ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալը տուժողի գոտկատեղից հանել է ատրճանակը, սպանել նրան, ապա՝ հուզմունքից լաց եղել. մեղադրական դատավճիռ 02/17/2017 20:22 | Դատական ռեպորտաժներ
Տաքսու վարորդի ներկայությամբ սպանության գործով այսօր հրապարակվեց մեղադրական դատավճիռը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, 25-ամյա Տարոն Գալուստովին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և դատապարտեց 10 տարվա ազատազրկման:
Մինչ այդ դատական վիճաբանությունների ընթացքում մեղադրող Արա Մնացականյանն իր մեղադրական ճառում միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել հիշյալ հոդվածով և դատապարտել նրան 12 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրողի, մեղադրանքը լիովին ապացուցված է և մեղսագրվող արարքը ճիշտ է որակված:
Դատախազը որպես անհիմն, մտացածին ու գործի տվյալներից չբխող որակեց պաշտպանական կողմի պնդումներն այն մասին, որ սպանությունը կատարվել է տուժողի կողմից սպանվելու, վնասվելու իրական մտավախությունից ելնելով: Այդ պնդումներն, ըստ նրա, իրական չեն և չեն փաստվում ապացույցներով, այդ թվում՝ տաքսու վարորդի ցուցմունքներով: Վերջինիս ցուցմունքի համաձայն, տաքսի ավտոմեքենայի սրահում չի եղել որևէ վիճաբանություն, կռիվ կամ փոխադարձ կոնֆլիկտ:
Ա.Մնացականյանը նշեց նաև, որ տվյալ դեպքում առկա չէ անձի՝ Տարոն Գալուստովի, կամովին իրավապահ մարմիններին ներկայանալու հանգամանք:
Մեղադրողը նշեց, որ գործում առկա չեն ծանրացուցիչ հանգամանքներ, մեղմացուցիչ հանգամանք է այն, որ ամբաստանյալը նախաքննության ու դատաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:
Որպես անձը բնութագրող հանգամանք մեղադրողը նշեց այն, որ Տարոն Գալուստովը դատապարտված է եղել, ինչն, ըստ նրա, վկայում է անձի հակասոցիալական ուղղվածության մասին:
Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Կարեն Սարդարյանն իր պաշտպանական ճառում միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը:
Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը խարդախության զոհ է դարձել, խաբեությամբ նրանից հափշտակել են 25 հազար դոլար կազմող ոսկեղեն: Ըստ Կ.Սարդարյանի, տուժողը հայտարարել է, որ չի պատրաստվում գումարը վերադարձնել, նրա ու ամբաստանյալի միջև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, տուժողը սպառնացել է, որ կսպանի ամբաստանյալին ու ցույց տվել ատրճանակը:
Տուժողն ու ամբաստանյալը կալանավայրում են ծանոթացել, տուժողը դատապարտվել է դիտավորությամբ անձին ծանր վնաս պատճառելու համար, ինչն իր հերթին մտավախություն է առաջացրել, որ նա սպառնալիքը կարող է իրականացնել: Ամբաստանյալը տուժողի գոտկատեղից հանել է ատրճանակը ու սպանել նրան, հուզմունքից լաց եղել, ապա վարորդին ասել, որ եթե ինքը չաներ, Լևոնն էր իրեն սպանելու, իր կյանքի համար վախենալով դա արեց:
Ըստ պաշտպանի, մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ կան, դրանց թվում են տուժողի հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը, ամբաստանյալի մեղայականով ներկայանալը, հանցագործության բացահայտմանն աջակցելը:
Պաշտպանը նշեց նաև, որ անձի մարված կամ հանված դատվածությունը չի կարող համարվել անձը բացասաբար բնութագրող հանգամանք, ավելին՝ այդ պարագայում անձը համարվում է չդատված:
Պաշտպանը հավելեց, որ եթե վարորդը չի լսել քաշքշուկը, չի նշանակում, որ այն չի եղել: Տաքսու վարորդը ոչ թե հերքել է, այլ չի հաստատել, միաժամանակ նա չի հերքել դրա հնարավորությունը:
Կարեն Սարդարյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը կամովին է ներկայացել դեպքից մեկ օր հետո, իսկ նույն օրը չի ներկայացել, որովհետև գտնվել է ծանր հոգեվիճակում ու ժամանակ է պահանջվել այդ հոգեվիճակից դուրս գալու համար: Բացի այդ, Տարոնը չէր կարող իմանալ, թե այդ ընթացքում նախաքննական մարմինը որքանով է դեպքին իր մասնակցությունը պարզել:
Տարոն Գալուստովն իր հերթին նշեց, որ ցավում է կատարվածի համար, նման բան չպետք է լիներ և որ ինքն իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Ամբաստանյալը հայտնեց, որ նույն օրն է ցանկացել կամովին ներկայանալ, սակայն հետ է դարձել, ռիսկ չի արել և հաջորդ օրն է ներկայացել իրավապահ մարմիններին:
Ամբաստանյալը հայտնեց, որ տաքսու վարորդը լարված է եղել, ինքը նրան ասել է՝ մի վախեցիր, չեմ խփի:
Վերջին խոսքում ամբաստանյալը դատարանից խնդրեց մեղմ վարվել:
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով