում առկա են միայն թղթային կրիչներ՝ հայտնել են, որ պետք է խուզարկեն փաստաբանի պոլիէթիլենային տոպրակը, պարզելու համար դրանում գտնվող փաստաթղթերը վերաբերում են քրեական գործին, թե ոչ:
Մուշեղ Շուշանյանը հրաժարվել է խուզարկվելուց, ինչի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետն իր 14.02.2017թ. որոշմամբ մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի հետ նրա տեսակցությունը:
Փաստաբան Մոնիկա Մարգարյանը կալանավորված անձ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող Թաթուլ Թամրազյանի պաշտպանն է: 31.01.2017 թվականին հղում կատարելով հիշյալ Կանոնակարգին, ՔԿՀ աշխատակիցները Մոնիկա Մարգարյանին արգելել են առանձնատեսակցություն ունենալ իր պաշտպանյալի հետ, քանի որ նրան և նրա իրերը զննելուց հետո փաստաբանը հրաժարվել է խուզարկվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից