ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների մեծ մասը սեփականացված է 02/16/2017 17:09 | ԼՐԱՀՈՍ
Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության խնդիրները Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթություններից են և դրանք հիմնովին կարգավորելու համար վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են իրականացվել: Այս մասին տեղեկացնում է Պետական գույքի կառավարման վարչության լրատվական ծառայությունը:
2017թ. աշխատանքային ծրագրերում ևս խնդիրն առանցքային տեղում է: Դեռևս տարեսկզբին հրավիրած խորհրդակցությանը ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը հանձնարարել էր հարցով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցներին` ևս մեկ անգամ այցելել հանրակացարաններ, հանդիպել, զրուցել այն մարդկանց հետ, որոնք դեռևս չեն սեփականացրել իրենց զբաղեցրած տարածքները, պարզաբանել դյուրացված կարգը, աջակցել պահանջվող փաստաթղթերի հավաքագրման հարցում:
Շուրջ երկու շաբաթվա ընթացքում ՊԳԿՎ աշխատակիցները շրջայցեր են կատարել Վարչության ենթակայությանը հանձնված, մայրաքաղաքում և մարզերում գտնվող հանրակացարաններում, ուսումնասիրություններ կատարել, զրուցել բնակիչների հետ, տեղերում իրավական ու տեղեկատվական աջակցություն ցուցաբերել: Այցերի ընթացքում տրված պարզաբանումների արդյունքում մի քանի տասնյակ սենյակների բնակիչներ ցանկություն են հայտնել սեփականաշնորհման կամ նվիրաբերության գործընթաց սկսել:
Այցերի արդյունքներն ամփոփվել են և քննարկվել այսօր՝ Վարչությունում հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև հանրակացարանների բնակիչներ: Վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի առաջարկությամբ ներկայացվել են նվիրատվության ու սեփականաշնորհման գործընթացի օպերատիվությանը խանգարող պատճառներն ըստ բնակիչների.
ըստ այդմ, հանրակացարաններում ապրող բնակիչների՝ տարածքների սեփականացման հետ կապված խնդիրները բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի.
ա.Բռնագաղթած ընտանիքներ, որոնք չեն ցանկանում իրենց կողմից զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, քանի որ պետությունից բնակարանային պայմանների բարելավում են ակնկալում իրենց բազմանդամ ընտանիքների համար:
բ. Անապահով տեղաբնակ ընտանիքներ, որոնք չեն կարողանում պետության կողմից առաջարկվող նվիրաբերության գործընթացին մասնակցել՝ սպասարկման վարձավճարների գծով կուտակած պարտքերի պատճառով:
գ. Իրենց զբաղեցրած տարածքներում փոփոխություններ, ընդլայնումներ են կատարել և ցանկանում են դրանք ևս ներառել տարածքի սեփականաշնորհման ժամանակ:
դ. Որոշ ընտանիքների անդամներ համատեղ սեփականության իրավունքով գույք ունեն
ե. Հաշվառման պահանջվող ժամկետի հետ կապված խնդիր ունեն
զ. Տևական ժամանակով բացակայում են երկրից:
Ա.Մարկոսյանը հանրակացարանների բնակիչներին է ներկայացրել նրանց կողմից բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, ևս մեկ անգամ հավաստիացրել, որ Վարչությունում ամեն ինչ արվում է բնակիչների շահերը պաշտպանելու և հօգուտ նրանց որոշումներ կայացնելու համար: Վարչության ետի տեղակալը հանձնարարել է փաստաթղթերի ներկայացման հարցում ակտիվ համագործակցել պետական մյուս գերատեսչությունների հետ՝ հանրակացարանների բնակիչներին աջակցելու նպատակով, որպեսզի կարողանան սեփականաշնորհման կամ նվիրաբերության գործընթաց սկսել և սեղմ ժամկետում ավարտել այն:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն է հանձնված մարզերում և մայրաքաղաքում գտնվող 20 հանրակացարան, որոնցից արդեն իսկ 1071 սենյակ սեփականաշնորհման և նվիրատվության ճանապարհով բնակիչների սեփականությունն է դարձել:
Մնացել է 387 սենյակ, որոնք զբաղեցված են 363 ընտանիքի կողմից: Հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացը շարունակվում է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան