ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բունտի գործով նիստերն ամենայն հավանականությամբ կանցկացվեն հենց ՔԿՀ-ում 02/16/2017 17:35 | Քրեական խրոնիկոն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական հեղինակություն Արմեն Ալեքսանյանի կողմից կազմակերպված անկարգությունների գործը, ամենայն հավանականությամբ, այսուհետ կանցկացվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Իսկ մինչ այդ, այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Դատական նիստին կողմերից ներկա էր միայն ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը, մյուս պաշտպանները, մեղադրող դատախազ Արիս Բարսեղյանը, ինչպես նաև գործով բոլոր 14 ամբաստանյալները բացակայում էին:
Նիստի նախագահող դատավոր Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ դատարանը մի քանի գրություն է ստացել: Մասնավորապես՝ մեղադրող դատախազը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ մեկ այլ գործով դատական նիստի է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որն ավելի վաղ է նշանակված եղել, ուստիև՝ մեղադրողը խնդրել էր դատական նիստը հետաձգել:
Դատարանը գրություն էր ստացել նաև կալանավորներին ուղեկցող գուրմարտակից, որում նշվում էր, որ կալանավորներինց երկուսը՝ Էդմոնդ Խլոպուզյանը և Ռաֆիկ Ռաֆայելյանը, գտնվում են «Սևան» ՔԿՀ-ում և նրանց դատական նիստին ներկայացնելն անհնար է:
Միևնույն ժամանակ ուղեկցող գումարտակը դատարանին խնդրել էր գործով դատական նիստերն անցկացնել քրեակատարողական հիմնարկում՝ հաշվի առնելով նրանց անցյալը, բացի այդ՝ դատական նիստներին անվտանգություն ապահովվելը:
Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրության համաձայն՝ այս քրեական գործով կալանավորներից մի քանիսի գործերը գտնվում են Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում:
Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 21-ին և, ամենայն հավանականությամբ, գործով դատական նիստերը կանցկացվեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔԿՀ-ում դատապարտյալների կողմից «բունտը» հասունացել է այն պատճառով, որ քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանի խցում նախատեսված խուզարկություն է եղել:
Քրեական հեղինակությանը բղավել է, թե «դաբրո» կա և կալանավորներին անհնազանդության կոչեր է արել: Կալանավորները տարբեր իրեր են նետել, աղմկել` հարվածելով դռներին, կոտրեն փականների և մի քանի տասնյակ կալանավոր հայտնվել է խցերից դուրս` գործադրելով տարաբնույթ բռնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, մածուն նետել ՀՔԾ պետի տեղակալի վրա:
Այսպես, ըստ մեղադրանքի` Արմեն Ալեքսանյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպել է բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններ, անկարգությունների մասնակիցների կողմից խմբի կազմում զանգվածաբար ջարդվել, վնասվել և ոչնչացվել են խցերի դռների թվով 9 հատ կախովի փականները, թիվ 21,23, 31, 41, 52, 55, 58 և 60 խցերի դռների կերակրադռնակները, թիվ 62 խցի դռան բռնակը և բանալիների թաքստոց հանդիսացող խողովակը, որի հետևանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ին ընդհանուր առմամբ պատճառվել է 58.100 ՀՀ դրամ գույքային վնաս:
Ըստ Արթուր Բարոյանին առաջադրված մեղադրանքի` նա Արտակ Աղանիկյանի, Հայկ Բաբայանի, Մերուժան Գևորգյանի, Օնիկ Ավետիսյանի, Արտակ Ոսկանյանի, Երվանդ Թորոսյանի, Կարեն Ազարյանի, Գրիգոր Հովհաննիսյանի, Անդրանիկ Հակոբյանի, Էդմոնդ Խլոպուզյանի, Արման Իվանյանի և Ռաֆիկ Ռաֆաելյանի հետ մասնակցել է քրեական հեղինակություն համարվող Ա.Ալեքսանյանի կողմից կազմակերպված գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին:
Մասնավորապես, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, քրեակատարողական հիմնարկի թիվ 48 խցի կալանավոր, քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանը, տեղեկացել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից դատարանի որոշման հիման վրա խցում խուզարկություն է նախատեսվում և այն խափանելու նպատակով 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հրահրել է իրականացնել զանգվածային անկարգություններ:
Կադրերը՝ Քննչական կոմիտեի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից