ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ». Կարեն Կարապետյան 02/17/2017 17:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են ևս ՀԿ-ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով:
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը և ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման և արտահանման գործընթացի հետ և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել: Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է: Հավատացեք, մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆոնդամենտալ»: Վարչապետը ՊԵԿ-ին և Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռուպցիոն ռիսկերը, առաջարկությունները և ներկայացնել դրանց
Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները և նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ: Ներկայացրած 36 առաջարկություններից 18-ն արդեն իսկ իրականացվել են: Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաև ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին և ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը և այլն: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և հանձնարարել Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում:
Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսոևորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան