ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան ՀՀ կառավարության որոշումը. փաստաբանն արձագանքել է ՔԿՎ-ի պարզաբանմանը 02/19/2017 12:05 | Մեկնաբանություն
Իր պաշտպանյալին տեսակցելու փաստաբանի իրավունքը չի կարող սահմանափակվել. դա ակնհայտ խոչընդոտ է փաստաբանների լիազորությունների իրականացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ֆեյսբուքում նրա կատարած գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
Օրերս ակտիվ քննարկման առարկա է դարձել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների որոշ պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների մուտքը քրեակատարողական հիմնարկ ձևական պատճառներով արգելելու և իրենց պաշտպանյալների հետ անարգել տեսակցել չթույլատրելու հարցը:
Քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձինք պատճառաբանում են, որ փաստաբանները հրաժարվել են իրենց մոտ առկա փաստաթղթերը զննման համար տրամադրել իրենց:
Այս ապօրինի գործելակերպը դատապարտող հայտարարություններով հանդես եկավ ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ ՀՀ փաստաբանների պալատը` մանրամասն կերպով հղում կատարելով միջազգային իրավական փաստաթղթերին, ՀՀ Սահմանադրությանը, «Փաստաբանության մասին» և «Իրավական ակտերի մասին» օրենքներին, արձանագրեցին, որ փաստաբանն իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ, որ իր մասնագիտական գործունեությունն անմիջականորեն իրականացնելիս չի կարող խուզարկվել, ինչպես նաև, որ փաստաբանի մոտ գտնվող` իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները, այդ թվում` համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները և այլն, անձեռնմխելի են և չեն կարող առգրավվել կամ վերցվել: Ի վերջո, դրանց առկայության փաստը և բովանդակությունը համարվում է փաստաբանական գաղտնիք, որը փաստաբանը պարտավոր է պահել օրենքի ուժով:
Այս դատապարտող հիմնավորված հայտարարություններից հետո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հաղորդագրություններ տարածեց, որում հիմնականում հղում կատարելով ՀՀ կառավարության որոշմանը և ՀՀ արդարադատության նախարարի հրամանին, փորձեց արդարանալ, թե իբր օրինական են գործել, քանի որ ընդամենը առաջարկել են, որ փաստաբանը ներկայացնի իր մոտ առկա պոլիէթիլային տոպրակի պարունակությունը, որում ըստ պաշտպանի հայտարարության, եղել են փաստաթղթեր, որոնք վերջինս հրաժարվել է ներկայացնել, որի պատճառով էլ չեն թույլատրել, որ նա տեսակցի իր պաշտպանյալի հետ:
Ցավում եմ, որ հատկապես երկրի արդարադատության նախարարության ստորաբաժանումը չի տիրապետում ոլորտը կարգավորող իրավական ակտերին կամ էլ ծանոթ չէ իրավական ակտերի ստորադասությանը, որ ՀՀ Սահմանադրությունը և «Փաստաբանության մասին» օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ՀՀ կառավարության որոշումը կամ արդարադատության նախարարի հրամանը:
Ըստ քրեակատարողական վարչության պարզաբանման, ստացվում է, որ այդ կառույցի տրամաբանությամբ փաստաբանն է մեղավոր, որ չի կարողացել տեսակցել իր պաշտպանյալի հետ և իրավաբանական օգնություն ցուցաբերել նրան:
Մնում է արդարադատության նախարարության և քրեակատարողան վարչության համապատասխան պաշտոնատար անձանցից պարզել, թե երբ օրենքում կարդում են, որ փաստաբանն, առանց վերապահման, իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ, ինչպես են իրենք դա հասկանում, որ, այնուամենայնիվ, իրենք կարող են ինչ-որ պատճառով արգելք սահմանել, երբ օրենքում կարդում են, որ փաստաբանը չի կարող խուզարկվել, ինչ են հասկանում, որ իրենք, այնուամենայնիվ, կարող են խուզարկել, երբ օրենքում կարդում են, որ փաստաբանի մոտ առկա` իրավաբանական օգնությանը վերաբերող իրերը, առարկաները, այդ թվում` փաստաթղթերը, համակարգիչը կամ այլ կրիչները, չեն կարող վերցվել կամ առգրավվել և որ դրանք համարվում են փաստաբանական գաղտնի, իսկ փաստաբանն էլ պարտավոր է պահպանել այդ գաղտնիքը և իրավունք չունի դրանք փոխանցել այլ անձի, ինչ են հասկանում, որ իրենք, այնուամենայնիվ, օրենքից բարձր են և կարող են խուզարկել փաստաբանին կամ պահանջել, թեկուզ` առաջարկել, որ իր մոտ առկա իրերը կամ փաստաթղթերը հանձնի իրենց և թույլ տա, որ ծանոթանան փաստաբանական գաղտնիքին:
Իրականում նախկինում էլ նման դեպքեր եղել են, սակայն որոշ «բանակցությունների» և փոխադարձ զիջումների արդյունքում ամեն ինչ հարթվել է և ի վերջո փաստաբանի կողմից իր պաշտպանյալին տեսակցելու իրավունքը չի սահմանափակվել: Ներկայումս այդ իրավունքը համառորեն սահմանափակվել է և ակնհայտ խոչընդոտվել են փաստաբանների լիազորությունների իրականացմանը:
Մնում է ՀՀ արդարադատության նախարարության և քրեականատրողական վարչության աշխատակիցներին պարզաբանել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, ուղղակի փաստաբանները դեռևս հանդուրժողականություն են ցուցաբերում և համապատասխան հաղորդումներ չեն ներկայացնում հանցագործությունների վերաբերյալ, իսկ որոշ պաշտոնատար անձինքն էլ օգտվում են այդ «բարի» վերաբերմունքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից