Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան

«Տղաներ, որ ելան մարտի». Արման Լազգիյանի երազանքն է երկար զրուցել երգիչ Արթուր Մեսչյանի հետ 02/20/2017   12:02  |  ԼՐԱՀՈՍ

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Արման Լազգիյանի և նրա սխրանքի պատմությունը։ Արման Լազգիյանը ինքնուրույն, նպատակասլաց, աշխատասեր և հասուն մտածելակերպով 20-ամյա երիտասարդ է։

Նրան այդպիսին դեռ մանկուց են դաստիարակել իր ծնողները։ Ինչպես հենց հարցազրույցի սկզբից և ընթացքում հասկացա, նաև բարի սրտով:

«Շատ փոքր տարիքից հայրս էլ, մայրս էլ ինձ դաստիարակել են որպես ինքնուրույն մարդ։ Ես 12 տարեկանից աշխատել եմ ու իմ առօրյա ծախսերը հոգացել եմ կատարածս աշխատանքի շնորհիվ։ Ծնողներիս կողmiց, իհարկե, շատ-շատ է եղել օգնություն, որն ինձ համար անգնահատելի է, բայց հիմնականում անգամ իմ ուսման վարձը իմ աշխատանքի շնորհիվ եմ տվել։ Աշխատել եմ հորս մոտ, նա իմ տնօրենն է եղել։ Սկզբում սկսել եմ ամենացածր աշխատանքից, ապա տարիներ անց՝ գործին հմտանալուց հետո, դարձել եմ ձկնաբույծ»,- նշում է Արմանն ու հավելում, որ այդ աշխատանքը իր համար եղել է որպես հոբբի։

Մեր պատմության հերոսը, չնայած իր կատարած աշխատանքին, ստացել է այլ կրթություն՝ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում ատամնաբուժական ֆակուլտետում։ Մինչև համալսարան ընդունվելը ուսանել է քոլեջում՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ։ «Հայբուսակ»-ի երրորդ կուրսն ավարտել է, պետք է փոխադրվեր հաջորդ կուրս, զորակոչվել է բանակ։

«Մտադիր էի բանակից հետո շարունակել ուսումս՝ ավարտել չորրորդ կուրսը, մագիստրատուրա ընդունվել, բայց չկարողացա իրականացնել այդ ամենը, քանի որ բանակում վիրավորվեցի»,- պատմեց Արմանը։

Նպատակները բարձրաձայնելիս Արմանն ասաց, որ բանակից հետո դրանք, իհարկե, փոխվել են, բայց հիմա ավելի հասունացել են, ինքն էլ սկսել է խելացի մտածել։ Այդ ամենի վրա իր ազդեցությունն է ունեցել իր վիրավորումը քառօրյա պատերազմում և, հատկապես, բուժման նպատակով Գերմանիայում հայտնվելը։

«Մինչև բանակ գնալը նպատակս էր շարունակել ուսումս, աշխատել և ապրել առանձին։ Հիմա ինձ համար առաջնահերթ նպատակ է լավ և որակյալ բուժում ստանալը։ Ներկա պահին ամենակարևորն ինձ համար դա է՝ շուտ ոտքի կանգնել։ Դրանք դեռ ամենափոքր մասն են կազմում նպատակներիս, եթե բոլորը թվարկեմ, շատ երկար կստացվի»։

Արման Լազգիյանը սիրում է ֆիլմեր դիտել, ինչպես նաև նկարել է շատ սիրում։ Հիմնականում դիմանկարներ է նկարել, բայց նաև այն ամենը, ինչն իրեն դուր է եկել։ Այժմ չի նկարում։ Ամեն կերպ փորձում էի շրջանցել քառօրյա պատերազմի մասին հարցերս ու անընդհատ նոր հարցեր էի մտածում, օրինակ՝ ինչ երազանքներ ունի, արդյո՞ք սպորտով զբաղվել է։ Ինքն էլ համբերատար ու պատասխանատվությամբ բոլոր հարցերիս պատասխանում էր։ Ասաց, որ սպորտով չի զբաղվել, քանի որ այդքան էլ շատ ժամանակ չի ունեցել, բայց շատ է մարզվել, որպեսզի լավ մարզավիճակում լինի։

Ինչպես նպատակները, երազանքները նույնպես փոխվել են, ասում է՝ մինչև բանակ գնալը բացարձակապես այլ են եղել, հիմա ուրիշ են։

«Այժմ ինձ համար մի երազանք է անիրականանալի, որը հույս ունեմ Հայաստան գալուս պես կկարողանամ ի կատար ածել։ Ես առաջին անգամ Արթուր Մեսչյանի համերգին եղել եմ 9 տարեկանում ու այդ պահից ի վեր երազել եմ նրան հանդիպել, բայց, որպեսզի ուղղակի նստենք և միմյանց հետ երկար, շատ երկար զրուցենք։ Նա որպես մարդ ինձ համար շատ հետաքրքիր է, նրա մտածելակերպը արտահայտվում է իր երգերում, բայց կցանկանայի անձամբ խոսել նրա հետ։ Երբ Երևանում էի՝ հիվանդանոցում, նա ինձ այցելել է, բայց ես չէի կարողանում խոսել»,- ասաց Լազգիյանն ու այդ ժամանակ հասկացա, որ փախչելու տեղ այլևս չունեմ, հարցերս կարծես սպառվեցին։

Պետք է սկսեի քառօրյայից խոսել։ Չգիտեմ, թե ինչու էի խուսափում այդ հարցերից։ Երևի այդ պահին մտածում էի, որ իր համար դժվար կլինի այսքան ամիս անց նորից վերհիշել այդ ամենը, բայց, այնուամենայնիվ, պետք էր սկսել։ Հավաքեցի ինձ ու նախ խնդրեցի, որպեսզի ասի, թե որտեղ է անցկացրել ուսումնական ծառայությունը և կոչումով ով է եղել։ Ասաց՝ սկզբում ծառայել է Մատաղիսի ուսումնական գումարտակում, հետո ուղարկել են սերժանտական դասընթացների։ Դասերից հետո զորամասի հրամանատարական կազմը որոշել էր նրան թողնել հենց ուսումնական գումարտակում, որպես սերժանտ։

«Բայց ես իմ երեք ընկերների հետ՝ Նարեկ Սերոբյանի, Արթուր Սուքիասյանի, Գառնիկ Գասպարյանի շատ վաղուց որոշել ու դիմում էինք գրել, որ պետք է գնանք և Թալիշում՝ դիրքերում ծառայենք։ Դիմումը գրել էինք, քանի որ չորսս էլ ուզում էինք ծառայել Արթուր Դարբինյանի հրամանատարության տակ, քանի որ նրա մասին շատ-շատ էինք լսել։ Թալիշ գյուղը պահել է հենց Դարբինյանը։ Իհարկե, կռվել են բոլոր զինվորները, բայց եթե նա ճիշտ չկողմնորոշվեր, համապատասխան հրամանները չտար, իմ կարծիքով թուրքերը հետ չէին շպրտվի, և մենք չէինք հաղթի։ Կոչումով եղել եմ կրտսեր սերժանտ, դիրքի ավագ»,-նշեց նա։ Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում հերթափոխը իրականացրել են և իջել իրենց գումարտակ։

Պետք է հանգստանային, հետո նորից բարձրանային դիրքեր։ Իջնելուն պես՝ ցերեկը Արմանն ընդունել է հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) հերթապահությունը իր երկու օրապահների հետ։ «Գիշերը 2:15-2:20 եղել եմ ՀԱԿ-ում: Այդ ժամին կապավորի հետ դիրքերից կապ են հաստատում ու ասում են, որ բացահայտ հարձակում է իրականացվում թշնամու կողմից։ Միանգամից մի քանի դիրքից զանգում էին, ընդամենը րոպեների տարբերությամբ։ Մեր կապավորը շատ խելացի ու ճիշտ էր գործում՝ թե՛ գումարտակի հրամանատար Արթուր Դարբինյանին հայտնելու առումով, թե՛ մնացած իր բոլոր քայլերը շատ մանրամասն մտածված էին»,- նշեց Արմանը։

2:30-ի սահմաններում գյուղն ու իրենց գումարտակը սկսել է ռմբակոծվել։ Նա մինչև առավոտյան ժամը ինը կապավորի հետ եղել է հսկիչ անցագրային կետում, որովհետև գումարտակն անընդհատ ռմբակոծվում էր ու շատ վտանգավոր էր դուրս գալը: Բացի դրանից, եթե նրանք գնային, դիրքերի հետ կապը կընդհատվեր։ Մնացել են այդ փոքր սենյակում ու առավոտյան մոտավորապես ժամը 9-ի սահմաններում մոտ 10 րոպե դադար է եղել և այդ ընթացքում հասցրել են միանալ զինվորներին։ Այդ ժամանակ գումարտակի հրամանատարն էլ հրաման է տվել, որ ամեն ինչ թողնեն և բարձրանան դիրքեր։

Արդեն բավականին վտանգավոր է դարձել այնտեղ մնալը։

«Դիրքերում եղել եմ ընկերներիս կողքին, որոնցից մեկն էլ Շանթ Ղազարյանն է։ Ժամը 14:30-ից մեր հերոս հրամանատարի՝ Արթուր Դարբինյանի հրամանով բարձրացել ենք ու զբաղեցրել մեր տեղերը։ Սկզբում եղել ենք գյուղի մոտակայքում, հնարավոր չէր անմիջապես դիրքեր բարձրանալ։ Այդ գիշեր գյուղը հսկելով մնացել ենք այդ տարածքում։ Առավոտյան իմ վաշտի հետ բարձրացել եմ դիրքեր ու սկսել ենք ազատագրել ու պահպանել մեր դիրքերն ու տարածքները»,- պատմում է Արմանը։

Նա վիրավորվել է, այսպես կոչված, հրադադարի ժամանակ՝ ապրիլի 7-ին։ Նա ստացել է հրազենային վիրավորում՝ գնդակը կոկորդից մտել է և ողնաշարից դուրս եկել։ Մարմինն անզգայացել է, բայց ձեռքերը, գլուխն ու կրծքավանդակը զգում է, դրանից ներքև ոչինչ չի զգում։ Բուժում ստացել է հենց առաջին օրվանից, երբ իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Մինչև հիմա էլ կա աջակցություն, հատկապես Անահիտ Բախշյանի կողմից։ Որպես ծնող՝ նա իմ կողքին է և ես նրանից անչափ շնորհակալ եմ։ Չնայած ես Գերմանիայում եմ, բայց մենք մինչ այսօր կապ ենք պաշտպանում միմյանց հետ»։

Արմանին, հատկապես Գերմանիայում գտնվելու ժամանակ, բուժման ընթացքում շատ մեծ ուժ է տվել ընկերը՝ Շանթ Ղազարյանը (նույնպես քառօրյայի մասնակից)։

«Ես չեմ ուզում դա դիտվի այնպես, որ նա իմ ընկերն է, այդ պատճառով եմ այսպես արտահայտվում, ուղղակի հիմա խոսում եմ որպես մարդ, ում ճանաչել եմ ապրիլյան պատերազմից առաջ և ժամանակ։ Իր խոսքերով, քայլերով, արարքներով, հերոսություններ անելով կռվի ժամանակ նա անընդհատ իրենով հպարտանալու առիթ էր տալիս։ Քառօրյա պատերազմից հետո հպարտությունս կրկնապատկվել է։ Ես շատ եմ հպարտանում, որ ունեմ իմ կողքին այդպիսի ընկեր և մեր ազգն էլ այդպիսի զավակ ունի։ Շանթի վիրավորումը խոսում է իր ընկերասիրության, համարձակության և հայրենիքին նվիրվածության մասին»,-պատմում է Արմանը։ Խոսելով քառօրյա պատերազմում դրսևորած հերոսության մասին, Արմանն անպայման ցանկացավ շեշտել և ընդգծել անմահ հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը։

«Ես անձամբ չեմ ճանաչել նրան, բայց հաստատ ավելի շատ եմ տեղեկացված, քան մնացած մարդիկ, ովքեր չեն եղել դիրքերում և այդ իրավիճակում։ Գիտեմ, թե նա որքան քաջաբար է կռվել և պայքարել։ Նա ինձ համար թիվ մեկ հերոսն է։ Ես հանգիստ կարող եմ նրա անունը նշել Մոնթեի, Դուշման Վարդանի նման անձանց կողքին։ Իմ կարծիքով՝ հերոս բառն արդեն շատ է հնչում աﬔն տեղ ու բոլորի համար, այն կորցրել իր իմաստը»,- ինչ խոսք ճիշտ դիտարկում էր անում, բայց միևնույն ժամանակ էլ, մտածում էի, իսկ ինչպես ճիշտ տարբերակել իրական և ինքնակոչ հերոսներին:

«Գուցե շատերը ճիշտ չհասկանան իմ ասածը, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով համար մեկ հերոսը Քյարամն է։ Նրա մասին շատ քիչ է հիմա խոսվում, շատ քիչ տեղերում եմ կարդացել նրա անունը ու մեծ ափսոսանք եմ ապրում»,- նշում է Արմանն ու հավելում, որ ինքն իրեն հերոս չի համարում, քանի որ միանգամայն այլ կերպ է ընկալում այդ բառի իմաստը։

Արմանը համոզված է՝ իրեն փրկել է հավատն առ Աստված։

«Երբ դիրքերը գրավել էին ու մենք նորից հետ էինք վերցրել, թշնամին շատ էր ավերել դիրքերում կառուցված փոքրիկ մատուռներն ու այլ սրբավայրեր»։

Անգամ այդ անտանելի բարդ իրավիճակներում, ռմբակոծության տակ, բոլորը՝ լինեին սպաներ, թե ուղղակի շարքային զինծառայողներ, առաջինը, որ արել են ամեն դիրք բարձրանալիս, կարգի են բերել սրբավայրերը։

Փետրվարի 20-ն Արման Լազգիյանի ծննդյան օրն է։

«Արմենպրես»-ի խմբագրակազմը շնորհավորում է Արման Լազգիյանին, մաղթում շուտափույթ ապաքինում, նպատակների իրականացում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 15/02/2017  |  ԼՐԱՀՈՍ«Տղաներ, որ ելան մարտի». Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. Գուրգեն Հովհաննիսյանը քաջ գիտակցում էր պատերազմի տրամաբանությունը
11:50 03/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ տվեց Անդրանիկ Աթալյանին դուրս գալու այրվող տանկից
13:54 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր զգացմունքների մասին
12:09 19/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը
17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]